Recent posts
To top
5 Jul

Փարիզյան ոճով, հայկական ոգով…Կարինե Արաբյան

Karine-Arabian-Spring-2014-Ad-Campaign

Ծննդով Փարիզից Կարինե Արաբյանն, այսօր հայտնի է ամբողջ աշխարհին, որպես 30-ական թթ -ի շունչը հաղորդող կոշիկի դիզայներ: Նորաձևությունը դարձավ իրենց ընտանիքի մի մասնիկը: Հայրը դերձակ էր ,սակայն կոշիկի արտադրանքի հանդեպ սերն անցել էր պապից,ով ապրել և աշխատել էր Արևմտյան Հայաստանում,այնուհետև Փարիզում: Փոքրիկ Կարինեն արդեն 9-տարեկանում սկսեց ձևափոխել սեփական զգեստներն ու կարդալ նորաձևությանը վերաբերող գրքեր ու ամսագրեր: Դիզայների ինքնատիպ մոդելները  հիշեցնում են ,որ կնոջ զգեստապահարանը,այնուամենայնիվ ,դատարկ և անշունչ կլինի առանց առանց այդ  վառ դետալի: Կարինե Արաբյանն սովորել  է Փարիզի հեղինակավոր Էսմոդ նորաձևության դպրոցում,այնուհետև Ստուդիո Բերկոյում՝զուգահեռաբար  իրականացնելով թատերական հագուստի դիզայնի պատվերներ: 1993-թ ին Կարինեն մասնակցում է  մի շարք հեղինակավոր մրցույթների,որից հետո ստանում բազմաթիվ առաջարկներ: Արդյունքում Կարինեն աշխատում է  Սվարովսկի և Շանել նորաձևության տներում,որպես աքսեսուարների գծով  դիզայներ: Սկզբում մասնագիտանում է միայն պայուսակների և  զարդերի դիզայնի մեջ ,այնուհետև Կարինեին հետաքրքրում է հենց կոշիկի դիզայնը:Այստեղ կարևորվում է պապու փոխանցած կոշիկի արտադրանքի մասին կարևոր գիտելիքները: 1999-ին Կարինե Արաբյանը հիմնում է  իր սեփական նորաձևության տունը:Այսօր Արաբյանի հավաքածուն բաղկացած է կաշվե զարդերից, վզնոցներից, դրամապանակներից, պայուսակներից և իհարկե կոշիկներից:Կարինեն շարունակում է իր աքսեսուարների արտադրանքը արդեն Իտալիայում՝համագործակցելով տեղական լավագույն մասնագետների հետ:Կարինե Արաբյանի  ինքնատիպության գլխավոր բաղադրատոմսն է տեխնոլոգիաների և նյութերի գործածությունը՝ հագուստի արտադրանքի տեխնոլոգիաները գործածել աքսեսուարների դիզայնի մեջ և հակառակը, ինչպես նաև նրանց համադրությունը՝  կաշվե իրեր և  կիսաթանկարժեք  քարեր, կոպիտ և նուրբ նյութեր:Կարինե Արաբյանի արտադրանքը հարմարավետության և շքեղության  խառնուրդ է:Կարինեն աշխատում է  ժամանակակից կանանց համար՝պահպանելով միայն  իրեն  հատուկ “արաբյանական էլեգանտությունը”:Իր խոսքերով շուտով մեծ փոփոխություն է սպասում Կարինե Արաբյան նորաձևության տանը՝նոր անուն,նոր ոճ  նաև  նոր աշխատանքային ռիթմ:

9124-1343226777

vp-karine-arabian144272_12  001004695-FRONT Karine-Arabian-Spring-2014-Ad-Campaign presolde_01

603536-3002