Recent posts
To top
6 Sep

Back to School. դպրոցական, մանկական և տարբերվող ցուցադրություն

DA2B4381

Օգոստոսի 27-ին The Alexander լյուքս դասի հյուրանոցում կայացավ Kids Fashion Day նախագծի Back to School խորագրով հերթական շքեղ ցուցադրությունը:

Նախագծի շրջանակներում ներկայացվեցին  քաղաքի լավագույն բրենդային խանութ-սրահների դպրոցական լուքերը` հնարավորություն ընձեռելով  ծնողներին մինչ սեպտեմբեր  ծանոթանալու բոլոր  առաջարկներին և  ավելի հեշտ ու շահավետ ընտրություն կատարել: Բացի օգտակար լինելուց նախագիծը տոն է դարձել մասնակից երեխաների համար․այնքան է սիրվել, որ օր օրի հետաքրքրվողների և գործընկերների թիվն աճում է:

DA2B4389

Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին այնպիսի լյուքս կարգի բրենդներ, ինչպիսիք են` Gucci, Dolce & Gabbana, Baby Dior, Givenchy, Little Marc Jacobs, Chloe, Karl Lagerfeld, որոնք առաջարկում է Prince Princess խանութ-սրահը։ Ինչպես նաև ցուցադրվեցին այլընտրանքային գեղեցիկ, ոճային և ամենակարևորը՝ բոլորին հասանելի տարբերակներ՝ Serjant Major, Choupette, 5.10.15., Zippy  բրենդային բուտիկների կողմից։ Ի ուրախություն բոլորիս, իրենց յուրահատուկ առաջարկներով ակտիվ մասնակցություն ունեցան նաև Tetta Kids, Lusine Hovhannisyan և AnLi հայկական ապրանքանիշերը։

Նախագծի հիմնադիրներ Կարմեն Ղազարյանը և Ռուբինա Գրիգորյանը փաստեցին, որ փորձել են ներկայացնել տարբեր գնային կատեգորիաների բրենդներ, որպեսզի հնարավորություն տան տարբեր նախասիրությունների ծնողների գտնել իրենց իսկ փնտրած սեպտեմբերյան լուքերը :

Ցուցադրությունն իրենց ելույթներով էլ ավելի գեղեցկացրեցին փոքրիկ երգչուհիներ Յանա Գրիգորյանը, Քենդի Էնջին, Ալվինա և Մարիա  Ադամյանները, ինչպես նաև գեղեցկուհի մոդելներ և պարուհիներ Մարին և Լյուսին:

DA2B4527

Փոքրիկ  մոդելների  դեֆիլեի դասընթացները  անցկացվել էին կանացի լավագույն վելնես ակումբում՝ Cataleya Wellness Club-ում, գեղեցկուհի մոդել Նարե Զաքարյանի  հետ: Իսկ The Alexander Luxury հյուրանոցային համալիրի նախասրահն էլ ավելի շքեղ ու թեմատիկ տեսք էր ստացել Miracle event planning ընկերության յուրահատուկ  ձևավորման  շնորհիվ:

Ցուցադրությունն, ինչպես միշտ, անցավ  ջերմ, գունեղ և դրական մթնոլորտում։

DA2B4086 DA2B4093 DA2B4096 DA2B4106 DA2B4109 DA2B4115 DA2B4117 DA2B4122 DA2B4130 DA2B4132 DA2B4139 DA2B4149 DA2B4155 DA2B4161 DA2B4181 DA2B4205 DA2B4211 DA2B4213 DA2B4215 DA2B4223 DA2B4228 DA2B4235 DA2B4239 DA2B4242 DA2B4249 DA2B4253 DA2B4256 DA2B4268 DA2B4274 DA2B4278 DA2B4280 DA2B4286 DA2B4296 DA2B4299 DA2B4314 DA2B4318 DA2B4321 DA2B4334 DA2B4339 DA2B4347 DA2B4353 DA2B4374 DA2B4394 DA2B4404 DA2B4406 DA2B4420 DA2B4429 DA2B4441 DA2B4447 DA2B4455 DA2B4458 DA2B4462 DA2B4473 DA2B4479 DA2B4487 DA2B4494 DA2B4506 DA2B4517 DA2B4550 DA2B4557 DA2B4570 DA2B4576 DA2B4589 DA2B4598 DA2B4615 DA2B4625 DA2B4664 DA2B4692 DA2B4699 DA2B4711 DA2B4730 DA2B4761 DA2B4785 DA2B4796 DA2B4828 DA2B4862 DA2B4869 DA2B4873 DA2B4879 DA2B4886 DA2B4890 DA2B4894 DA2B4903 DA2B4908 DA2B4911 DA2B4920 DA2B4929 DA2B4936 DA2B4947 DA2B4952 DA2B4966 DA2B4983 DA2B5000 DA2B5023 DA2B5048 DA2B5076 DA2B5147 DA2B5157 DA2B5194 DA2B5204 DA2B5231 DA2B5246 DA2B5337 DA2B5369 DA2B5382