Recent posts
To top
24 Nov

JAZZ IN ZINA.Երկար դադարից հետո EL SKY Bar-ում

JAZZ IN ZINA.Երկար դադարից հետո EL SKY Bar-ում

 

jazz_2

Հզոր ձայն՝ կանացի նուրբ մարմնում, նրա գրավիչ վոկալը հազիվ թե որևէ մեկին անտարբեր թողնի: Խոսքը Զինաիդա Բեջանյանի մասին է, ով ներկայանում է Jazz in Zina բեմական կեղծանունով: Տաղանդավոր երգչուհին տևական դադարից հետո վերադարձել է նոր ասելիքով, նոր էներգիայով և երաժշտական նոր մեկնաբանություններով:

Տևական ժամանակ երաժշտասերների տեսադաշտից հեռացել էիք. ի՞նչն էր պատճառը:

Պարզապես, ինչպես բոլոր արվեստագետներին, ինձ էլ դադար էր պետք՝ նոր ուժերով վերադառնալու համար:

12282922_732426693558968_2082681623_n (1)

Ի՞նչ նոր ասելիքով եք վերադառնում երաժշտական ասպարեզ:

Նոր կատարումներով, ինչպես նաև երգերի նոր մեկնաբանություններով:

Ի՞նչն է Ձեզ համար հանդիսանում ոգեշնչման աղբյուր:

Լավ տրամադրությունը, լավ եղանակը… Յուրաքանչյուր հաճելի մանրուք ինձ համար կարող է դառնալ ոգեշնչման աղբյուր:

jazz 1

Ինչպիսի՞ տրամադրություն ունեք ելույթից առաջ. ավելի լարվա՞ծ եք, քան սովորաբար, թե՞ հակառակը:

Ունեմ բարձր տրամադրություն և, ինչպես միշտ,պատրաստ եմ այն կիսել իմ հանդիսատեսի հետ: Բացարձակապես լարված չեմ:

Ինչպիսի՞ն եք երաժշտությունից դուրս. նույն բեմական կերպարո՞ւմ եք, թե՞ բոլորովին այլ կերպարում:

Ավելի ճիշտ կլիներ ասել՝ ես երաժշտության մեջ եմ այնպիսին, ինչպիսին կյանքում եմ: Ժպտում եմ:

 12270037_732426703558967_1129313974_n

Ձեր առաջիկա համերգը անցկացվելու է EL SKY BAR-ում. վայրի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

 Ես սալոնային երգչուհի եմ, և հենց դա էր EL SKY BAR-ի ընտրության պատճառը: Ինձ շատ հարազատ վայր է՝ նորաձև և գեղեցիկ: