Recent posts
To top
1 Apr

Կուբ

image1

                             

Ապրիլյան պատերազմական իրադարձությունները թողեցին իրենց հետքը բոլորիս վրա: Գայանե Զալիբեկյանը կարևոր այս թեմային անդրադարձել է իր ինքնատիպ գաղափարախոսությամբ՝ ներկայացնելով իր ուրույն աշխատանքը, որի միջոցով ցանկացել է ցույց տալ անցած մեկ տարվա ընթացքում իր անձի փոփոխությունները լիովին տարբեր էտապներում: Կրելով պատերազմական իրադարձությունների ազդեցություններն իր վրա՝ նա նկատել է, թե ինչպես երբեմն շեղվել է այդ թեմայից, բայց և այնպես նա կրել է իր մեջ ամենակարևոր հիշողությունները: Գայանեն ընտրել է մեկ մոդել, որը խորհրդանշում է իր անձը և հնգատել է նրան, ինչը ցայտուն կերպով արտահայտվում է լուսանկարի մեջ: Նա նայում է ինքն իրեն տարբեր էտապներում, տարբեր դիտակետերից: Հայացքների ուղղությունները կառուցում են անշոշափելի կուբի հարթությունները, որում գտնվում է հենց ինքը : 6-րդ հարթությունը, որը դեռևս կառուցված չէ, նայելով այս ինստալիացիային, կառուցում ենք ինքներս: Որպես հագուստի մոդելավորող Գայանե Զալիբեկյանը օգտագործել է պատերազմական տեսարաններն իր մոդելավորած հագուստի վրա, ինչը խորհրդանշում է այն տպավորություններն, որոնք նա կրել է իր մեջ և իր վրա: Ըստ գաղափարախոսության`կուբը խորհրդանշում է հիշողությունը, որը մենք տանում ենք մեր հետ: Օբյեկտը, որը պատրաստել է համահեղինակ Վահագն Բաղդասարյանը, ամբողջությամբ երկաթե հնեմաշ թափոններից է պատրաստված, որտեղ հեղինակը ցանկանում է հինը ներկայացնել նորովի: Տեքստային ժապավենը, որը տեղադրվել է ետին պլանում խորհրդանշում է համացանցը, որպես տեղեկատվական աղբյուրի միջոց : Լուսանկարների տպագրությունը ցանցերի վրա, խորհրդանշում է, որ անհատը կրում է ինֆորմացիան ոչ միայն իր մեջ, այլ նաև ինֆորմացիան կրում է անհատին իր մեջ:

Facebook/ Zalibekyan Fashion

Instagram/ Zalibekyan_fashion_

Հեղինակ՝ Զալիբեկյան Գայանե

Համահեղինակ՝ Վահագն Բաղդասարյան

Դիմահարդար՝ Շողեր Բալասանյան

Լուսանկարիչ՝ Արտաշես Մարտիրոսյան

Մոդել՝ Լիլի Կարապետյան

_AR_7629 _AR_7632 _AR_7638 _AR_7640 _AR_7675 _AR_7682 _AR_7698 _AR_7702 _AR_7709 _AR_7715 _AR_7730 _AR_7733 _AR_7736 _AR_7740 _AR_7745 _AR_7749 _AR_7750 _AR_7764 _AR_7778 _AR_7784 _AR_7787