«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասաններ Քիթ Հարինգթոնն ու Ռոուզ Լեսլին արդեն որոշել են, թե որ օրն են ամուսնական մատանի նվիրելու իրար:
Հունիսի 23. Instagram-ի իր էջում այս մասին հայտնել է դերասան Քիթ Հարինգթոնը:
Հարսանիքը կկայանա Աբերդիշիր ամրոցում և շոտլանդական ոճով: Տղամարդկանց համար դրեսկոդի պահանջը քիլթն է՝ շոտլանդական ազգային հագուստը, իսկ գլխավոր խմիչքը վիսկին է:
Սիրահարները հարսանիքը կկայանա 200 հյուրերի մասնակցությամբ, ներկա կլինեն նաև «Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասաններն ու նկարահանող խմբի անդամները:
Հիշեցնենք, որ Քիթն ու Ռոուզը միասին են 2012 թվականից, իսկ 2017-ին որոշեցին նշանվել: