Recent posts
To top
1 Dec

Lilevents-ի Health&Beauty խորագրով բրանչը հայտնի հյուրերի մասնակցությամբ

IMG_0208

Աշնան վերջին օրը՝ նոյեմբերի 30-ին չնայած անձրևային եղանակին, Lilevents-ը լուսավոր միջոցառում էր կազմակերպել, որը կրում էր Health&Beauty խորագիրը:
Բրանչի անցկացման վայրը պատահական չէր ընտրված. մայրաքաղաքի սրտում գտնվող Greenhouse / Գրինհաուս սրճարանում:

Greenhouse / Գրինհաուսը վայր է որտեղ, համադրվել է համեղն ու առողջարարը, գեղեցիկն ու օգտակարը։ Այստեղ մատուցվում է առողջ և օրգանական սնունդ՝ պատրաստված թարմ մթերքներից։
Սրճարանի ղեկավարությունը փորձել է ստեղծել մեր օրերի գլխավոր պահանջներին բավարարող՝ առողջ և գեղեցիկ սնվելու, հանգստանալու և լիցքաթափվելու համար նախատեսված անփոխարինելի և գողտրիկ մի անկյուն, որտեղ կարող եք ունենալ մտերմիկ հանդիպումներ, լավ ժամանակ անցկացնել, վայելել ընկերների և հարազատների ընկերակցությունը:
Միջոցառմանը հրավիրված էին հայտնի հյուրեր. դերասանուհիներ, հաղորդավարուհիներ, մոդելներ, բլոգերներ, ովքեր էլ հաճելի միջավայրում ինֆորմացիոն և նվերներով ու անակնկալներով լի օր ունեցան:
Առողջությունն ու գեղեցկությունն այնքան փողկապակցված են, որ մասնակից ընկերություններն ու բժիշկներն իրենց խոսքում լրացնում էին մեկը մյուսին: Lifefood.am սրճարանի հիմնադիր Օլգան խոսեց սրճարանում մատուցվող, ինչպես նաև առաքվող բացառապես հում, կենդանի և օգտակար սնունդի կարևորության մասին: Luys Yoga Studio – Լույս յոգա ստուդիաի հիմնադիր Սվետլանան պատմեց կնոջ կյանքում որպես առողջության գլխավոր գրավական յոգայի դերի մասին: Կորեական խնամքի միջոցներ ներկայացնող r_n_skin_care_boutique-ի հիմնադիր Նանոն, ով նաև հոգեբան է, նշեց կնոջ կյանքում խնամքի հոգեբանական տեսանկյունից կարևորության մասին, չէ՞ որ խնամված կանայք ինքնավստահ ու գրավիչ են:
Gold’s Spa բժշկական կենտրոնի Էսթետիկ բժիշկ, կոսմետոլոգ Ռիպա Ալեքսանյանը համառոտ ներկայացրեց մաշկի խնամքի ժամանակակից մեթոդները:
Մազերի պրոֆեսիոնալ խնամք ներկայացնող Lisap Armeniaի ներկայացուցիչները պատմեցին ապրանքանիշի ներքո գործող բարձրորակ միջոցների մասին:

 

IMG_0151
Մեր բրանչի հյուրերին ներկայացվեցին նաև մաշկի խնամքի ևս մեկ որակյալ և արդյունավետ Arcus գերմանական ապրանքանիշի միջոցները, որոնք իրենց տեսակով նորություն են Հայաստանում:
Մեր հոգու գեղեցկությունը վիզուալ արտացոլող գլխավոր օրգանի՝ աչքերի խնամքի մասին իր մասնագիտական խորհուրդներով կիսվեց երիտասարդ, պրոֆեսիոնալ ակնաբույժ

Ջուլիա Ղարաբաղցյանը, ով աշխատում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում:
Ինչպես միշտ բրանչի բոլոր հովանավորները նվերներ էին պատրաստել, որոնք էլ խաղարկվեցին հայտնի հյուրերի միջև:
Մեր բրանչին ներկայացված էր նաև fruttamini ֆրիպսեր, չրեր և չրահացեր ներկայացնող ընկերությունը, որը բացի հյուրասիրությունից նաև բոլորին նվերներ էր պատրաստել:
Խաղարկության տարբերակով հյուրերից մի քանիսը նվեր ստացան նաև ModeYan Texstyle Galleryից: Ի դեպ, միջոցառման կազմակերևպիչներ Լիլիթն ու Լուսինեն ևս կրում էին հայկական այս ապրանքանիշի ոճային ու հարմարավետ հագուստը:
Lilevents-ի հերթական բրանչը ծառայեց իր նպատակին. Health&Beauty խորագրով բրանչի միջոցով շատերը ծանոթացան նոր ընկերությունների հետ, ուրախ ժամանց անցկացրին:

Հատուկ շնորհակալություն UV image studioին և Paint Nail Studio-ին:

IMG_0014 IMG_0024 IMG_0060 IMG_0079 IMG_0092 IMG_0007IMG_0103 IMG_0105 IMG_0111 IMG_0115 IMG_0131 IMG_0141

IMG_0156 IMG_0161 IMG_0164 IMG_0169 IMG_0173 IMG_0208 IMG_0210 IMG_0218 IMG_9615 IMG_9630

 

IMG_9886 IMG_9636 IMG_9651 IMG_9671 IMG_9695 IMG_9710 IMG_9714 IMG_9718 IMG_9776 IMG_9798 IMG_9803 IMG_9819 IMG_9832 IMG_9838 IMG_9840 IMG_9847 IMG_9876 IMG_9882 IMG_9953 IMG_9955 IMG_9960 IMG_9964