Recent posts
To top
27 Apr

«Ու….հաջորդ օրը որոշվեց՝ պետք է ունենամ բլոգ». ManeHblog

Այսօր բլոգեր Մանեի հետ հանդիպեցինք այն նույն վայրում, որտեղ 3 տարի առաջ պաշտոնապես բացեց իր բլոգը: Զրույցը ManeHblog-ի, բլոգերի նախասիրությունների և բլոգգինգում հաջողության հասնելու մասին է:

4

-Մանե, ինչպե՞ս դարձար բլոգեր:

-Մասնագիտությամբ լրագրող եմ. կայքեր, TV, բլոգ….:

Հիշում եմ՝ մի օր տանը նստած նյութեր էի գրում, ընկերս ասաց.

-Ման, ինչի՞ քո բլոգը չես բացում:

-Վա՜յ, խելագարվել ես, հիմա դրա ժամանակը չի….

Ու….հաջորդ օրը որոշվեց՝ պետք է ունենամ բլոգ:

-ManeHblog. իսկ H-ի նշանակությունը՞….

-Մանե Հարությունյան (ժպտում է.-հեղ.):

Մանե Հ. լուսանկարչի ֆեյսբուքյան էջը փոխվեց և դարձավ բլոգերի էջ:

-Պաշտոնական բացումն արեցիր հենց Լոֆթում, ի՞նչ ես հիշում:

-Բացմանը ներկա էին իմ հարազատները, բլոգերներ Մարիաննան և Տոման, ովքեր այն ժամանակ ինձ համար շատ հայտնի էին, իսկ այսօր՝ մենք ընկերներ ենք:

-Հետո՞…ինչպես ընթացան գործերը:

-Մեկ տարի ես անվճար նյութեր էի գրում, վազվզում…..: Ակտիվացանք՝ միամյակից հետո:

-Ի՞նչ կարելի է տեսնել ManeHblog-ում:

-Ինֆորմացիա՝ որտեղ հաց ուտել, որտեղ վարսերը հարդարել, ինչպես կազմակերպել ժամանցը. ամեն ինչ, ինչ կապված է առօրյայի հետ:

3

Ես սիրում եմ կազմակերպել և լուսաբանել միջոցառումներ: Գովազդել եմ նույնիսկ շինանյութ, մազակալ. մերժումներ գրեթե չեն լինում:

Ովքե՞ր են աշխատում թիմում:

-Մարդիկ, ովքեր իմ խելքին են, կրեատիվ են և ինձ կես խոսքից հասկանում են:

-Գույները ստիպո՞ւմ են ապրել:

-Ինձ՝ այո՛:

-Նախընտրելի՞ն:

-Այս պահին սևը, դեղինն ու մինիմալիստական գույները:

-Քո գործում ի՞նչն ես առավել սիրում:

-Երբ գործընկերների հետ սկսում եմ աշխատել հենց սկզբից՝ վերանորոգումից սկսած:

-Իսկ ի՞նչն է դժվար:

-Մարդիկ մեկ-մեկ ինձ երանի են տալիս, որ ամբողջ օրը միջոցառումների եմ մասնակցում, նվերներ ստանում, անվճար ուտում, հագնվում, բայց….դժվար է, որ հարազատների, ընկերների հետ անցկացնելու և հանգստանալու ժամանակ չկա:

-Ի՞նչ է պետք բլոգ ունենալու համար:

-Կայք, թիմ և նվիրում:

Պետք է պատրաստ լինես սեփական անձդ նվիրել մարդկանց:

-Հաջողության բանաձևը՞….

-Կազմված է ձգտումից, համբերությունից, աշխատասիրությունից ու չկոտրվելու կարողությունից:

Հագուստը դու ինքդ ես հագնում և ֆոտոշարքով գովազդում. կարող ես լինել բոլո՞ր ոճերում:

-Ոչ, նույնիսկ դասական ամենաէլեգանտ հագուստի մեջ պետք է ցույց տամ Մանեի ոճը:

Ինչպիսի՞ն է Մանեի ոճը:

-Առօրյա, քեժլ և «թափթփված»:

5

Լուսանկարվելուց բացի ուրի՞շ հոբբիներ….

-Արվեստն ինձ համար հոբբի է. սիրում եմ երաժշտությունը, բեմը….:

Հայելու առաջ ինձ երգելուց կտեսնեք (ծիծաղում է.-հեղ.):

Մանկուց երկու երազանք եմ ունեցել. ունենալ դաշնամուր և հեծանիվ:

Հիշում եմ՝ նվերներով տուփ էի նվեր ստացել, հանել դրսում վաճառում էի, որ ինձ դաշնամուր գնեմ (ժպտում է.-հեղ.):

Ձեր լոգոյում սև վարսերով Մանեն է, իսկ հիմա շիկահեր եք. սիրո՞ւմ եք փոփոխություններ:

-Արտաքինի հետ կապված՝ շատ-շատ:

Դիմահարդարման, ոճի, վարսերի. իմ կյանքում անընդհատ պետք է լինեն փոփոխություններ:

Ինչպիսի՞ն ես դու:

-Պայծառ, խենթ ու չափազանց էմոցիոնալ:

Առաջիկայում….

-Գործեր, հաղորդումներ, նոր մտքեր ու նախագծեր:

2