Recent posts
To top
14 May

LOVEWAVE Iveta Mukuchyan…#26

13246246_1006460992794700_7412356598763455570_o

Էլ Հոլդինգի աշխատանքային ողջ թիմը այսօր՝մայիսի  14-ին, հորդորում է արտերկրում ապրող մեր հայրենակիցներին քվեարկել Հայաստանի օգտին:  «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը եզրափակիչ փուլում ելույթ կունենա վերջինը՝ 26-րդ համարի ներքո: Մրցույթին հետևեք Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթերում, այն մեկնարկելու է 23:00-ին: Դեռ 2011 թ-ից  սկսած Էլ հոլդինգը համագործակցել է այս գեղեցիկ երգչուհու հետ`մշակելով հատուկ ֆոտոպատմություն և նախապատրաստելով հետաքրքիր հարցազրույց: Ապրիլ ամսվա շապիկի դեմքը կրկին Իվետան է: Նրա գեղեցկությունը և հմայքը  գնահատել են նաև Եվրատեսիլի ժյուրիի անդամները: Wiwibloggs կայքի հայտարարած Eurovision’s Next Top Model մրցույթում էլ, որտեղ կատարվել է առցանց քվեարկություն, հաղթել է  Իվետա Մուկուչյանը: Եվրատեսիլի եզրափակչին Իվետա Մուկուչյանը կրելու է Artyom’s ոսկերչական ընկերության կողմից հատուկ երգչուհու համար պատրաստված զարդ:Նշենք, որ այսօր եվրատեսիլին, որպես հատուկ հյուր, կմասնակցի  Justin Timberlake -ը, ով կկատարի իր նոր սինգլը: Մաղթում ենք Իվետային հաջողություն և ամենակարևորը փայլուն կատարում, արտերկրում ապրող մեր հայրենակիցներին հիշեցնենք, որ  Իվետա Մուկուչյանի օգտին քվեարկելու համար կարող եք զանգել կամ կարճ հաղորդագրություն ուղարկել 26 թիվը ձեր երկրի համապատասխան հեռախոսահամարներին: Միևնույն համարից քվեարկել կարող եք առավելագույնը 20 անգամ:13221496_1132162113510684_2750995929097144669_n13116335_1006457286128404_3718428171907857537_o 13173391_1006465802794219_4095321982846515283_o 13227201_1006520939455372_7364655699290491974_n 13226997_1006522646121868_4604352192762083437_n 13178973_1004768062963993_4777735416262603047_n 13245453_1006521476121985_6415181484117352982_n 13244117_1006467262794073_842607755081189367_o 13246272_1291274820895241_8226238266832460198_o