Արեն Մելիքյանը Davidoff խանութ-սրահի հետ համատեղ մարտի 5-ին կազմակերպել էր The Longest Ash միջոցառումը, որը սիգարի սիրահարների միջև հայտնի դարձած ավանդույթ է ։ Մրցույթի նպատակն է տեսնել թե ծխողներից ով կկարողանա պահպանել սիգարի մոխիրը ամենաերկարը ՝ միաժամանակ լինելով ամենաերկար ծխողը նաև ժամանակի առումով։ Այս միջոցառման տեսակը չեմպիոնատի ֆորմատով ամեն տարի անց է կացվում Կուբայում, որտեղ հարյուրավոր աֆիսիոնադոներ հավաքվում են մեկ հարկի տակ ՝ մրցելու ամենաերկար մոխիրի համար։
Միջոցառման գործընկերներն էին Davidoff խանութ-սրահը ՝ իր AVO Syncro Nicaragua Fogata Robusto սիգարներով, Pernod Ricard ընկերությունը ՝ իր Havana Club Selección De Maestros, BŪRO club’n’more – ը, որտեղ անցկացվեց երեկոն, Artioli և Rivoli de Luxe բրենդային ընկերությունները։
Ժամանակը պարզապես մի պահ է, որը սպասում է լրացման: Թույլ տվեք ՝ Դավիդոֆֆ սիգարները օգնեն Ձեզ անել դա գեղեցիկ:
Դավիդոֆֆ խանութ-սրահը, որը գործում է Սարյան 19 հասցեում դեռ 2005 թ․-ից , ներկայացնում է դոմինիկյան և նիկարագուան ավելի քան 300 ապրանքատեսակի սիգարներ, սիգարիլաներ, ծխամորճի թութուններ, սնուսեր և իհարկե սիգարի համար անհրաժեշտ աքսեսուարներ և այլ պարագաներ ՝ պրոֆեսիոնալ և բրենդային հյումիդորներ, սիգար քեյսեր և այլն։ Խանութում առկա են նաև ֆրանսիական, իտալական, Արգենտինական և Ոսկեվազ ապրանքատեսակի գինիներ։ Համեցեք խանութ-սրահ, որտեղ Ձեզ կդիմավորեն հմուտ և փորձառու աշխատակիցներ, ովքեր կկարողանան բավարարել Ձեր ամենաքմահաճ պահանջները։
Միջոցառման գործընկերներից էր «Artioli»-ի կոշիկների և կաշվե իրերի խանութ սրահը։ Ապրանքանիշը ամենաթանկարժեքներից մեկն է աշխարհում: «Artioli» կոշիկի ստեղծման համար օգտագործվում են բնական նյութեր՝ լամայի, կոկորդիլոսի, իգուանայի և ջայլամի կաշիներ:
«Artioli»-ի որոշ հավաքածուներում կարելի է հանդիպել կոշիկներ` պատրաստված հորթի, ալիգատորի, շնաձկան, կենգուրույի, փղի, մողեսի էկզոտիկ կաշիներից: «Artioli» բրենդը ոչ միայն կոշիկների և հողաթափերի բրենդ է, այլև` կաշվե ձեռնոցների, ծոցատետրերի, պայուսակների, ճարմանդների, կախազարդերի և անձրևանոցների:
Ապրանքանիշի երկրպագուների թվին են դասվում Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին,Շառլ Ազնավուրը, Ֆրենկ Սինատրան, Մարչելո Մաստրոյանին, Ռոբերտ Դենիրոն, Ջորջ Քլունին, Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամպը ինչպես նաև քաղաքական դինաստիաները՝ Էյզենհաուերները, Քենեդիները, Օնասիսները և այլք:
«Artioli» բրենդային խանութները սփռված են աշխարհի տարբեր երկրներում` Ուկրաինայում, ԱՄԷ-ում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Ղազախստանում, Ֆրանսիայում, Կանադայում և այլ խոշոր երկրներում:
2010 թվականից «Artioli»-ի ամենաշքեղ սրահներից երկուսը գործում են նաև Երևանում ՝ Մաշտոցի 37 և Հուսիային Պողոտա 5 հասցեներում, հենց այնտեղ էլ ներկայացված է «Artioli»-ի ամենաորակյալ և շքեղ կոշիկների հավաքածուն։
Rivoli de Luxe խանութ-սրահը, որը ներկայացնում է լյուքս դասի շվեյցարական ժամացույցներ և աքսեսուարներ, սկսել է իր գործունեությունը 2009 թվականին։ Ընկերության հաջողության գրավականներն են՝ նշված ասպարեզում ունեցած հսկայական փորձը և պրոֆեսիոնալ ու պատրաստակամ անձնակազմը, որն ունի ամենապահանջկոտ հաճախորդի ցանկությունները բավարարելու համար անհրաժեշտ բոլոր հմտությունները։ Եվս մեկ առավելություն, որը թույլ է տալիս Rivoli de Luxe-ին մի քանի քայլ առաջ լինել իր մրցակիցներից, դա այն ապրանքանիշների լայն շրջանակն է, որոնք խանութ-սրահը հպարտությամբ ներկայացնում է. դրանք են՝ Ulysse Nardin, Perrelet, TAG Heuer, Raymond Weil, Oris, Louis Erard, Victorinox, Gaga Milano, Candino, Festina, Jacques Lemans, Hermle, Rapport, ST Dupont, Waldmann և Brosway. Rivoli de Luxe-ն առաջարկում է բարձրակարգ և էքսկլյուզիվ ապրանքատեսակների լայն ընտրության հնարավորություն, որոնք, անշուշտ, արժանի են ներկայացված լինելու։
Միջոցառումը տեղի ունեցավ BŪRO club’n’more – ում ՝ Նալբանդյան 7/1 հասցեում։ Վերջինս շատ եզակի վայր է ՝ ընդգծված իր յուրօրինակ ինտերերով և ժամանակակից լուծումներով, որոնց շնորհիվ այն կդառնա Ձեր կահավորված գրասենյակը, կոնֆերանսի կամ հանդիպումների սրահը կամ ուղղակի հարուստ միջավայր, որտեղ կարող եք վայելել ՝ լսելով բարձրաճաշակ երաժշտություն և ճաշակելով համեղ կոկտեյլներ և ուտեստներ։ Այստեղ կարող են անցկացվել նաև ցուցահանդեսներ, ֆիլմի ցուցադրություն և պրեզենտացիաներ և ֆոտոշութեր։