Recent posts
To top
29 Sep

Քիմն ու Քայնեն երրորդ երեխային են սպասում

Image00001

Քիմ Քարդաշյանի և Քայնե Ուեսթի՝ երրորդ երեխային սպասելու մասին լուրը դեռ այս ամռանը շրջանառվեց, քննարկվեց, բայց չհաստատվեց: Հունիսին ԶՄԼ-ը լուրեր հրապարակեցին այն մասին, որ զույգը, երեխա ունենալու համար,  դիմել է փոխնակ մոր օգնությանը, քանի որ երրորդ հղիությունը կարող էր վնասակար լինել Քարդաշյանի առողջությանը: Երեկ Քարդաշյանը վերջ է դրել շշուկներին ու ասել նորությունը: «Ընտանեկան շոուի» 14-րդ եթերաշրջանում, քրոջ հետ խոսելիս նա հայտնել կամ հաստատել է այս«անսպասելի» լուրը:

Ի դեպ, խոսվում է նաև այն մասին, որ Քլոե Քարդաշյանն ու Քորթնի Ջեները նույնպես երեխաների են սպասում: Վերջիններս սակայն, այս ինֆորմացիան չեն հաստատել: