Ընդամենը մի ժամ առաջ Mango ապրանքանիշը ներկայացրել է իր աշուն\ձմեռ հավաքածուն (FW16 / 17 MANGO ): Այն ամբողջությամբ ջինսե հավաքածու է նախատեսված թե կանանց, և թե տղամարդկանց համար: Այն անվանվել է Denim District: Աղմկոտ փողոցներ, Նյու Յորք, խելագար ամբոխ և ըմբոստ 90-ականներ: Այս բոլոր առանձնահատկությունները ներառված են այստեղ: Բոլոր նմուշները վերցված են պատմական վերոնշյալ դեկադայից: Հավաքածուն ընդգրկում է ուղիղ ձևվածքով և լայն տաբատներ, պարկանման վերնաշապիկներ, ջինսե բաճկոններ: Կարծում ենք սա հետաքրքիր և ունիվերսալ հավաքածու է, որտեղ յուրաքանչյուր քմահաճ գնորդ կգտնի իդեալական ջինսե հագուստ: