Թարթիչների լիցքը գործընթաց է, որը հատուկ տեխնիկայի միջոցով թարթիչներին հաղորդում է ցանկալի ծավալ, երկարություն, գույն և խտություն:
2 ժամ տևող մանրակրկիտ աշխատանքի արդյունքում ստանում եք Ձեր երազանքի հայացքը՝ առանց դեկորատիվ կոսմետիկ միջոցների առկայության:
Մենք զրուցել ենք Make-Up Studio-ի թարթիչների մասնագետ Սոնա Գևորգյանի հետ և ներկայացնում ենք այն ամենն, ինչ պետք է իմանալ թարթիչների լիցքի մասին:
-Այս պահին ի՞նչ լիցք եք անում մեր մոդելի համար:
-Մոդելն ունի նշաձև աչքեր, և որպեսզի ավելի չսրենք հայացքը, տալիս ենք բնական էֆեկտ, հաղորդում 2D խտություն, որ ծանր չլինի բնական թարթիչների համար:
-Իսկ ո՞ր դեպքում են վնասվում բնական թարթիչները:
-Սխալ քաշի ընտրության և պրոցեդուրայի սխալ տեխնիկայի պատճառով:
Գրագետ մասնագետը պարտավոր է շտկել թարթիչների թերությունները, վիզուալ փոխել աչքի ձևը, փակել կախ կոպը և առաջնորդվել աչքի կառուցվածքով ու հայացքի անհատականությամբ:
-Ի՞նչ չի կարելի անել պրոցեդուրայից հետո:
-Չի կարելի թարթիչները թրջել 24 ժամ, բայց հետո պարտադիր է լվացվելը, որ մաքուր լինեն մազարմատները: Ի դեպ, լվացվում ենք միցիլյար հեղուկով, որը չունի յուղային պարունակություն:
-Գույնի ընտրության սկզբունքները….
-Չափազանց տգեղ է, երբ բաց գունային գամմայով մարդիկ կրում են սև թարթիչներ: Ցանկալի և շատ գեղեցիկ է, երբ այն լինում է շականակագույնի բաց կամ մուգ երանգներով:
– Խոսենք հակացուցումներից: Ե՞րբ պետք է խուսափել այս գործընթացից:
-Թարթիչների լիցքը հակացուցված է ալերգիկ մաշկին, աչքի որոշ խնդիրներ ունեցողներին, ասթմայի դեպքում և ցանկալի չէ նաև հղիության ժամանակ:
-Մեր պրոցեդուրան տևեց 2 ժամ: Մի՞շտ է այդպես լինում:
-Կարևոր է պրոցեդուրայի տևողությունը. 2 ժամից պակաս չպետք է լինի, որովհետև ազդում է որակի վրա:
-Որքա՞ն է պահպանվում արդյունքը:
-4-6 շաբաթ, որովհետև թարթիչներն աճում են և կարիք է լինում շտկման ենթարկել կամ հանել հատուկ նախատեսված անվտանգ նյութով և կատարել նոր լիցք: