Recent posts
To top
30 Mar

kylie Jenner. JENNERATION NEXT

1

 

ՙԵս յուրահատուկ դեպք եմ՚,- խոստովանում է Քայլի Ջեները հարցազրույցներից մեկում` պատմելով իր փայլուն ու շքեղ կյանքի հակառակ կողմի մասին… Մենք հավաքել ենք 19-ամյա աստղի ամենաուշագրավ մտքերը՝ ամենատարբեր հարցազրույցներից:

kylie-jenner-leaving-catch-la-in-west-hollywood-3-11-2017-1

  ՙՄարդիկ կարծում են, թե այն օրից, ինչ մենք հանդես ենք գալիս ռեալիթի շոուում (նկատի ունի Keeping Up With the Kardashians-ը- հեղ.), և ես այդչափ շատ ցուցադրում եմ իմ կյանքը, իրենք գիտեն` ով եմ ես: Snapchat-ում ես ցույց եմ տալիս այն, ինչ, իմ կարծիքով, նրանք ցանկանում են տեսնել` շքեղ մեքենաներ, առանձնատներ… Բայց դա ես չեմ: Այդ ամենն իմ պրոյեկտված պատկերն է, սոսկ բրենդ: Ես չեմ կեղծում, ո’չ, պարզապես չեմ ցուցադրում ինձ ամբողջությամբ: Երբ շատ ավելի բաց ես, քան պետք է, ապա ավելի մեծ տեղ ես տալիս մարդկանց խոսելու քո մասին՚ (www.allure.com):

EXCLUSIVE-Miami Beach, FL - 06/19/15 - Kylie Jenner Celebrates Sugar Factory Miami Grand Opening -PICTURED: Kylie Jenner -PHOTO by: Seth Browarnik/startraksphoto.com -DSC_5066 Editorial - Rights Managed Image - Please contact www.startraksphoto.com for licensing fee Startraks Photo New York, NY For licensing please call 212-414-9464 or email sales@startraksphoto.com Image may not be published in any way that is or might be deemed defamatory, libelous, pornographic, or obscene. Please consult our sales department for any clarification or question you may have. Startraks Photo reserves the right to pursue unauthorized users of this image. If you violate our intellectual property you may be liable for actual damages, loss of income, and profits you derive from the use of this image, and where appropriate, the cost of collection and/or statutory damages.

  ՙԵս փորձում եմ ինքս ինձ չկորցնել այս վազքում, քանի որ կարծում եմ, արդեն կորցրել եմ իմ մի մասը, օրինակ, երիտասարդությունս՚ (www.interviewmagazine.com):

 ՙԵս, կարծես, խնդիրներ ունեմ: Ամեն առավոտ արթնանում եմ յոթին կամ ութին. ինձ անընդհատ թվում է` վատ լուրեր են պտտվում իմ մասին, և պետք է ստուգել լրահոսը՚ (www.interviewmagazine. coom):

1

 ՙԵս յուրահատուկ դեպք եմ: Ես չեմ հիշում` ինչ է նշանակում չլինել հայտնի: Այդպիսով, ես կարող եմ ասել` ինչ է իսկական երջանկութունը: Նոր մեքենա՞. ո’չ, դա չէ: Երջանկությունն ընկերների հետ լինելն է՚ (www.allure.com):

 ՙԳիտե՞ք՝ ումով եմ խանդավառված: Լեդի Գագայով: Ես տեսա նրան Alexander Wang-ի ցուցադրության after party-ին և ասացի. ՙՆա ամենագեղեցիկ մարդն է, ում ես երբևէ հանդիպել եմ՚ (www.interviewmagazine.com):

HOLLYWOOD, CA - FEBRUARY 08:  (L-R) TV personalities Kendall Jenner, Kylie Jenner, and Khloe Kardashian attend GQ and Giorgio Armani Grammys After Party at Hollywood Athletic Club on February 8, 2015 in Hollywood, California.  (Photo by Jeff Vespa/Getty Images for Armani)

 ՙԵս Քեյթլինին (նկատի ունի հորը` Բրյուս Ջեներին, ով սեռափոխություն էր արել- հեղ.) ասում եմ. ՙԴու պիտի անես այն, ինչ ցանկանում ես՚: Ես ուրախ եմ, որ նա կարողանում է ապրել այնպես, ինչպես հիմա է ապրում: Ով էլ որ նա լինի, իր ընտանիքը միշտ սիրով ու հոգատարությամբ կշրջապատի իրեն առանց որևէ պայմանականության. սա ամենաառատաձեռն պարգևն է, որ կարելի է տալ մարդուն՚ (www.allure.com):

 ՙԵս շնորհակալ եմ իմ ընտանիքին, քանի որ կարծում եմ` երբեք չէի կարողանա ինքս նման բան անել, այսինքն` ընտանիք կազմել՚ (www.interviewmagazine.com):

kylie jenner in tom ford copy

Քայլիի և քրոջ` Քենդելի մասին առաջին անգամ գրում է Paper ամսագիրը 2010-ին: 2013-ի փետրվարին Pacsun ընկերությունը թողարկում է հագուստի էքսկլյուզիվ հավաքածու, որի հեղինակը Ջեներ քույրերն էին:

2014-ի ավարտին նրանք լույս են ընծայում իրենց գիրքը` Rebels: City of Indra: The Story of Lex and Livia: Քայլի Ջեները հայտնի է նաև իր բարեգործական ծրագրերով ու նախաձեռնություններով:

Kylie-Jenner-19th-Birthday-Party-Pictures

Որպես Kylie Cosmetics-ի հիմնադիր` Քայլին ընդգրկվել է Forbes-ի 2017-ի 30 Under 30 վարկանիշային աղյուսակի Retail and Ecommerce անվանակարգում: 19-ամյա աստղն այդ ենթախմբում ներառված ամենաերիտասարդ ներկայացուցիչն է և միակ թինեյջերը: Նա պաշտոնապես երկրորդ հարուստ մարդն է իր ընտանիքում Քիմ Քարդաշյանից հետո:

square-1454518017-gettyimages-494022148 copy

Անդրադարձը՝ Նանե Վարդանյանի