Recent posts
To top
5 Sep

Հայաստանում առաջին «Luxury Community»-ն ընդլայնվում է

IMG_9866

Սեպտեմբերի 4-ին «Բենթլի Երևան», «Ալեքսանդր Հոթել» և «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Այս համագործակցության նպատակը Հայաստանում առաջին լյուքս դասի հարթակի՝ «Luxury Community»-ի գործունեության ընդլայնումն ու զարգացումն է։

«Պեռնո Ռիկար Արմենիա»-ն նախագծին միացավ «Արարատ» ապրանքանիշով՝ նախաձեռնությանը հաղորդելով հայկական շունչ և թելադրելով շքեղության իր խորհրդանիշը բարձրաճաշակ ու պահանջկոտ մարդկանց։

IMG_9920

Փակ ակումբի յուրաքանչյուր անդամ ունի հատուկ անդամակցության քարտ։ Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտվելու գործընկերների կողմից առաջարկվող բարձրակարգ ծառայություններից, մասնակցելու տարվա ընթացքում կազմակերպվող տարատեսակ միջոցառումներին, ինչպես նաև՝ ստանալու էքսկլյուզիվ նվերներ։

Լյուքս դասի ընկերությունները նախատեսում են «Luxury Community»-ի շուրջ ստեղծված գեղեցիկ համագործակցությունը ընդլայնել՝ ներգրավելով այլ ապրանքանիշեր և իրականացնելով նոր միջոցառումներ ու բարեգործական ծրագրեր։

IMG_9769IMG_9754 IMG_9758 IMG_9775 IMG_9777 IMG_9782 IMG_9790 IMG_9795 IMG_9831 IMG_9839 IMG_9856 IMG_9866 IMG_9873 IMG_9908 IMG_9914 IMG_9925 IMG_9940 IMG_9950