Recent posts
To top
27 Oct

Զբոսանք Instagram-ում

Հաճախ եմ զբոսնում Instagram-ում և շատ հետաքրքիր էջերի եմ հանդիպում:  Վերջին ժամանակներում իմ աչքը շոյեց այսպիսի մի էջ`astridxvos (Astrid Vos Fashion-Art): Այս էջը ստեղծում է ինքնատիպ նկարները, որոնք հնարավոր է նաև պատվիրել: Օգտատերը հանդես է գալիս այսպիսի գրառմամբ. “I am obsessed with Shapes, Colors, Faces. It changes and that’s the beauty of it. Yes i sell artwork”: Առաջին հայացքից երևում է, որ ստեղծագործում է շատ տարբեր կանանց և աղջիկների նկարներ: Այս նկարներում աչքի է ընկնում հեղինակի ոճը, ձեռագիրը: Շատերը կմտածեն, որ սա արվեստ է, մյուսներին գուցե չհետաքրքիր, իսկ ոմանք էլ կցանկանան անպայման ունենալ մի նկար: Նկարներին նայելիս մի պահ հնարավոր է Ձեզ հյուր գա տհաճությունը, բայց հաջորդ վայրկյանից այն կփոխվի: Այս պատկեները կրեատիվ են, ընդգծված է հիմնականում դեմքը, որը ուղեկցվում է գույների հրավառությամբ: Գույն. հայացք. տրամադրություն. եղանակ. զգացողություններ. Այս ամենը մեկտեղվել են ստեղծելով յուրօրինակ գաղափար: Հաստ շուրթեր, արտահայտիչ աչքեր, տարբեր քթեր, աքսեսուարներ …իսկ Դուք կցանկանայիք ունենալ այսպիսի մի նկար:

f2 f3 f5 f6 f7 f8 f9

f1 f10