Recent posts
To top
19 Feb

Մահացել է Կարլ Լագերֆելդը

cover shablon 1

Այսօր 85 տարեկան հասակում մահացավ «նորաձևության աշխարհի» լեգենդ Կարլ Լագերֆելդը:

Դիզայները ամեն տարի ստեղծել է տասնյակ հավաքածուներ «Շանելի», «Ֆենդիի» և իր սեփական ապրանքանիշի համար: Բացի այդ, Կարլը միակ դիզայներն էր, ով յուրաքանչյուր սեզոն Փարիզի նորաձևության շաբաթում ներկայացնում էր ոչ թե մեկ, այլ երկու հավաքածու:

001-ines-de-la-fressange-karl-lagerfeld-muses-vogue-int-3sep-credit-getty-images Լագերֆելդն իր գովազդային արշավների նկարահանումներում հանդես էր գալիս նաև որպես լուսանկարիչ և ռեժիսոր:

1145691

Լագերֆելդի տաղանդներից էր օրակարգը զգալու կարողությունը: Գրքասեր անհատը ամեն առավոտ հասցնում էր ծանոթանալ օրվա լուրերին և հոդվածներին: Անձնական գրադարանը բաղկացած է լուսանկարչության և արվեստի մասին պատմող ավելի քան 300.000 գրքերից: Փարիզում ունի նաև անձնական գրախանութ:

lagerfeld-bear

«Ես շատ արագ եմ ձանձրանում : Միտքը, որ պետք է կյանքում ստիպված միշտ նո՜ւյն-նույն բանը անեմ, գիշերային մղձավանջ է»,-ասել է դիզայները 1985 թվականին «The Guardian»-ին տրված հարցազրույցում:

Սպիտակ մազերով, սև ակնոցով և օսլայած բարձր օձիքով սիրելի դիզայները հեղափոխություն է արել ոչ միայն իրեն վստահված բրենդների շրջանակում, այլ ողջ նորաձևության մեջ: Անգամ այս տարիքում նա «վայելում էր» երիտասարդ գործընկերների նախանձը:

karllagerfeld02-vogueint-30oct17-rexfeatures-jpg-3117-north-1160x-white-1536347021