Նա ապրեց մեկ դար ու մի տարի, ժառանգեց ու կուտակեց միլիարդներ ու, ըստ «Ֆորբսի», նրան էր պատկանում աշխարհի ամենատարեց միլիարդատիրոջ կոչումը: Ռոքֆելլեր ընտանիքի ներկայացուցիչը Երեկ «Նյու Յորք Թայմսին» հայտնել է, որ Նյու Յորքի իր տանը մահացել է Դևիդ Ռոքֆելլերը:
Ռոքֆելլերի հարստությունը գնահատվում էր 3,3 միլիարդ ամերիկյան դոլար:
Դևիդ Ռոքֆելլերը ծնվել է 1915 թվականի հունիսի 12-ին Նյու Յորքում: Հետաքրքիր է, որ միլիարդատերը ամուսնացած է եղել միայն մեկ անգամ. 1940 թվականին նրա կինն է դարձել Մարգրեթ Մակգրաֆը: Նրանք համատեղ կյանքի ընթացքում ունեցել են 6 երեխա: Ռոքֆելլերի կինը մահացել է 201 տարի առաջ՝ 1996 թվակաին: