Recent posts
To top
24 Sep

Փայլուն մաշկի, գեղեցիկ ժպիտի եւ կանացի առողջության գաղտնիքները

image00018

esՍեպտեմբերի 22-ին Երեւանի ամենագեղեցիկ անկյուններից մեկում ՝ նոր վերաբացված «Գարուն» սրճարանում տեղի ունեցավ Lilevents-ի` «Փայլուն մաշկի, գեղեցիկ ժպիտի եւ կանացի առողջության գաղտնիքները» խորագրով հերթական բժշկական սեմինար -բրանչը։ Միջոցառմանը մասնակցում էին հայտնի հյուրեր՝ հաղորդավարուհիներ, դերասանուհիներ, գործարար կանայք։ Միջոցառման ընթացքում քննարկվեցին առողջությանը եւ գեղեցկությանը վերաբերող կանանց հուզող թեմաներ։ Ավանդույթի համաձայն, հյուրերին սպասվում էր նաեւ համեղ հյուրասիրություն եւ նվերներ հովանավորների կողմից։ Միջոցառման բանախոսներն էին «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժնի սոնոգրաֆիստ Նանա Ասատուրյանը, «ԼիՄա» էսթետիկ կենտրոնի հիմնադիր, բժիշկ էսթետիստ, ակնաբույժ Լիլիթ Մամիկոնյանը եւ «Ֆրանսմեդ» եւ «Վիվալդի» ստոմոտոլոգիական կենտրոնների մանկական ստոմատոլոգ Գոհար Անտոնյանը։ Միջոցառման հովանավորներն էին մեր հավատարիմ գործընկեր «Բիոկաթ» ընկերությունը, որը ներկայացնում է բացառապես անարատ կաթից պատրաստված կաթնամթերք, հարավկորեական Locean կոսմետիկ ընկերությունը, որը հանդիսանում է կոսմետիկայի աշխարհի առաջատար արտադրողներից մեկը եւ Sulyan’s flowers & design ընկերությունը, որը ներկայացնում է օրիգինալ ծաղկեփնջեր եւ ցանկացած միջոցառման օրիգինալ ձեւավորումներ։ Մենք պատիվ ունեցանք նաեւ առաջինը համտեսելու «Գարուն» սրճարանի կողմից մատուցվող ֆիրմային պիցցան, լիմոնչելոն եւ, իհարկե, բոլորիս կողմից սիրված շատ համեղ ռուլետները։ Դե ինչ համարենք Lilevents-ի կողմից կազմակերպված հերթական սեմինար բրանչը ստացված։ Հատուկ շնորհակալություն Mariammnatsakanyan fashion ստուդիային եւ Տիգրանուհի Քալաշյանին:

image00001

image00039

image00033

 image00003

 image00006 image00007 image00008 image00009 image00010 image00011 image00012 image00013 image00014 image00015 image00016 image00017 image00018 image00019 image00020 image00021 image00022 image00023

71adfe40-96ab-470f-9969-e6a1d5bed3b5image00026 image00027 image00028 image00029 image00030 image00031 image00032  image00034 image00035 image00036 image00037 image00038  image00040  image00042 image00043 image00044

67b91449-4cac-4049-a743-10264f3fcc33

image00002

image00004 image00005