Recent posts
To top
9 Jul

Մելանյա Թրամփ vs Բրիջիթ Մակրոն. նորաձև քաղաքականություն

Image00001

 G20-նն իր շուրջն էր համախմբել ոչ միայն աշխարհի ամենահզոր պետությունների ամենաառաջին դեմքերին, այլ նաև նրանց տիկնանց՝ շքեղ շորերով, թանկ արդուզարդով ու նորաձև սանրվածքներով:

Ամենաքննարկովող առաջին տիկիններից՝ Մելանյա Թրամփն ու Բրիջիթ Մակրոնն այս անգամ ևս նորաձևության քննադատների ուշադրության կենտրոնում էին: Մելանյան նախընտրել էր Գթսբիի ժամանակների ոճը՝ զգեստն ընտրելով Michael Kors Collection-ից:   Չենթարկվելով «արարողակարգային նորաձևության» կանոններին՝ նա սպիտակ,  կոկտեյլային զգեստով էր: Ասում են՝ սա հաղորդագրություն էր՝  քաղաքական խաղերն իրեն հետաքրքիր չեն, իր միակ նպատակը ամուսնուն աջակցելն ու լավ ժամանակ  անցկացնելն է:
Image00003

Ի տարբերություն ամերիկացի առաջին տիկնոջ՝ ֆրանուհի Մակրոնը խաղադրույք էր արել հավերժ նորաձևի՝ դասականի վրա: Մադամ Մակրոնը նախընտրել էր հայրենի բրենդի՝ Louis Vuitton-ի սև ու սպիտակ հագուստ, բայց՝ առանց կոստյումի:

Image00002

Մինչ նորաձևության քննադատներն ու լրագրողները քննարկում էին առաջին տիկնանց հագուկապը, նրանք ջերմ զրուցում էին. ասում են՝ ընկերական հարաբերություններ ունեն: