Սեպտեմբերի 3-ին Secret Garden by El ռեստորան-սրճարանում տեղի ունեցավ «Lilevents»-ի կազմակերպած «Առողջությունը եւ խնամքը քո գեղեցկության գրավականն են» խորագրով հերթական բժշկական սեմինար -բրանչը։ Այս անգամ միջոցառման հյուրերն էին հայտնի և սիրված դերասանուհիներ, հաղորդավարուհիներ և երգչուհիներ: Սեմինարի ընթացքում քննարկվեցին
առողջությանը եւ խնամքին վերաբերող կանանց հուզող թեմաներ։ Մասնակիցներին սպասվում էր նաեւ համեղ հյուրասիրություն եւ նվերներ միջոցառման հովանավորներից։ Սեմինարի բանախոսներն էին «Աստղիկ» Բժշկական կենտրոնի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժնի բժիշկ- սոնոգրաֆիստ Նանա-Ասատուրյանը,«Ալֆա Ստոմ» ստոմոտոլոգիական կենտրոնի բժիշկ-օրթոդոնտ Դիանա Տեր-Պողոսյանը եւ Ռ.Հ . Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Շուշան Միրիջանյանը։ Բժիշկ սոնոգրաֆիստ Նանա Ասատուրյանը պատմեց, թե ինչ պարբերականությամբ և որ դեպքերում է ցուցված սոնոգրաֆիկ հետազոտությունը։ «Ալֆա- Ստոմ» բժշկական կենտրոնի բժիշկ-օրթոդոնտ Դիանա Տեր -Պողոսյանը բացահայտեց գեղեցիկ ժպիտի 10 գաղտնիքները։ Գաստրոէնտերոլոգ Շուշան Միրիջանյանը խոսեց հալիտոզի, դրա առաջացման եւ կանխարգելման մեթոդների մասին։
Սեմինարի հովանավորներից էր Alpha Pharm ընկերությունը իր Avene, La Roche Posay եւ Vichy ապրանքանիշերով։ Ապրանքանիշերը ունեն լայն տեսականի բոլոր տեսակի մաշկի բուժման եւ խնամքի համար։ Սեմինարի հովանավորներից էր նաև Հայաստանում առաջին մասնագիտացված Nail Spa մատնահարդարման կենտրոնը, որտեղ համակցված են սպա եւ մատնահարդարման ծառայությունները։ Սրահում գործում է նաև վարսահարդարման, դիմահարդարման, հոնքերի շտկման ծառայություն։
Սեմինարի հովանավորներից I clinic էսթետիկ բժշկական կենտրոնի բժշկուհի Լիանա Մարկոսյանը խոսեց կենտրոնում գործող ծառայությունների մասին եւ բոլոր ներկաներին նվիրեց կենտրոնի ծառայություններից օգտվելու նվեր -քարտեր։
Alpha Stom ստոմոտոլոգիական կենտրոնի բժիշկ օրթոդոնտ Դիանա Տեր -Պողոսյանը եւս ներկաների համար հաճելի անակնկալ էր մատուցել նվեր քարտերի տեսքով։ Սեմինարի հովանավորներից Green Way Armenia ընկերությունը ներկայացրեց ճապոնական տրոհված մանրաթելից ստեղծված յուրահատուկ Aquamagic շարքը, որի խնամքի, մաքրման կտորները օգտագործվում են միայն ՋՐՈՎ և հնարավորություն տալիս լիարժեք ազատվել կենցաղային քիմիայից։ Տեսականիների մեծ մասը հագեցած են արծաթե նանո իոններով և դրա համար հակաբակտերիալ են։
Դե ինչ, ևս մեկ գեղեցիկ կանացի միջոցառումը կարելի է ստացված համարել:
Հատուկ շնորհակալություն Nail Spa մատնահարդարման կենտրոնին եւ Mariam Mnacakanyan fashion ստուդիային։ Հարցերի կամ առաջարկությունների համար «Lilevents»-ի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 044858508 հեռախոսահամարին։