Recent posts
To top
19 Mar

IQOS.Եվս մեկ քայլ դեպի առանց ծխի աշխարհ

Image00003

 

Նստած եք սրճարանում: Ձեր ընկերը մի պահ դուրս է գալիս ծխելու, քիչ անց վերադառնում` իր հետ բերելով ծխի հոտ: Ծանոթ իրավիճակ է, այնպես չէ: Իրավիճակ, որն այսուհետ կարող է կտրուկ փոխվել Phillip Morris International աշխարհահռչակ ընկերության նորարարական սարքի շնորհիվ:

IQOS. այս առաջատար էլեկտրոնային համակարգը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որը, ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն՝ առանց ծխի, մոխիրի, հետևաբար և` տհաճ հոտի:

Image00001

Ինչպե՞ս է աշխատում IQOS-ը:

Ծխախոտը սիգարետում այրվում է ավելի քան 600°C ջերմաստիճանում` արտադրելով ծուխ, որը պարունակում է թունավոր նյութեր (առաջացած մոխիրի մասնիկներն էլ ստեղծում են կայուն հոտ): IQOS-ը տաքացնում է սիգարետը շատ ավելի ցածր ջերմաստիճանում` մինչև գոլորշի առաջանալը՝ առանց այրման, կրակի, մոխիրի և ծխի: Առավել ցածր ջերմաստիճանը նաև թույլ է տալիս զգալ ծխախոտի իրական համը, քանի որ այն ոչ թե այրվում է, այլ տաքացվում, արդյունքում վնասակար նյութերի արտանետումը զգալիորեն նվազում է:

Image00009

Հայաստանը դարձավ առաջին երկիրը տարածաշրջանում, որտեղ մարտից մեկնարկեց IQOS-ի վաճառքը: Այս կարճ ժամանակահատվածում այն հասցրեց գրավել չափահաս ծխողների ուշադրությունը և նորաձև դառնալ: Այսօր շրջելով մեր քաղաքի փողոցներով և ամենաակտուալ ժամանցի վայրերով՝ կարելի է հանդիպել հազարավոր չափահաս ծխողների, որոնք սիգարետը փոխարինել են IQOS-ով, և օրեցօր վերջիններիս թիվը ավելանում է:

Image00005

Philip Morris Armenia-ի գլխավոր կառավարիչ Նատալյա Մայորովան նշում է, որ Հայաստանում IQOS-ը ներկայացնելու որոշումն արտացոլում է հայ ժողովրդի ինքնատիպությունը, նորարարության հանդեպ ունեցած ձգտումը և ստանդարտ մոտեցումներին մարտահրավեր նետելու պատրաստակամությունը, ինչն իր հերթին կնպաստի ընկերության՝ առանց ծխի ապագա կերտելու հավակնոտ նպատակին: