Recent posts
To top
27 May

LilEvents-ի բրանչը գեղեցկության և նորաձևության մասին

cover

Մայիսի 26-ին մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գողտրիկ և հյուրընկալ անկյուններից մեկում՝ «Յարդ» սրճարանում, տեղի ունեցավ Lilevents-ի կազմակերպած հերթական բրանչը՝  նվիրված նորաձևությանն ու գեղեցկությանը:

Քույրեր Լիլիթ և Լուսինե Հովհաննիսյաններն այս անգամ իրենց կազմակերպած բրանչին հյուրընկալել էին ոճային, խնամված ու կանացի հայտնիների, որոնց թվում էին դերասանուհիներ, հաղորդավարուհիներ, երգչուհիներ, բլոգերներ և գեղեցկության ոլորտի հայտնի մասնագետներ:

Կիրակնօրյա ցերեկույթին հյուրերը վայելեցին «Յարդ» սրճարանի և Ani_Jelly_Art-ի համեղ հյուրասիրությունը, անմիջական մթնոլորտում զրուցեցին գեղեցկությունից, նորաձևությունից,  դե իսկ միջոցառման հովանավորներն էլ իրենց հերթին ներկայացրին իրենց ապրանքանիշերն ու նվերներ մատուցեցին:

Դիզայներ Մարիամ Մնացականյանը, ով վերջերս է հիմնել Պարոնյան 2 հասցեում գտնվող իր նորաձևության կենտրոնը՝ Mariam Mnatsakanyan-Fashion Studio-ն, բրանչի հյուրերին ներկայացրեց իր հավաքածուն՝ պատմելով տարվա թրենդների մասին:

 WhiteStone Design-ի թրենդային աքսեսուարներն անտարբեր չթողեցին նաև բրանչի հյուրերին, որոնցից շատերը հենց տեղում սկսեցին սիրով կրել իրենց նվերը:

IMG_8952

Դիզայներ Ջենիֆերը, ով ներկայացնում է Liliijey ապրանքանիշը (ներկայացված է We Make showroom-ում), ներկայացրեց իր ձեռագործ լողազգեստները, որոնք իրենց ինքնատիպության շնորհիվ արդեն հասցրել են շատերի կողմից սիրվել:

Գեղեցկության մասով բրանչը վստահվել էր հայկական առաջին բնական կոսմետիկա արտադրող «Նաիրիան» ընկերությանը, որի հիմնադիր տնօրեն Անահիտ Մարկոսյանը մաշկի խնամքի հետ կապված կիսվեց օգտակար խորհուրդներով, ինչպես նաև ներկաներին ուրախացրեց իր նվերներով:

«Մեդեսթ» էսթետիկ բժշկության և ժամանակակից կոսմետոլոգիայի կենտրոնի գլխավոր բժիշկ Մարինա Շիշմանյանը պատմեց կենտրոնում մատուցվող ծառայությունների մասին : Ի դեպ՝ բրանչի հյուրերից շատերն այս կենտրոնի հաճախորդրներից են:

Հոգու ներդաշնակությունն ապահովող «Shatki yoga center»-ի հիմնադիր Լիլիթը խոսեց մեր կյանքում յոգայի կարևորության մասին:
Կարծում ենք՝ բրանչը կարելի է ստացված համարել, սպասենք Lilevents-ի նոր բրանչներին:

Նշենք, որ Lilevents-ի բրանչերին որպես հովանավոր մասնակցելու համար կարող եք զանգահարել` (091)-19-85-09 կամ այցելել հետևյալ ֆեյսբուքյան էջ:

Հատուկ շնորհակալություն Aleen Color Lab-ին

IMG_8966 IMG_8971 IMG_8972 IMG_8988 IMG_8991 IMG_8994 IMG_8999 IMG_9001 IMG_9044 IMG_9048 IMG_9054 IMG_9064 IMG_9068 IMG_9088 IMG_9093 IMG_9097 IMG_9098 IMG_9108 IMG_9138 IMG_9150 IMG_9153 IMG_9174 IMG_9197 IMG_9205 IMG_9222 IMG_9268 IMG_9274 IMG_9275 IMG_9279 IMG_9281 IMG_9291 IMG_9303 IMG_9306 IMG_9307 IMG_9316