• EL STYLE N76 COVER PHOTOSHOOT PART I
    EL STYLE N76 COVER PHOTOSHOOT PART I

    ՈՎ է ԿՏՐԵԼ ԻՐ ՄԱԶԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԷԼ STYLE -ի EL STYLE N76 COVER PHOTOSHOOT DAY 1 ԷԼ STYLE ամսագիրն այսօր սկսեց 76 -րդ համարի շապիկի նկարահանումները: Խմբագրական ժողովի արդյունքում շապիկի համար որոշված X  անձնավորության հետ այսօր երեկոյան սկսվեց նկարահանման ընթացքը: Մինչ գիշերը ժամը մեկը ես և  X-ը գտնվում էինք քաղաքի ամենակրեատիվ վարսահարդարներից մեկի` Հարութ Ջուլհակյանի մոտ, ով յուրահատուկ տեսք հաղորդեց մեր շոու բիզնեսի ամենասիրված ներկայացուցիչներից մեկին: Ի դեպ, հենց հանուն մեր նկարահանումների նա համաձայնվեց կտրել իր մազերը, իսկ Հարութի աշխատանքի վերջնական իդեալական արդյունքն ապացուցեց, որ որոշումը սխալ չի եղել: Ահա մի քանի կադրեր 76-րդ համարի շապիկի նկարահանման առաջին օրվանից:

    Facebook Star Looks
    Facebook Star Looks

    Հայկական շոու-բիզնեսի the best facebook look-երը Իրական կյանքում մարդու մասին պատկերացումը սկսվում է նրա արտաքին տեսքից, իսկ ահա վիրտուալ աշխարհում ամեն ինչ սկսվում է profile picture-ից: Շրջելով հայ աստղերի անձնական էջերում հասկացա, որ նրանցից շատերն այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում իրենց անձնական էջերի գլխավոր լուսանկարին` տեղադրելով ամենաաբսուրդ նկարներ, նրանցից ոմանք նույնիսկ գլխավոր նկարում տեղադրել են odnoklassniki.ru կայքի տարբերանշանով լուսանկար: Հիմա կներկայացնեմ facebook սոցիալական ցանցում հայ celebrity-ների ամենա stylish և կրեատիվ profile լուսանկարները: Arsen Grigoryan Anahit Simonyan Andre (The Beautified Project) Luiza Nersisyan DJ VAKCINA HT Hayko Sofi Mkheyan Maya Poghosyan Andre Hermine Stepanyan Emma Chookaszian Nazeni Hovhannisyan Irina Vanyan Gohar Gasparyan Super Saqo Karina Danielyan Gohar Harutyunyan Hayko Lilit Hovhannisyan

    ՕՍԿԱՐ 2012 : Ծանոթանանք լավագույն ֆիլմերը նոմինանտներին
    ՕՍԿԱՐ 2012 : Ծանոթանանք լավագույն ֆիլմերը նոմինանտներին

    ՕՍԿԱՐ 2012 : Ծանոթանանք ''Լավագույն ֆիլմի'' նոմինանտներին 2012թ-ի փետրվարի 26-ին Լոս Անջելեսում գտնվող Կոդակ թատրոնում արդեն 84-րդ անգամ կանցկացվի Օսկարի հանձնման արարողությունը:Անվանակարգում նոմինացվելու համար դիմումները ընդունվել են 2011թ-ի դեկտեմբերի 1-ից, իսկ արդեն հունվարի 13-ին կինոակադեմիայի անդամների կողմից Օսկար 2012 նոմինանտների քվեարկությունն ավարտված էր: 2012թ-ի հունվարի 24-ին հատուկ միջոցառման ընթացքում Կինոմատոգրաֆիստների արվեստի և գիտության ակադեմիայի տնօրեն Թոմ Շերակն ու դերսանուհի Ջենիֆեր Լոուրենսը հայտարարել են նոմինանտների անունները: Ներկայացվելով 11 անվանակարգերում առաջատար դիրքերում է հայտնվում 3D ժամանակների պահապանը ֆիլմը, որի հետ մրցում է Արտիստը 10 անվանակարգերում: Վերջնական փուլն անցկացվում է փետրվարի 1-ից մինչև փետրվարի 21-ը: Ներկայացնում եմ Լավագուն ֆիլմ նոմինանանտներին...

    Շուտով պրեմիերա. Ռազմիկ Ամյան - Եռագույն
    Շուտով պրեմիերա. Ռազմիկ Ամյան - Եռագույն

    Շուտով պրեմիերա. Ռազմիկ Ամյան - Եռագույն  Ներկայացնում եմ ձեզ Ռազմիկ Ամյանի նոր տեսահոլովակի` Եռագույն-ի backstage լուսանկարները, որոնց էքսկլյուզիվ տարբերակով մեզ տրամադրեց Տաթև Պետրոսյանը: Տեսահոլովակը նկարահանել է Gabreels Media Production-ը, ռեժիսորն է Սերժ Գաբյանը: Պրեմիերան կկայանա մեր կայքում մոտ օրերս, իսկ հիմա ձեզ ենք ներկայացնում նկարահանման ընթացքը:

    3D-A-mania
    3D-A-mania

    3D –ա- mania 3D կոչվածը վաղուց ներխուժել է մեր կյանք: 3D ակնոցներ, ֆիլմեր, սմարթֆոններ և ամեն ինչ 3D: Վերջերս աշխարհի փողոցներում ավելանում են 3D գրաֆիտիները, որոնց կրեատիվությունն ոչ մի սահման չունի: Ներկայացված լուսանկարները չեն պարունակում photoshop, ամեն ինչ ռեալ է: Հուսանք մի օր Երևանի փողոցներում էլ կտեսնենք նման կրեատիվ նկարներ:

    Վերհիշենք 2011թ-ի Սուրբ Վալենտինի տոնին նվիրված  ''Աստղային համբույրներ'' ֆոտոշարքը
    Վերհիշենք 2011թ-ի Սուրբ Վալենտինի տոնին նվիրված ''Աստղային համբույրներ'' ֆոտոշարքը

    Վերհիշենք 2011թ-ի Սուրբ Վալենտինի տոնին նվիրված ''Աստղային համբույրներ'' ֆոտոշարքը Սուրբ Վալենտինի տոնի առիթով անցյալ տարի ներկայացրինք կրեատիվ և չափազանց ինքնատիպ մի նախագիծ` Աստղային համբույրներ անվանմամբ: Այս նախագիծը նորույթ էր, որն, որպես այդպիսին առաջին անգամ նախաձեռնում էր ԷԼ Style ամսագիրը: Եվ այսպիսով, դուք կտեսնեք ամենասիրված աստղերին` իրենց սիրելիների հետ համբուրվելիս: Կարեն և Յանա Շահգալդյաններ Վարշամ և Շաղիկ Գևորգյաններ Սուրեն Փահլևանյան, Յանա Դանիելյան Արմուշ և Լուսինե Խաչատրյաններ Լուսանկարները` Արտաշես Մարտիրոսյանի

    ՊՐԵՄԻԵՐԱ` Serjo feat Iveta Mukuchyan
    ՊՐԵՄԻԵՐԱ` Serjo feat Iveta Mukuchyan

    Պրեմիերա Serjo feat Iveta Mukuchyan – I'm Fallin Հայկական շոու-բիզնեսում սկսում են հայտնվել արտասահմանյան բարձր չափանիշներին համապատասխանող տեսահոլովակներ, որոնք կարող են մրցունակ լինել նաև արտասահմանյան շուկայում, այդ մասին է վկայում I'm Fallin տեսահոլովակը: Dj Serjo-ի և Իվետա Մուկուչյանի առաջին համագործակցության արդյունքը կարելի է վստահ ասել, որ հաջողված է: I'm  Fallin-ը Dj Serjo-ի INSOMNIA CD-ից է, բառերի հեղինակը հենց Իվետա Մուկուչյանն է, իսկ տեսահոլովակի յուրօրինակ լուծումները պատկանում են ռեժիսյոր Միհրան Ստեփանյանին: Dj Serjo-ի հետ հեռախոսազրույցի արդյունքում տեղեկացանք, որ նա պատրաստվում է մեկնել ԱՄՆ, իսկ տեսահոլովակը նախատեսում է ներկայացնել, ոչ միայն ԱՄՆ-ի հայ համայնքին, այլև ամերիկացի երաժշտասերներին: Կարծում եմ երգն ու տեսահոլովակը շուտով կզբաղեցնեն հիթ-շքերթների լավագույն հորիզոնականները,և կդառնա ոչ միայն հայերի, այլև արտասահմանցիների iPad-ների playlist-ի սիրված կատարումը:

    Vardan Mnatsakanyan
    Vardan Mnatsakanyan

    Vardan Mnatsakanyan Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Աշխատում է նույն համալսարանի Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում, որպես`բժիշկ-ստոմատոլոգ : Մասնագիտությանը զուգահեր աշխատում է նաև որպես մոդել, դերասան: Որպես դերասան սկսել է հանդես գալ 2002թ. –ից, խաղացել է տարբեր թատերախմբերում, Հին Աստվածներ, Քո կյանքի ժամերը ներկայացումներում: Որպես մոդել սկսել է աշխատել 2006-2007թթ. Ատեքս նորաձևության կենտրոնում: Մասնակցել է Երևանի լավագույն`La Galleria, Corneliani, Debenhams , Русский Силуэт ,MEXX  և այլ նորաձևության ցուցադրություններին: Որպես ֆոտոմոդել նկարահանվել Է գովազդներում և ամսագրերում`ԷԼ Style, Club, Ես Yes և այլն: Համագործակցել է ռեժիսոր Սերժ Գաբյանի հետ և նկարահանվել է Իվետա Մուկուչյանի Target տեսահոլովակում: Զուգահեռ դասավանդում է Ատեքս նորաձևության կենտրոնում դերասանի վարպետություն, ճիշտ քայլք և այլն: Ծնվել է` 10.03.89թ. Հասակը` 191սմ Քաշը` 75կգ

    Fashion Road
    Fashion Road

    Fashion in Art Fashion Road Փետրվարի 1-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում հայկական նորաձևության աշխարհի համար տեղի ունեցավ կարևոր մի նախագիծ: Բրիտանական խորհրդի աջակցությամբ Fashion Road պրոյեկտի շրջանակներում, հայ և անգլիացի դիզայներները բաժանվելով զույգերի, ներկայացնում էին թիմային աշխատանքի արդյունքում ստեղծված մոդելները: Երեկոն մարդաշատ էր և ողջունելի է, որ նորաձևության ինդուստրիայում տեղի ունեցող իրադարձությունները գրավում են հայ հասարակության ուշադրությունը:

    Սիրահարների տոն: Գուշակեք ԷԼ Style-ի սիրահարների տոնին նվիրված նոր ֆոտոշարքի զույգերին
    Սիրահարների տոն: Գուշակեք ԷԼ Style-ի սիրահարների տոնին նվիրված նոր ֆոտոշարքի զույգերին

    Սիրահարների տոն: Գուշակեք ԷԼ Style-ի սիրահարների տոնին նվիրված նոր ֆոտոշարքի զույգերին ԷԼ Style-ի փետրվարյան համարում չկարողացանք անտեսել Սբ. Վալենտինի տոնը և մեկ ամբողջ ֆոտոշարք իրականցրեցինք այդ տոնի խորհրդով: Ֆոտոպրոեկտում մեծ հաճույքով համաձայնվեցին մասնակցել հայկական շոու-բիզնեսի սիրված զույգերը: Ֆոտոնկարահանումների ընթացքին կարող եք հետևել backstage լուսանկարներով և վիդեոյով, իսկ ֆոտոշարքի վերջնական արդյունքը կարող եք տեսնել ամսագրում:

    Armani/Casa in India
    Armani/Casa in India

    Ջորջիո Արմանին կոճավորի 10 միլիոնանոց բնակարաններ աշխարհի ամենաբարձր աշտարակում Հնդկական Lodha Group –ը, ում պատկանում է աշխարհի ամենաբարձր աշտարակը, հրավիրել է հայտնի իտալացի դիզայներ Ջորջիո Արմանիին /Giorgio Armani/ նախագծել էքսկլյուզիվ բնակարաններ: Առաջին բնակարանը բացելիս Lodha Group ընկերության տնօրենը` Աբիշեք Լոդան /Abhisheck Lodha/, ասաց. “Մեզ համար պատիվ է աշխատել Armani/Casa-ի հետ: Մենք ցանկանում ենք մեր գնորդներին ապահովել գերազանց լյուքս ապրելակերպ և փորձում ենք համոզված լինել, որ բնակարանի յուրաքանչյուր էլեմենտ համապատասխանում է որակի և էսթետիկայի ամենաբարձ ստանդարտներին”: Այս նախագիծը պատրաստ կլինի 2014թվականին: Եթե ցանկանում եք ապրել մի տանը, որի դիզայնը կատարվել է ինքը` Ջորջիո Արմանին, ապա խնդրեմ, մինչև 2014 ունեք 2 տարի ժամանակ, կուտակեք ձեր գումարները, որպեսզի գնեք այս աշտարակում լավագույն բնակարաններից մեկը:

    Ճակատագրական հանդիպում
    Ճակատագրական հանդիպում

    Ճակատագրական հանդիպում Կին և տղամարդ: Երրորդն ավելորդ է: Նրանք հանդիպում են շատ պատահաբար Թբիլիսիի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում: Նրանք նկատում և գայթակղում են միմյանց անխոս` օգտագործելով միայն հայացքի լեզուն, իսկ հետո… հիացմունք, սեր և կիրք… Հանդիպում, որը կհիշվի ողջ կյանքում: Ոչինչ հենց այնպես չի լինում… լուսանկարիչ` Արտաշես Մարտիրոսյան ոճաբան` Անի Գալստյան մոդելներ` Լաշա Ջափարիձե, Շորենա Բեգաշվիլի դիմահարդարումը` Նատալի Մերկուլովայի վարսահարդարումը` Vart Beauty գեղեցկության սրահի (Թբիլիսի)

    SWAROVSKI
    SWAROVSKI

    SWAROVSKI ԲՐԵՆԴԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲՈւՏԻԿԻ 2-ԱՄՅԱԿԸ Swarovski էքսկլյուզիվ զարդերը, հուշանվերներն ու աքսեսուարները ողջ աշխարհում հիացրել և շարունակում են հիացնել մարդկանց: Ապրանքանիշն արդեն 14 տարի է, ինչ Հայաստանում է. 12 տարի շարունակ այն ներկայացվել է Egoiste մուլտիբրենդ բուտիկում, 2 տարի` մոնոբրենդ բուտիկում, և արդեն 2011-ի դեկտեմբերին Swarovski բուտիկը նշեց իր 2 ամյակը: Միջոցառման հրավիրյալների շարքում էին Swarovski բրենդի երկրպագուների ակումբի անդամներ և ընկերներ: Երեկոյի ընթացքում բոլոր հյուրերին շնորհվեցին հուշանվերներ: Սա ևս մեկ հիշարժան առիթ էր` առնչվելու գեղեցիկի հետ:

    LOST IN FASHION. ԻՆՉՊԵՍ ՉԻՆԱՑԻ ՆԿԱՐԻՉԸ
    LOST IN FASHION. ԻՆՉՊԵՍ ՉԻՆԱՑԻ ՆԿԱՐԻՉԸ "ԿՈՐՑՐԵՑ" ԳՈԹՅԵԻՆ ԵՎ ԷԼԲԱԶԻՆ

    LOST IN FASHION. ԻՆՉՊԵՍ ՉԻՆԱՑԻ ՆԿԱՐԻՉԸ "ԿՈՐՑՐԵՑ" ԳՈԹՅԵԻՆ ԵՎ ԷԼԲԱԶԻՆ Հանրահայտ դիզայներները մասնակցել են չինացի նկարիչ Լյու Բոլինի նոր նախագծին` Harper's Bazaar ամսագրի համար: Լյու Բոլինը հայտնի է "Անտեսանելի մարդ" մականունով, քանզի նա կարողանում է ամենաանհավանական տեղերում ինքն իր վրա նկարելու միջոցով ձուլվել շրջապատին: Այս անգամ չինացին կարողացել է fashion աշխարհի դեմքերին "թաքցնել" իրենց ոճին բնորոշ միջավայրում: Դե ինչ, գտեք նրանց... Ժան Փոլ Գոթյեն (Jean Paul Gaultier) Անժելա Միսոնին (Missoni) Ալբեր Էլբազը (Lanvin) Մարիա Գրացիա Կյուրին և Պիեռպաոլո Պիչոլին (Valentino) Լյու Բոլինի նախկին աշխատանքներից

    Ուկրաինական շոու-բիզնեսի ապագան
    Ուկրաինական շոու-բիզնեսի ապագան

    Ուկրաինական շոու-բիզնեսի ապագան Նա վառ անհատականություն է, սիրված ֆանկ-երգչուհի Ուկրաինայում, նա գեղեցկուհի է, տաղանդավոր և, որ ամենակարևորն է, խելացի: Ասվածի ապացույցը լուսանկարներն են: լուսանկարներում` Յուլյա Նելսոն լուսանկարները` Kivera Naynomis-ի լուսանկարահանման աշխատանքները` Infashion Marketing-ի ոճաբան` Արևիկ Սիմոնյան դիմահարդարումը` Հրանուշ Եղոյնի (Make-up Studio) վարսահարդարումը` Անի Ավդալյանի (Ani Style Studio)  նկարահանման վայրը` Գաֆէսճեան Արվեստի Կենտրոն վեստի Կենտրոն (Կասկադ համալիր) Երեք սուզորդները արձանները` Մարտին Ուալլերի

    KALINACAFE-Ի ՆՈՐ ԿԱՐԱՈԿԵ ՍՐԱՀԻ ԲԱՑՈւՄԸ
    KALINACAFE-Ի ՆՈՐ ԿԱՐԱՈԿԵ ՍՐԱՀԻ ԲԱՑՈւՄԸ

    KALINACAFE-Ի ՆՈՐ ԿԱՐԱՈԿԵ ՍՐԱՀԻ ԲԱՑՈւՄԸ Օրերս Kalinacafe բար-ռեստորանում բացվեց նոր կարաոկե սրահը: Բացմանը ներկա էին հայկական շոուբիզնեսի մի շարք ճանաչված ու սիրված աստղեր: Լաունջ սրահում հյուրերի տրամադրությունը բարձր էր պահում DJ Smile-ը, ում նվագակցում էին տնօրինության կողմից հրավիրված վրացի երաժիշտներն իրենց ինքնատիպ կատարումներով: Ավելի ուշ DJ-ը տեղափոխվեց կարաոկե սրահ, և երեկոն շարունակվեց ավելի թեժ մթնոլորտում` մինչև լուսաբաց: Յուրահատուկ դիզայնով կահավորված սրահներից յուրաքանչյուրն իր ուրույն կոլորիտով գոհացրեց Kalinacafe-ի բոլոր այցելուներին:

  • Eco Prism tower
    Eco Prism tower

    Շենք, որը և կա, և չկա… Տեսողական խաբկանք… Կառույց, որը կա, սակայն միևնույն ժամանակ չկա: Աշխարհում ամենաառաջին անտեսանելի շենքը կկառուցվի Կորեայում: GDS Architects ընկերության նոր նախագիծը հեշտությամբ կարող է համարվել աշխարհի 8-րդ հրաշալիքը իր ճարտարապետական գերազանցության համար: Այս աշտարակը, որը այժմ դեռ գտնվում է նախագծման փուլում, բյուրեղյա է: Իր արձակող հրեշտակային լույսը  օպտիկական տեխնոլոգիա է, ինչը այն անտեսանելի է դարձնում: Այս աշտարակը ցույց է տալիս Կորեայի աճող և հզորացող դիրքը աշխարհում: Աշտարակի երկարությունը լինելու է 415 մետր և այն զբաղեցնելու 145 500 քառակուսի մետր տարածք: Eco Prism կոչվող այս աշտարակի կառուցումը կավարտվի 2014թվականին: Այն կլինի ազգային նոր մոտեցում զբոշարջիկներին գրավելու համար:

    the Dalmore
    the Dalmore

    The Dalmore Zenith ամենահին և հազվագյուտ վիսկիի շիշը կվաճառվի աճուրդով Մինչ the Dalmore հայտնի ապրանքանիշի ոչ պակաս հայտնի վիսկիին անցնելը, թույլ տվեք գրեմ whisky և whiskey բառերի տարբերության մասին: Այն ինձ բացատրել է իմ լավ ընկերը, որը վիսկիի մեծ մասնագետ է: Whisky բառը առանց E տառի իսկական շոտլանդական վիսկին է, իսկ Whiskey` E տառով` իռլանդականը: Այս հազվագյուտ շոտլանդական վիսկին, որը այլևս կարիք չունի միայն պարունակության համար գնահատվելու, այժմ հանդիսանում է ներդրման աղբյուր է, որը գտնվում է կոլեկցիոներների և գիտակների ուշադրության կենտրոնում: The Dalmore ապրանքանիշը ներկայանում է նոր Zenith վիսկիներով, որը իր մեջ ներառում է the Dalmore 1964, the Dalmore 1951 և the Dalmore 1952 տարեկան վիսկիներ, որոնք արդեն համարյա դուրս են եկել արտադրությունոից, ինչը նշանակում է, որ վաճառվելու է հանվելու յուրաքանչյուրից ընդամենը 1 շիշ: Այն այժմ վաճառվում է Whisky Shop աճուրդով 79 231 ԱՄՆ դոլար սկսնական արժողությամբ: Իրական վիսկին առանձնանում է փայլուն սաթե ոսկի, իսկ եզրերը` սև ադամանդի գույներով: Շատ կարևոր դեր է խաղում նաև վիսկիի բույրը: Իրական դրախտ սև կեռասի, չամիչի, թուզի թխվացքի և ցիտրուսային մրգերի բույրով:

    Ռազմիկ և ընկերներ. backstage լուսանկարներ
    Ռազմիկ և ընկերներ. backstage լուսանկարներ

    Ռազմիկ և ընկերներ backstage լուսանկարներ Շուտով լույս կտեսնի ԷԼ baby ամսագրի թվով 3-րդ համարը, որի հերոսները այս ամիս կլինեն Ռազմիկ և ընկերներ խումբը: Այսօր կայացավ ֆոտոպատմության լուսանկարահանումը, որի ընթացքը կարող եք տեսնել այստեղ:

    ԻՆՉՊԵՍ ՖՐԱՆՍՈւՀԻ ԿՈւՐՏԻԶԱՆՈւՀՈւՆ ԼՈւՍԱՆԿԱՐԵՑ ԿԱՌԼ ԼԱԳԵՐՖԵԼԴԸ
    ԻՆՉՊԵՍ ՖՐԱՆՍՈւՀԻ ԿՈւՐՏԻԶԱՆՈւՀՈւՆ ԼՈւՍԱՆԿԱՐԵՑ ԿԱՌԼ ԼԱԳԵՐՖԵԼԴԸ

    ԻՆՉՊԵՍ ՖՐԱՆՍՈւՀԻ ԿՈւՐՏԻԶԱՆՈւՀՈւՆ ԼՈւՍԱՆԿԱՐԵՑ ԿԱՌԼ ԼԱԳԵՐՖԵԼԴԸ Արմատներով Մարոկկոյից 19-ամյա Զահիա Դեհարը, ով Ֆրանսիայում հայտնի VIP մարմնավաճառ է վերջերս ներկայացավ ներքնազգեստի իր հավաքածուի ցուցադրությամբ, իսկ հավաքածուի lookbook-ի լուսանկարների հեղինակը Կառլ Լագերֆելդն է: Նա Զահիային համարում է իսկական ֆրանսիական կուրտիզանուհի և նշում, որ հաճելի էր նրա հետ աշխատել այս նախագծի շուրջ: Զահիան հատկապես հայտնի դարձավ ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերիին "ծառայություններ" մատուցելուց հետո, ինչը վերածվեծ մեծ սկանդալի: Ի դեպ նա խիստ մուսուլմանական ընտանիքից է և աղջկա իրական "մասնագիտության" մասին ընտանիքն իմանում է միայն այդ սկանդալից հետո: Նա արդեն իսկ հասցրել է լինել իսպանական V ամսագրի շապիկին և Էրիկ Ռոբերթսի հետ նկարահանվել հոլովակում: Զահիա Դեհարը` ներքնազգեստի իր հավաքածուհի ցուցադրության ժամանակ    ցուցադրությունից մի քանի նմուշ   Lookbook by Karl Lagerfeld Զահիա Դեհարը` իսպանական V ամսագրի շապիկին

    ՆՈՐ ԿՐԵԱՏԻՎ ՀՈԼՈՎԱԿ`  ՎԻԿՏՈՐՅԱ ԲԵՔՀԵՄԻՑ
    ՆՈՐ ԿՐԵԱՏԻՎ ՀՈԼՈՎԱԿ` ՎԻԿՏՈՐՅԱ ԲԵՔՀԵՄԻՑ

    ՆՈՐ ԿՐԵԱՏԻՎ ՀՈԼՈՎԱԿ` ՎԻԿՏՈՐՅԱ ԲԵՔՀԵՄԻՑ Victoria by Victoria Beckham. այսպես է կոչվում Բեքհեմի ներկայացրած` նոր, երիտասարդական հոսքագիծը, որն ավելի մատչելի կլինի և հասանելի երիտասարդների համար: Հավաքածուի կրեատիվ գովազդային հոլովակն արտահայտում է գարնանային, թարմ և մի փոքր էլ կատվային տրամադրություն:

    EL Holding B-Day Party, Part I
    EL Holding B-Day Party, Part I

    EL Holding B-Day Party, Part I Հրավիրվածների թվում էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, գործընկերներ, մտերիմ և հարազատ մարդիկ և աջակիցներ, ովքեր վերջին 8 տարվա ընթացքում եղել են ԷԼ հոլդինգի կողքին: Միջոցառումը վարում էր Կամո Թովմասյանը, ով ԷԼ Հոլդինգի առաջին լրագրողներից մեկն է եղել:  Ֆոտոշարքի հեղինակներն են Արտյոմ Հարությունյանը և Քրիստինեն:

    EL Holding B-Day Party, Part II
    EL Holding B-Day Party, Part II

    EL Holding B-Day Party, Part II Երեկույթի ամենահուզիչ պահերից մեկն այն էր, երբ ծննդյան տորթը հերթով կտրեցին ԷԼ ընտանիքի բոլոր անդամները: Մինչ ուշ գիշեր հնչում էին ամենահիթային երգերը, որոնք ապահովում էին ծննդյան բարձր տրամադրությունը dancefloor-ում: Երեկույթի ամենաթեժ պահերը ֆիքսեց լուսանկարիչ Տուշո Բարսեղյանը:  

    EL HOLDING B-DAY PARTY: PHOTOSTAND
    EL HOLDING B-DAY PARTY: PHOTOSTAND

    ԷԼ հոլդինգն արդեն 8 տարեկան է ԷԼ հոլդինգը հունվարի 31 ին կազմակերպեց այս տարվա առաջին ԷԼ People երեկույթը, որն ուներ շատ կարևոր առաքելություն ` նշվում էր ԷԼ հոլդինգի 8-րդ տարեդարձը և el.am կայքի շնորհանդեսը: Կամի ակումբում հավաքվել էին ընկերները, մտերիմները, գործընկերները և ԷԼ հոլդինգի նախագծերի երկրպագուները: Չնայած երեկույթի private լինելու փաստին` այնուամենայնիվ միջոցառման լուրը տարածվել էր ամբողջ քաղաքում և մուտքի մոտ գոյացել էր մեծ հերթ, սակայն մուտքը խստիվ միայն հրավիրատոմսերով էր: Չեմ հիշում վերջին անգամ երբ էր տեղի ունեցել որևէ միջոցառում նման ջերմ և ընկերական մթնոլորտում, որտեղ բացակայում է նեգատիվն ու տիրում է միայն խաղաղ և պոզիտիվ մթնոլորտ: Հյուրերին ֆոտոստենդի մոտ դիմավորում էին լուսանկարիչներ Արտյոմ Հարությունյանը և Քրիստինեն:  ԷԼ հոլդինգն արդեն 8 տարեկան է:

    Fonderie 47
    Fonderie 47

    Fonderie 47 ամենաթանկ ճարմանդները 05.12.2011 Եթե կնոջ արտաքին տեսքը ընդհանրացնում են զարդը, ապա իսկական ջենթլմենի տեսքը ավելի փառահեղ է դարձնում Ճարմանդը: Եթե ձեր տղամարդը աքսեսուարների այդքան էլ մեծ սարահար չէ, սակայն երբեմն սիրում է համատեղել ապարանջանը և ճարմանդները, ժամացույցներն ու զենքը, ապա Fonderie 47 Transforming ճարմանդը ստեղծված է հատուկ իր համար: Այս ճարմանդը ստեղծվել է Ռոլանդ Իթնի /Roland Iten/ կողմից: Նա որոշել է ապրանքնիշի պատմությունը սկսել այս թանկարժեք և սահմանափակ քանակությամբ ստեծված ճարմանդով, որն առաջին հայացքից հիշեցնում է ժամացույց, իսկ երկու զույգը իրար միացնելիս, կարող եք ստանալ ապարանջան: Ճարմանդը պատրաստված է 18 կարատանոց վարդագույն և սպիտակ ոսկուց, ճիշտ նույն մեխանիզմով, որով պատրաստվում են շվեյցարական ժամացույցները: Վերջերս բազմաթիվ հայ տղամարդիկ սկսել են մեծ հետաքրքրություն ցուցաբերել ճարմանդի հանդեպ, և, քանի որ մոտենում են ամանորյա տոները, սա կարող է լավ նվեր հանդիսանալ ձեր տղամարդու համար, առավելևս, երբ դրանք ունիվերսալ են:

    Moet&Chandon
    Moet&Chandon

    Moet&Chandon  շամպայնը ճանապարհում է 2011թվականը 26.11.2011 Moet&Chandon շամպայնը ինչպես և ամեն տարի 2011 թվականը եզրափակում է նոր Golden Premium Jeroboam սահմանափակ քանակությամբ արտադրված շամպայնով: Այս շամպայնը տարբերվում է նրանով, որ շշի վրա կարող եք թողնել ձեր ստորագրությունը, դրանով դարձնելով այն ձեր գլուխգործոց: «Լինել բացառիկ` շքեղության էությունն է: Moet&Chandon շամպայնի յուրաքանչյուր սիրահար կարող է յուրահատուկ քայլով դարձնել անմոռանալի տարվա ավարտը» ասում է Մարկ Ջաշիթը, Moet&Chandon ընկերության արտաքին կապերի և մարկետինգի տնօրենը: Յուրաքանչյուրս կցանկանայինք նոր տարին դիմավորել մեր իսկ ստորագրությամբ կամ որևէ այլ գրվածքով զարդարված շամպայնով:

    Chopard St. Valentine
    Chopard St. Valentine

    Love, Love, Love.. 05.12.2011 Երբ Սուրբ Վալենտինի օրը բոլորը միմյանց նվիրում են ծաղիկներ կամ երգեր իրենց սերը արտահայտելու համար, Chopard-ը սրտեր է տարածում շուրջբոլորը: Այս տոնին Chopard-ը հանդիսանում է սիրո միջնորդ: Սիրտը, կարծես, դարձել է ապրանքանիշի տարբերանշանը: 2012 թվականի Սուրբ Վալենտինի տոնն էլ բացառություն չէ` սիրտ - մատանի, սիրտ – ապարանջան, սիրտ – վզնոց, սիրտ – ժամացույց, այս ամենը Chopard-ը նվիրում է սիրահարներին: Այս հավաքածուի վրա տեղակայված ադամանդն ու ոսկին նրբորեն գրկում են իրար, ինչպես երկու սիրահար:

    Porsche
    Porsche

    Detroit Auto Show-ին ներկայացվել է 2013 Porsche Boxter նոր մեքենան Խոստովանեք, որ Porsche ավտոմեքենաները տեսնելիս մի պահ պահում եք շունչը: Այս գեղեցկուհին /չեմ դնում փակագծերի մեջ այս բառը, որովհետև այն ուղիղ իմաստով է ասված/, ներկայացել է Detroit Auto շոուին: Այն կարժենա 49 500 ԱՄՆ դոլար: Այն արժե աշխատանքի վայրում ձեր թափած ջանքերը: Porsche Boxter-ը ավելի շատ զարգացում է, քան հեղափոխություն մեքենաների դիզայնի աշխարհում, և դա է հենց նրա մեջ ամենագրավիչը: Տեխնիկական տվյալների մասին կարող եք տեղեկանալ Porsche օֆիցիալ կայքից, իսկ այստեղ կարող եք դիտել այն իր ամբողջ հմայքով:

    Bang&Olufsen loudspeakers
    Bang&Olufsen loudspeakers

    Bang&Olufsen BeoLab 12 Here comes Bang&Olufsen again! Ծանոթացեք Bang&Olufsen-ի ապրանքանիշի նոր գոլւգործոցի հետ: BeoLab 12-ը վերջնականապես կփոխի երաժշտություն լսելու մեր սովորությունը: Այս բարձրախոսները հագեցած են ոչ միայն բացառիկ և հիասքանչ ձայնային որակով, այլև ունեն անդիմակայելի տեսք: Այս վերտիկալ բարձրախոսների դիզայնը կատարել է, իհարկե, Դևիդ Լյուիսը /David Lewis/, Bang&Olufsen ապրանքանիշի անփոխարինելի դիզայները: Այս բարձրախոսների գինը դեռ որոշված չի, և այն հասնալեի կլինի Bang&Olufsen խանութ-սրահներում գարնանը: Bang&Olufsen-ի մասին կարելի է անվերջ խոսել, սակայն ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տաս անգամ ասել:

    Aston Martin furniture
    Aston Martin furniture

    Aston Martin գրասենյակային կահույքը կարագացնի Ձեր կյանքի ընթացքը Եթե դուք արագության սիրահար եք, կան բազմաթիվ ձևեր ձեր սերը արտահայտելու: Իսկ Aston Martin շքեղ մեքենաների նկատմամբ ձեր սերը կարող եք արտահայտել ոչ միայն մեքենաները գնելով, քանի որ մեքենաներ ստեղծող այս հսկան ներկայանում է գրասենյակային կահույքի իր նոր հավաքածուով: Այս հավաքածուն իր մեջ ներառում է կարբոնե բազկաթոռ, կաշվե և ալյումինե սեղան և այլ շատ հետաքրքիր պարագաներ: Անգամ եթե որևէ մեկին դուր չի գալիս Aston Martin մեքենաները, կահույքը հաստատ կհավանեն: Կահույք, որը բնութագրում է իր տիրոջ բնավորությունն ու  անձը: Վայելչություն, դիզայն և ֆունկցիոնալություն:

    Harry Winston
    Harry Winston

    Harry Winston Tourbillon 3 ժամացույց Բարի գալուստ Histoire de Tourbillon ժամացույցների երրորդ սերունդ: Այս ժամացույցը, կարծես, MB&F /HM2/ և DeWitt ժամացույցների խառնորդ լինի. Harry Winston-ը ստացավ իր հայտնիությունը Opuu հավաքածուի շնորհիվ, որը նա խնդրել էր անկախ ժամագործներին ստեղծել սահմանափակ քանակությամբ: Իր եռանկյունի կորպուսի մեջ Histoire de Tourbillon ունի 3 տուրբիյոն: Երկակի տուրբիյոնը երկու առանցքանի մեխանիզմ է, որում կա յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ պտտվող ներքին տուրբիյոն և մեկ արտաքին տուրբիյոն, որը պտտվում է յուրաքանչյուր 120 վայրկյանը մեկ: Երրորդ, առանձին, տուրբյոնը պտտվում է յուրաքանչյուր 36 վայրկյանը մեկ: ինչու±համար են այս թվերը: Ճիշտն ասած, այդքան էլ համոզված չեմ, սակայն կարծում եմ, նրանք ստեղծված են կարգավորման նպատակով: Այս համակարգը այնպես է ձևավորված, որ երեքից յուրաքանչյուրը պետք է աշխատի իրար հետ ժամանակը կարգավորելու համար: Harry Winstonը կարտադրի ընդամենը 20 օրինակ այս ժամացույցներից: Սա տարօրինակ, խորհրդավոր ժամացույց է տարօրինակ, խորհրդավոր մարդկանց համար:

    BMW mouse
    BMW mouse

    BMW mouse Եթե փորձենք հաշվել, թե օրվա ընթացքում քանի անգամ ենք նյարդայնանում համակարգչի մկնիկի վրա վատ, դանդաղ աշխատելու համար, երևի չստացվի ստույգ թիվ ասել: Իսկ ի±նչ կասեք BMW մկնիկի մասին: Այո, այո… BMW մկնիկ: Tt eSports ընկերությունը մեքենաների աշխարհահռչակ BMW ապրանքանիշի հետ համատեղ ստեղծելու են Project LEVEL 10 M Mouse մկնիկը: Այս մկնիկը ստեղծվելու է հատուկ խաղերի սիրահարների համար, նրա ոճը հարմարեցված է ձեռքի ափին, ինչը օգնում է խաղի արագությունը վերահսկել: Առաջին միտքը, որը առաջանում է ուղեղում Thermaltake Level 10 մկնիկին նայելիս, դա իր օրիգինալ դիզայնով պատյանն է: Իսկ նրա օրիգինալությունը կայանում է նրանում, որ օգտագործողը կարող է այն հարմարեցնել իր ձեռքին` թե չափերով, թե ձևով: Իսկ պատյանի վերևի մասում գտնվող անցքերը թույլ են տալիս ափին շնչել երկար խաղի ընթացքում: Այն կլինի վաճառքում գարնանը: BMW –ի դիզայներական թիմը խոստանում է, որ սա կլինի համագործակցության արդյունքում ստեղծվող աքսեսուարների սկիզբը: Դե ինչ, սպասենք այս հետաքրքիր նորությանը խանութներ-սրահնեում:

  • Fashion show videos
    Fashion show videos

    PARIS HAUTE COUTURE SPRING 2012 - Fashion show videos Atelier Versace Christian Dior Part 1 Christian Dior Part 2 Giambattista Valli

    Stella McCartney-ի Գարուն-Ամառ 2012 գովազդային արշավը
    Stella McCartney-ի Գարուն-Ամառ 2012 գովազդային արշավը

    Stella McCartney-ի Գարուն-Ամառ 2012 գովազդային արշավը Ստելա ՄըքՔարթնին, ով հայտնի է բնության հանդեպ իր սիրով, ապրանքանիշի Գարուն-Ամառ 2012 գովազդային արշավում նկարահանել է հանրահայտ մոդել Նատալյա Վոդյանովային` շրջապատված իսկապես գարնանային տրամադրություն առաջացնող ծաղիկներով:

    PARIS HAUTE COUTURE SPRING 2012-Ի  CELEBRITY-ՆԵՐԸ
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012-Ի CELEBRITY-ՆԵՐԸ

    PARIS HAUTE COUTURE SPRING 2012-Ի  CELEBRITY-ՆԵՐԸ   Anna Dello Russo, Anna Wintour, Carine Roitfeld   Bar Rafaeli, Caroline Sieber, Natalia Vodianova   Alice Dellal, Cameron Diaz, Diane Kruger   Dita Von Teese, Kate Moss, Catherine Deneuve   Beth Ditto, Francois Henri Pinault and Salma Hayek, Poppy Delevingne

    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐՐՈՐԴ ՕՐ
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐՐՈՐԴ ՕՐ

    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐՐՈՐԴ ՕՐ Elie Saab, Jean Paul Gaultier, Valentino Elie Saab վերջերս ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել "կարմիր գորգին", լիբանանցի դիզայների աշխատանքները favorite են ամենահայտնի կանանց համար: Այս անգամ նույնպես նա ետ չմնաց իր սկզբունքներից և ներկայացրեց չափազանց կանացի, նուրբ երանգներով, կիսաթափանցիկ ու եթերային հավաքածու:       Jean Paul Gaultier-ն ներկայացրեց Էմի Ուայնհաուսին նվիրված հավաքածու, որտեղ կերպարներից յուրաքանչյուրում զգացվում էր երգչուհու շունչը: Նրան բնորոշ սանրվածքը, աչքերի "սլաքները", համեմված վառ ու նորաձև հագուստով, հիացրին նորաձևության սիրահարներին, բայց ոչ Ուայնհաուսի հորը: Վերջինս բողոքել էր, թե իր աղջկան համապատասխան չէ այս ցուցադրությունը, հատկապես ծխախոտով մոդելը, ով Ուայնհաուսի վատ ժամանակներն էր ներկայացնում և, որ Գոթյեն պարզապես ցանկանում է գումար աշխատել իր աղջկա անվան հաշվին:         19-րդ դարին բնորոշ դետալներով հավաքածու ներկայացրին Valentino-ի դիզայներները: Օգտագործելով մեղմ երանգներ ու նուրբ գործվածքներ, նրանք փորձել են ստանալ մերօրյա արքայադտսեր կերպար:      

    Կարլի Կլոսը` ավստրալիական Vogue-ի շապիկին
    Կարլի Կլոսը` ավստրալիական Vogue-ի շապիկին

    Կարլի Կլոսը` ավստրալիական Vogue-ի շապիկին  Այս գեղեցկուհին, ով բացի մոդել լինելուց նաև բալետի պարուհի է մեծ պահանջարկ ունի նորաձևության աշխարհում, նա գտնվում է լուսանկարիչների, դիզայներների, մամուլի ուշադրության կենտրոնում: Եվ ահա Կարլի Կլոսը հայտնվել է ավստրալիական Vogue-ի շապիկին:  

    Vertu Constellation
    Vertu Constellation

    Two iconic brands one shared passion Vertu ապրանքանիշը վերջապես արտադրել է իր նոր լյուքս հեռախոսը, որի անունն է Vertu Constellation Ferrari: Այս հեռախոսի ոգեշնչում է հանդիսացել Ferrari 458 իտալական սպորտային մեքենան: Այս հեռախոսի ստեղծողները շեշտը դրել է ավելի շատ լյուքս նյուքերի` ինչպիսիք են շափյուղե բյուրեղ, հորթի կաշի և սև կերամիկա օգտագործելու վրա, քան իր ֆունկցիոնալության: Այս հեռախոսի վրա կարող եք գտնել Ferrari ապրանքանիշի տարբերանշանը և Ferrari-ի մրցավազքի հայտնի թմի խորհրդանիշը, ինչպես նաև, լսել Ferrari փորձնական շրջապտույտի ձայնագրության հեռախոսի զանգը: Մեքենա±, թե հեռախո±ս… որոշեք ինքներդ:

    Magelluna watch
    Magelluna watch

    Magellan-ի նոր “Magelluna” Moon ժամացույցը, որը կիջեցնի լուսինը ձեռքիդ Լյուքս դասի ժամագործներըին վաղուց է հետաքրքրում լուսնի թեման: Երկնային մարմինները երկար ժամանակ եղել են շատերի ուսումնասիրությունների կենտրոնը, հայտնի ժամագործական ընկերությունները, ինպիսիք են` Romaine Jerome, Chaykin Lunokhode և այլն, բացառություն չեն: Լուսնային թեմայով ժամացույց ստեղծող վերջին ընկերությունն է Magellan ժամացույցների ընկերությունը: Այն , կարծես, կրողի ձեռքին է իջեցնում լուսինը, քանի որ պատրաստված է ճիշտ լուսնի տեսքով: Ժամացույցի մեջտեղի մասում, ասես, երկնաքարերի բախումներից նույն փոսերից առաջացած լինեն, ինչպիսիք լուսնի վրա են առաջացել տարիների ընթացքում:  

    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐԿՐՈՐԴ ՕՐ
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐԿՐՈՐԴ ՕՐ

    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԵՐԿՐՈՐԴ ՕՐ Chanel, Giorgio Armani Prive, Givenchy Մինչ դիզայներները պատրաստվում էին իրենց ցուցադրություններին, celebrity-ները` շտապում տեղ զբաղեցնել պատվավոր առաջին շարքերում, Chanel-ի աշխատակազմը 5 օր շարունակ խիստ զբաղված էր. չէ որ ինքնաթիռ կառուցելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ահա այսպես ծնվեց Chanel-ի ինքնաթիռ-տաղավարը, որտեղ էլ տեղի ունեցավ "օդային" ցուցադրությունը, հրավիրատոմսը նույնպես ինքնաթիռի պատուհան էր հիշեցնում: Թեմայի առնչությամբ Լագերֆելդն ասել է. "Ես սիրում եմ թռչել, դա այն եզակի ժամանակն է, երբ կարողանում եմ փախչել ամեն ինչից և լինել միայնակ, դա հիանալի է": Իսկ հավաքածուում օգտագործվել են կապույտի ամենատարբեր երանգներ` արտահայտելով երկնային տրամադրություն, ինչպես նաև ֆիրմային "թաքնված" գրպաններ:         Giorgio Armani Prive-ի այս ցուցադրության թեմատիկան բնության մետամորֆոզներն են: Կուտյուրեի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել բնության այնպիսի հետաքրքիր երևույթ, ինչպիսին օձի կաշեփոխումն է: Այս գաղափարը նա փոխանցել է գործվածքների բարդ ֆակտուրայով, նույնիսկ մեկ զգեստի համար օգտագործելով օձի կաշի հիշեցնող մի քանի պատկեր: Ինչպես նաև հավաքածուում ներկայացված են կոկորդիլոսի կաշվից ժակետներ, ինչն այս սեզոն հիթային տրենդ է համարվում:       Givenchy-ի հավաքածուն դիտելիս հասկանում ես, որ Ռիկարդո Տիշին ստեղծել է յուրահատուկ կերպարներ` մտածելով ոչ այնքան դրանց կոմերցիոն կողմի, այլ արվեստի գործեր կերտելու մասին: Նա կոկորդիլոսի կաշվի մշակման նոր տարբերակ է առաջարկել. կաշին կտրատվում է իր բնական գծերով, մշակվում և այդ կտորները նույնությամբ հավաքվելով պատվում է ամբողջ զգեստը կամ որևէ խճանկար ստեղծվում զգեստի վրա: Իսկ haute couture ցուցադրությունը անցկացվել է սպորտային միջավայրում:      

    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԱՌԱՋԻՆ ՕՐ
    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԱՌԱՋԻՆ ՕՐ

    PARIS HAUTE COUTURE SPRING 2012. ԱՌԱՋԻՆ ՕՐ Versace, Christian Dior, Giambattista Valli 8 տարի ընդմիջումից հետո Versace-ն վերջապես ներկայացավ Paris Haute Couture-ի շրջանակներում: Հանդես գալով առաջին օրվա առաջին ցուցադրությամբ` ապրանքանիշը ներկայացրեց ընդամենը 15 look, սակայն դրանցից յուրաքանչյուրը ստեղծված Versace-ին բնորոշ ոգով` կորսետներ, ասեղնագործ դետալներ, և իհարկե փայլ ու գլամուր: Դոնաթելա Վերսաչեն հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ կարոտել էր couture ասվածը և ավելացրել. "Աշխարհը գլամուրի կարիք ունի":       Բիլ Գեյթենի ներկայացրած Dior Couture հավաքածուն հիացմունքի արժանացավ շատերի կողմից: Haute Couture-ի չափանիշներին լիովին համապատասխան, բարձրաճաշակ հավաքածու, որի 40 look-երն իսկապես արտացոլում էին high fashion:       Անաղարտ հեքիաթ. այսպես էր անվանված Giambattista Valli-ի հավաքածուն, որի հիմքում նկատելի էր ծաղկային թեմատիկան: Յուրաքանչյուր կին, իրեն կարող է զգալ որպես հեքիաթի հերոսուհի՝ կրելով այս հավաքածուի նմուշներից որևիցե մեկը:      

    ՔԱՂՑՐ ԹԵՆԻՍ
    ՔԱՂՑՐ ԹԵՆԻՍ

    ՔԱՂՑՐ ԹԵՆԻՍ Հայաստանի թենիսի ֆեդերացիան այս տարի կազմակերպել էր Futures դասի կանանց միջազգային մրցաշար, որին մասնակցում էին ավելի քան 20 երկրների թենիսիստուհիներ: Եվ ահա ԷԼ Style ամսագրի Pin-up ոճում արված ֆոտոշարքում թենիսիստուհիները ներկայացան կոկետուհիների կերպարում: Քաղցր ու գայթակղիչ աղջիկները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իզուր չէ թենիսը համարվում ամենասեքսուալ մարզաձևերից մեկը: արտ-տնօրեն` Միքայել Ազնաուրյան լուսանկարիչ` Արթուր Lumen Գևորգյան

    Կին և ձի. ազնվական դուետ
    Կին և ձի. ազնվական դուետ

    Կին և ձի. ազնվական դուետ Պատկերացնում եք. չէ, եթե այս երկու հրաշք արարածներից մեկը գոյություն չունենար երկիր մոլորակի վրա... Բայց նրանք կան: Կին և ձի. գեղեցիկ և ազնվական, չքնաղ և վեհ, նրբազգաց և ուժեղ... Ասել է թե` իդեալական դուետ... ֆոտոպատմությունը` Elite Life ամսագրի ոճը և լուսանկարները` Զավեն Խաչիկյանի մոդելներ` Սոֆյա Պողոսյան և Քրիստինե Գուլյան դիմահարդարումը` Հրանուշ Եղոյանի վարսահարդարումը` Էդվարդ Պողոսյանի և Գայանե Հարությունյանի (Սերգեյ Զվերև գեղեցկության սրահ)

    ԱՍՏՂԱՅԻՆ shopping
    ԱՍՏՂԱՅԻՆ shopping

    ԱՍՏՂԱՅԻՆ shopping լուսանկարները` Արտյոմ Հարությունյանի

    PARFUM
    PARFUM

    PARFUM Կամո Թովմասյանի և Վահան Խաչատրյանի Parfum ֆոտոնախագիծն ԷL Style ամսագիրը ներկայացնում է ամբողջությամբ: Հեղինակները փորձել են վերաստեղծել համաշխարհային պարֆյումերիայի հայտնի պոստերները` հայ աստղերի մասնակցությամբ: Նախագծի լուսանկարիչներն են Արտաշես Մարտիրոսյանը և Կորյուն Մուրադյանը, դիմահարդարումը և վարսահարդարումը` Էսթետ գեղեցկության սրահի:

    Kami Opening
    Kami Opening

    Kami ակումբի վերաբացումը Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Kami ակումբի` վաղուց սպասված վերաբացումը: Ակումբասեր երիտասարդության համար սա հիանալի առիթ էր` ջերմ ու հաճելի մթնոլորտում վայելելու հերթական ուրախ երեկոն: Անմոռանալի այդ ժամանցի մասնակիցների համար բարձր տրամադրություն ապահովեց Հայաստանի DJ-ների ասոցիացիան: Հատուկ հրավիրվածների շարքում էին շոու բիզնեսի մի շարք ճանաչված ներկայացուցիչներ: Ակումբը, ինչպես նախկինում, աչքի է ընկնում նոր ու հետաքրքիր դիզայնով: Այսուհետ այստեղ կանցկացվեն տարվա ամենահիշարժան ու մարդաշատ երեկույթները:

    New SQ1
    New SQ1

    Square One սրճարանի նոր մասնաճյուղի բացումը Հունվարի 22-ին տեղի ունեցավ Square One սրճարանի նոր մասնաճյուղի բացումը: Ինչպես և նախորդ սրահը, նորաբաց մասնաճյուղը ևս ունի ամերիկյան ոճի գեղեցիկ դիզայնով կահավորված սրահ: Բացման օրը այստեղ հավաքվել էին մեծ քանակությամբ հյուրեր, սրճարանի մշտական հաճախորդներ: Տնօրինությունը այցելուների համար կազմակերպել էր խնջույք-հյուրասիրություն: Երեկոյի ընթացքում մատուցվող բոլոր կոկտեյլներն անվճար էին: Ներկաների համար բարձր տրամադրություն ապահովեց DJ Vakcina-ն: Տիրում էր ջերմ ընկերական մթնոլորտ: Նոր Square One-ը, անկասկած, կդառնա երևանյան երիտասարդության ամենասիրելի վայրերից մեկը:

    Լույսերի և ստվերի հանդիպումը
    Լույսերի և ստվերի հանդիպումը

    Լույսերի և ստվերի հանդիպումը Ինչը կարող է ավելի տպավորիչ լինել, քան Հայաստանի թիվ մեկ գեղեցկուհու և ամենաերկարակյաց սրտակերի ժամադրությունը… Ժամադրություն, որ կարող էր լինել միայն Elite Life-ի էջերում: Մի խոսքով, պատահական հանդիպում` անկանխատեսելի վերջաբանով… լուսանկարները` Elite Life ամսագրի լուսանկարիչ` Րաֆֆի Դավթյան լուսանկարներում` Լուսինե Թովմասյան, Արամ Չախոյան դիմահարդար` Յանա Բաբաջանյան կնոջ վարսահարդար` Էդուարդ Պողոսյան տղամարդու վարսահարդար` Սողոմոն Խաչատրյան (Սերգեյ Զվերև գեղեցկության սրահ) նկարահանման վայրը` Լաթար հյուրանոցային համալիր

  • Կրքեր` մայրամուտի գույներով
    Կրքեր` մայրամուտի գույներով

    Կրքեր` մայրամուտի գույներով Մայրամուտ, բնություն` հեռացող արևի գույներով, ազնվականությունը չկորցրած ռետրո մեքենա անցյալից և նորաձև շքեղ մեքենա ներկայից… Կին և տղամարդ: Կինը գեղեցկուհի է` լեդիի կեցվածքով, տղամարդը` ճանաչված երաժիշտ` սիրահարված ջութակին և կնոջը: լուսանկարները` Elite Life ամսագրի լուսանկարիչ` Արտաշես Մարտիրոսյան դիմահարդար` Յանա Բաբաջանյան տղամարդու վարսահարդար` Սողոմոն Խաչատրյան կնոջ վարսահարդար` Գայանե Հարությունյան (Սերգեյ Զվերև գեղեցկության սրահ)

    Սառցե թագուհու գանձերը
    Սառցե թագուհու գանձերը

    Սառցե թագուհու գանձերը Նրա աչքերն ու մարմինը միշտ փայլում են, նրա հոգին ու մտքերը պարուրված են սառույցով, նա ողողված է թանկարժեք զարդերով, նա գեղեցիկ է, չքնաղ, սակայն միայնակ… լուսանկարները` Elite Life ամսագրի լուսանկարիչ` Վիգեն Մնոյան մոդել` Նազենի Հովհաննիսյան դիմահարդարումը` Հրանուշ Եղոյանի մարմնի գրիմը` Էմմա Մովսիսյանի

    Ամառային սիրախաղ երևակայականի և իրականության սահմաններում
    Ամառային սիրախաղ երևակայականի և իրականության սահմաններում

    Ամառային սիրախաղ երևակայականի և իրականության սահմաններում Մեր ֆոտոպատմության հերոսուհին ռեժիսոր, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի մամլո քարտուղար Գայանե Ասլամազյանն է: լուսանկարները` Elite Life ամսագրի լուսանկարիչ` Զավեն Խաչիկյան մոդել` Գևորգ Ծառուխանյան դիմահարդարումը` Հրանուշ Եղոյանի կնոջ վարսահարդարումը` Գայանե Հարությունյանի, մատնահարդարումը` Սեդա Առաքելյանի (Սերգեյ Զվերև գեղեցկության սրահի) նկարահանման վայրը` Հարսնաքար հյուրանոցային համալիր

    Tony Scervino
    Tony Scervino

    Թոնի Շերվինոն La Galleria-ում Օրերս Հայաստանում Ermano Scervino-ի պաշտոնական ներկայացուցիչ La Galleria խանութ-սրահն իր հյուրընկալ դռներն էր բացել այս բրենդի բոլոր սիրահարների առջև: Երեկոյի հատուկ հյուրն էր Թոնի Շերվինոն, ով ներկաներին սիրով տեղեկացրեց իր ապագա ծրագրերի և սպասվելիք նորույթների մասին: La Galleria-ում տեղի ունեցավ սիրված ապրանքանիշի վերջին հավաքածուի ցուցադրությունը, որի ընթացքում ներկայացվեցին շքեղ մորթյա բաճկոններ և Scervino ներքնազ•եստ: Հաճախորդների ու գործընկերների համար տնօրինության կողմից կազմակերպվել էր նրբաճաշակ հյուրասիրություն: Միջոցառումն ընթացավ ջերմ մթնոլորտում:

    DEBENHAMS 1 YEAR
    DEBENHAMS 1 YEAR

    Debenhams-ի 1 ամյակը Օրերս Երևանում Debenhams անգլիական մուլտիբրենդային խանութ-սրահը նշեց հիմնադրման 1 ամյակը: Հյուրերին համառոտ ներկայացվեց խանութ-սրահի նախորդ տարվա ձեռքբերումների պատմությունը: Խանութսրահի տնօրինությունը հոբելյանի առիթով կազմակերպել էր նրբաճաշակ ընդունելություն, ինչպես նաև խաղարկություն, որի համար բոլոր ներկաներին հանձնվեցին մասնակցության կտրոններ: Միջոցառմանը ներկա էին նորաձևության և շոու-բիզնեսի բնագավառի ներկայացուցիչներ, մասնակցում էր նաև Debenhams-ի ներկայացուցիչ Անջելա Թանգը:

    Forever Young
    Forever Young

    Kamoblog.com-ի 3 ամյակը Հայկական ամենառեյտինգային ժամանցային բլոգը 3 տարեկան է: One ակումբում Կամո Թովմասյանը Pizza Americano-ի հետ համատեղ կազմակերպել էր Forever Young շոուն` փակ երեկույթի հրավիրելով իր բլոգի ընթերցողներին: 25 արտիստներ կատարեցին Forever Young երգեր, անցկացվեցին խաղեր Pizza Americano-ի կողմից, իսկ երեկոյի DJ-ներ DerHova-ն և Guevo-ն նվագեցին Forever Young հիթեր: Forever Young շոուն կարող եք դիտել kamoblog.com-ում: Երեկոյի մասնակիցների համար բարձր տրամադրություն էին ապահովում Red Bull էներգետիկ ըմպելիքները:

    ALDO
    ALDO

    Aldo կանադական բրենդը Երևանում Հոկտեմբերի 26-ին կանադական Aldo հանրաճանաչ բրենդն իր` տարբեր երկրներում սփռված 2000 խանութների շարքը համալրեց ևս մեկով: Երևանյան գնորդներն այժմ արդեն կարող են օգտվել Aldo-ի կողմից առաջարկվող կոշկեղենից ու աքսեսուարներից: Բացման արարողությանը հրավիրվածների շարքում էր Կանադայի հյուպատոս Արտաշես Էմինը: Այստեղ էր նաև Aldo-ի ներկայացուցիչ Սիգիտա Կապացան: Երեկոյին ջերմ մթնոլորտ հաղորդեցին ՙԱգորա՚ ջազ-նվագախմբի կատարումները: Տնօրինության կողմից կազմակերպվել էր հատուկ խաղարկություն, որի հաղթողին հնարավորություն ընձեռվեց ընտրելու նվեր խանութ սրահի հարուստ ընտրանիից:

    Kira Plastilina
    Kira Plastilina

    Kira Plastinina-ի 1-ամյա հոբելյանը Երևանում Ճիշտ 1 տարի առաջ երևանյան գնորդի համար իր դռները բացեց Kira Plastinina խանութ-սրահը: Այս ապրանքանիշն իսկական հայտնություն էր հայ նորաձև ու ոճային աղջիկների համար. Kira Plastinina-ն կարճ ժամանակահատվածում դարձավ գեղեցիկը գնահատող հայուհիների սիրելի ապրանքանիշը: Խանութի հիմնադրման 1-ամյա հոբելյանին հրավիրած էին VIP հյուրեր, ինչպես նաև խանութի մշտական հաճախորդները: Հյուրերն ու գնորդները ծանոթացան այստեղ ներկայացված հագուստի և աքսեսուարների նոր հավաքածուին: Հրավիրվածների համար խանութ-սրահի տնօրինությունը պատրաստել էր ֆուրշեթային հյուրասիրություն, իսկ VIP հաճախորդների համար` նաև անակնկալ նվերներ ապրանքանիշի կողմից:

    baby shopping #2
    baby shopping #2

    baby shopping #2 լուսանկարները` Արտյոմ Հարությունյանի ոճը` Արմինե Խախամյանի լուսանկարներում` (ձախից աջ) Սուսաննա, Ալեքսանդր, Միքայել, Լիլիթ, Արմեն, Արմեն

    baby shopping #1
    baby shopping #1

    baby shopping # 1 լուսանկարները` ԷԼ baby ամսագրի լուսանկարիչ` Արթուր Lumen Գևորգյան

    Elite Life Fair 2010
    Elite Life Fair 2010

    ELITE LIFE FAIR EXHIBITION OF LUXURY AND ELEGANCE YEREVAN 2010 լուսանկարները` Elite Life ամսագրի լուսանկարներում` Մարիա Մորե, Աշոտ Տեր-Մաթևոսյան, Գնել Ուլիխանյան դիմահարդարումը` Ալբինա Նիկոլյանի (Make-Up Studio) վարսահարդարումը` SHADOYAN գեղեցկության սրահի նկարահանման վայրը` Bogart Interior Salon

    ELite Life Fair Winter - 2009
    ELite Life Fair Winter - 2009

    ELITE LIFE FAIR WINTER - 2009 ՇՔԵՂՈւԹՅԱՆ ԵՎ ՆՐԲԱՃԱՇԱԿՈւԹՅԱՆ 2-ՐԴ ՑՈւՑԱՀԱՆԴԵՍ

    Aston Martin furniture
    Aston Martin furniture

    Aston Martin գրասենյակային կահույքը կարագացնի Ձեր կյանքի ընթացքը Եթե դուք արագության սիրահար եք, կան բազմաթիվ ձևեր ձեր սերը արտահայտելու: Իսկ Aston Martin շքեղ մեքենաների նկատմամբ ձեր սերը կարող եք արտահայտել ոչ միայն մեքենաները գնելով, քանի որ մեքենաներ ստեղծող այս հսկան ներկայանում է գրասենյակային կահույքի իր նոր հավաքածուով: Այս հավաքածուն իր մեջ ներառում է կարբոնե բազկաթոռ, կաշվե և ալյումինե սեղան և այլ շատ հետաքրքիր պարագաներ: Անգամ եթե որևէ մեկին դուր չի գալիս Aston Martin մեքենաները, կահույքը հաստատ կհավանեն: Կահույք, որը բնութագրում է իր տիրոջ բնավորությունն ու  անձը: Վայելչություն, դիզայն և ֆունկցիոնալություն:

    Շքեղության և գեղեցկության սիմֆոնիա
    Շքեղության և գեղեցկության սիմֆոնիա

    Շքեղության և գեղեցկության սիմֆոնիա Կին, կին, կին և այս աստվածային էակներին պաշտող տղամարդ, ով, նրանց գեղեցկությունից և սեքսապիլությունից արբած, պատրաստ է նվաճել տիեզերքն ու առանց վարանելու բաժանել այն 3 հավասար մասերի… ֆոտոպատմությունը` Elite Life ամսագրի ոճաբան` Վահան Խաչատրյան լուսանկարիչ` Զավեն Խաչիկյան լուսանկարներում` Լիկա Մեսրոպյան, Գայանե Ասլամազյան, Նազենի Հովհաննիսյան, Սիմոն Պողոսյան վարսահարդար` Ավետիս Շադոյան Լիկայի դիմահարդարումը` Մանե Սահակյանի Նազենիի և Գայանեի դիմահարդարումը` Յանա Բաբաջանյանի (Սերգեյ Զվերև գեղեցկության սրահ) նկարահանման վայրը` Bogart խանութ-սրահ

    Ամանորյա նվեր Elite Life-ից
    Ամանորյա նվեր Elite Life-ից

    Ամանորյա նվեր Elite Life-ից Սա ամենևին էլ շիկահերերի և սևահերի հավերժական պայքար չէ, այլ կատարյալ գեղեցկությունը ներկայացնող ֆոտոշարք, որտեղ ձեզնից յուրաքանչյուրը կարող է գտնել իր նվերը, ամենասպասված և ցանակալի նվերը… լուսանկարները` Elite Life ամսագրի լուսանկարիչ` Արտաշես Մարտիրոսյան գեղարվեստական ղեկավար և ոճաբան` Անի Գալստյան լուսանկարներում` Սոֆյա Պողոսյան, Քնարինե Սարգսյան դիմահարդար` Հրանուշ Եղոյան, Մանե Սահակյան, Քրիստինե Վահանյան (Make-up Studio) վարսահարդար` Էդուարդ Պողոսյան, Գայանե Հարությունյան, Արթուր Թովմասյան (Սերգեյ Զվերև գեղեցկության սրահ)

    Շքեզության սիմֆոնիա
    Շքեզության սիմֆոնիա

    Շքեզության սիմֆոնիա Երաժշտություն, թանկարժեք զարդեր և , իհարկե, գեղեցիկ մարմին… Ինչը կարող է առավել կատարյալ լինել, քան այս երեքի ներդաշնակությունը: Սա գեղեցիկ ապրելակերպի բանաձևերից մեկն է, իսկ այն զարգացնելը ձեր երևակայության խնդիրն է… ոճը` Elite Life ամսագրի լուսանկարները` Զավեն Խաչիկյանի դիմահարդարումը` Հրանուշ Եղոյանի վարսահարդարումը` Սերգեյ Զվերև գեղեցկության սրահի մոդել` Մարթա Սարգսյան

  • Մարտահրավերն ընդունված է
    Մարտահրավերն ընդունված է

    Մարտահրավերն ընդունված է Չկա պատերազմ, որից հնարավոր է խուսափել: այն ընդամենը կարելի է հետաձգել և միայն հօգուտ ձեր թշնամուն (Ն. Մաքիավելի): Դե ինչ, մարտահրավերն ընունված է… լուսանկարները` Elite Life ամսագրի լուսանկարիչ` Վիգեն Մնոյան ոճաբան` Արմեն Գալյան մոդելներ` Աննա Ռաֆյան, Տաթև Հայրապետյան, Մայա Պողոսյան, Գարիկ Գամազյան, Հայկ Հարությունյան, Գրիգոր Խաչատրյան դիմահարդարումը` Հրանուշ Եղոյանի, վարսահարդարումը` Մագդա Խաչանյանցի, Էդուարդ Պողոսյանի մատնահարդար` Գոհար Մալոյան (Սերգեյ Զվերև գեղեցկության սրահ)

    Գեղեցիկի հետքերով
    Գեղեցիկի հետքերով

    Գեղեցիկի հետքերով Կյանքը շատ ավելի իմաստալի և հետաքրքիր կլիներ, եթե մեզ ամենուր շրջապատեր գեղեցիկը: Դրանում համոզվելու համար պետք չէ սպասել երկնային դրախտին, պարզապես հետևեք Elite Life-ի ֆոտոպատմությանը, որ գեղեցկության բացահայտում է` շունչ առած կատարյալ մարմնաձևերով քնքուշ լեդիից… ֆոտոպատմությունը` Elite Life ամսագրի լուսանկարիչ` Զավեն Խաչիկյան լուսանկարներում` Մայա Պողոսյան դիմահարդար` Հրանուշ Եղոյան վարսահարդար` Մագդա Խաչանյանց Սերգեյ Զվերև գեղեցկության սրահ

    Miss Հայաստան
    Miss Հայաստան

    Miss Հայաստան Նրանք գեղեցիկ են, նրանք հմայիչ են, նրանք կարողանում են գերել ու գայթակղել… Նրանք փայլել են աշխարհի ամենատարբեր գեղեցկության մրցույթներում: Նրանք պարզապես հայուհիներ են…    Անգելինա Բաբաջանյան  Միսս Հայաստան 1997 Գոհար Հարությունյան Միսս Հայաստան 1997 Իրինա Թովմասյան Միսս Հայաստան 2001 Լուսինե Թովմասյան Միսս Հայաստան 2003   Մարինա Վարդանյան Միսս Հայաստան 2006 լուսանկարները` ԷԼ Style ամսագրի լուսանկարիչ` Վիգեն Մնոյան դիմահարդարումը` Հրանուշ Եղոյանի վարսահարդարումը` Էդվարդ Պողոսյանի (Սերգեյ Զվերև գեղեցկության սրահ)

    8 Կանայք պանդոկում
    8 Կանայք պանդոկում

    8 ԿԱՆԱՅՔ ՊԱՆԴՈԿՈւՄ Յուրաքանչյուր առավոտ նրանք շտապում են աշխատանքի… Ութ կանայք, ովքեր աշխատում են մեր քաղաքի 8 կանայք պանդոկում: Իսկ ողջ ազատ ժամանակը նրանք նվիրում են իրենց սիրելի հոբբիին: Ալվարդ Պետրոսյան, Պանդոկում` հանդերձապահ, Հոբբին` արձակագիր, ԱԺ պատգամավոր     Արևիկ Սիմոնյան, Պանդոկում` մատուցողուհի, Հոբբին` մոդելավորող   Գայանե Փայտյան, Պանդոկում` հրուշակագործ,  Հոբբին` հաղորդավար-մեկնաբան Էմմի,  Պանդոկում` մատուցողուհի, Հոբբին` երգչուհի Լալա Մնացականյան,  Պանդոկում` խոհարար,  Հոբբին` դերասանուհի   Լիլի Կարապետյան,  Պանդոկում` սպասք լվացող,  Հոբբին` հաղորդավարուհի  Լուիզա Ղամբարյան, Պանդոկում` բարմենուհի, Հոբբին` դերասանուհի Նադեժդա Սարգսյան, Պանդոկում` գանձապահ,  Հոբբին` երգչուհի լուսանկարները` ԷԼ Style ամսագրի ոճաբան` Արմեն Գալյան լուսանկարիչ` Արտաշես Մարտիրոսյան դիմահարդար` Յանա Բաբաջանյան (Սերգեյ Զվերև գեղեցկության սրահ)

    5 Զգայարաններ
    5 Զգայարաններ

     5 ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐ Մարդը կյանքն ընկալում է իր զգայարանների միջոցով: 5 զգայարաններ, որոնց շնորհիվ մարդ կարողանում է տեսնել, լսել, համտեսել, հոտոտել և շոշափել: Բոլոր զգայարաններն էլ կենսական նշանակություն ունեն, սակայն յուրաքանչյուրս կարևորում է մեկը: Մենք որոշեցինք պարզել, թե սիրելի աստղերի համար որ զգայարանն է առավել կարևոր:       նախագիծը` Կամո Թովմասյանի լուսանկարիչները` Արտաշես Մարտիրոսյանի ոճը ` Արմեն Գալյանի

    3 Երանի
    3 Երանի

    3 ԵՐԱՆԻ Երբեմն ուզում ես չլսել այն, ինչ ցավ է պատճառում քեզ, ու այն, փոխելու է վաղվա օրդ, հնարավոր է նաև ողջ կյանքդ: Լինում են դեպքեր, երբ տեսնելը նույնպես ցավալի չէ, քանի որ որոշ պատկերներ կարող են դաջվել հիշողությանդ մեջ և դառնալ գիշերային մղձավանջ: Պատահում է նաև այնպես, որ կյանքդ կտայիր, միայն թե հետ բերեիր այն պահը , երբ լեզվիցդ սայթաքեցին այդ բառերը: Ներշնչանք քաղելով 3 կապիկների հայտնի նկարից` ԷL-Style-ն իր նոր փորձարարական ֆոտոպատմության գլխավոր դերերն առաջարկեց հեռուստահաղորդավար  Կարեն Մաթոսյանին, երգչուհի Աննա Մայիլյանին, երաժիշտ Արսեն Գրիգորյանին և հեռուստահաղորդավարուհի Աննա Կոկչյանին:   նախագիծը` Կամո Թովմասյանի, Արմեն Գալյանի լուսանկարները` Էրիկ Ստեփանյանի

    Աշնանային գունազգացողություն
    Աշնանային գունազգացողություն

    Աշնանային գունազգացողություն Գույներն օգնում են բացահայտել մարդու ներաշխարհը: Ոսկեգույն, կարմիր, կանաչ, նարնջագույն և մանուշակագույն… ոսկու տենդ, կիրք, երիտասարդություն, տրամադրություն և ռոմանտիկա: Այսպես ասում ենք մենք, իսկ ինչ են հիշեցնում այս գույները մեր հերոսներ Քրիստինե Պեպելյանին, Սոֆի Դևոյանին, Հասմիկ Կարապետյանին, Գրիշա Աղախանյանին և Արթուր Իսպիրյանին:    

    7 Covers
    7 Covers

    7 Covers Շապիկը յուրաքանչյուր ամսագրի գլխավոր խաղաքարտն է, շապիկի աստղը` ամենապատվավոր հյուրն այդ համարում: 7 COVERS էքսպերիմենտալ ֆոտոշարքը փորձում է ենթադրել, թե որ հայերին կներկայացնեին իրենց շապիկներին միջազգային ամսագրերը, եթե որոշեին անդրադառնալ Հայաստանին:   նախագծի հեղինակ` Կամո Թովմասյան լուսանկարիչ` ericstephanian

    4 Տարբերակ
    4 Տարբերակ

    4 ՏԱՐԲԵՐԱԿ  4 թիվն ասոցացվում է մեր ֆոտոպատմության հերոսների հետ: Օրվա 4 հատվածները նման են 4 տարվա եղանակներին, որոնք էլ իրենց հերթին նման են 4 բևեռներին, որտեղ կարծես գտնվում են քառյակի 4 երաժիշտները, որոնց Էնդի Ուորհոլը կպատկերեր 4 գույներով:   նախագծի հեղինակ` Կամո Թովմասյան լուսանկարիչ` Արտաշես Մարտիրոսյան ոճը` Արմեն Գալյանի

    6 Խաղաքարտ
    6 Խաղաքարտ

    6 Խաղաքարտ Այս երեկո դուք հրավիրված եք պոկերի:  Գլխավոր խաղաքարտերը  6-ն են: Նրանց բոլորին դուք ճանաչում եք` Մարտին Վարդազարյան, Իրինա Թովմասյան, Էմմա Բալբաբյան, Մայքլ Քոթանջյան, Արտավազդ Ամիրյան, Արմուշ… Ընտրե’ք ձեր խաղաքարտը:   նախագծի հեղինակ` Կամո Թովմասյան լուսանկարիչ` ericstephanian

    Ֆուտբոլային Style հավաքական
    Ֆուտբոլային Style հավաքական

    ՖՈւՏԲՈԼԱՅԻՆ Style ՀԱՎԱՔԱԿԱՆ Մենք որոշեցինք յուրովի արձագանքել Euro 2008-ին: Այդ պատճառով հավաքեցինք սեփական ԷԼ Style հավաքականը: Չորս լավագույն ֆուտբոլիստներին ընտրելիս առաձնորդվել ենք ոչ միայն նրանց գերազանց խաղով, այլև stylish արտաքինով:   ներկայացրեց Հասմիկ Մխիթարյանը, ոճաբան` Արմեն Գալյան, լուսանկարիչ` Արտյոմ Աբովյան  

    Անջնջելի հիշողություններ
    Անջնջելի հիշողություններ

     ԱՆՋՆՋԵԼԻ ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆՆԵՐ Մեծ եղեռն անբուժելի վերք է թողել ողջ հայության սրտում… Այդ վերքը փոխանցվել է սերնդեսերունդ` մինչ օրս վառ պահելով անմեղ զոհերի հիշատակը… Ողբերգական պատմություն, որը չի կարող անտարբեր թողնել որևէ հայի, արյունոտ իրադարձություն, որն առաջացնում է տարատեսակ զգացմունքների մի ողջ շարան: Միքայել Պողոսյանը, Արամոն, Շուշան Պետրոսյանը, Աննա Մայիլյանը, Շուշանիկ Արևշատյանը, Արտյոմ Երկանյանն ու Ֆորշն իրենց վերաբերմունքն են արտահայտում դարասկզբի ողբերգության կապակցությամբ… Լուսանկարներին կից ներկայացնում ենք նաև Հայոց ցեղասպանեւթյանը վերաբերող կարևոր փաստեր: լուսանկարները` Ռաբերտ Ղևոնդյանի

    Աստղային Վարդավառ
    Աստղային Վարդավառ

    Աստղային Վարդավառ               հեղինակներ` Արա Ասլանյան, Առնոս Մարտիրոսյան    

    Նրբագեղության 2 սերունդ
    Նրբագեղության 2 սերունդ

    ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅԱՆ 2 ՍԵՐՈՒՆԴ Գարնան ամենասպասված ժամանակահատվածը կանանց նվիրված միամսյակն է: ԷԼ Style ամսագիրը միշտ անդրադարձել է այդ գեղեցիկ տոներին և այժմ էլ ներկայացնում է ինքնատիպ ու հետաքրքիր մի ֆոտոնախագիծ, որի հերոսուհիները շոու-բիզնեսի, թատրոնի և հեռուստատեսության ոլորտներում հայտնի մայրեր և դուստրեր են: Քնքշությամբ ու նրբությամբ լի այս ֆոտոշարքով ԷԼ Style ամսագիրը ևս միամսյակի առթիվ շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին: լուսանկարները` Ռաբերտ Ղևոնդյանի նկարահանման վայրը` Moscafe սրճարան

    Elite Life Fair Summer - 2009
    Elite Life Fair Summer - 2009

     Elite Life Fair 2009     լուսանկարները` Elite Life ամսագրի լուսանկարիչ` Արտաշես Մարտիրոսյան ոճաբան` Անի Գալստյան լուսանկարներում` Գայանե Ասլամազյան, Արամ Չախոյան վարսահարդարումը` SHADOYAN գեղեցկության սրահի դիմահարդարումը` Հրանուշ Եղոյանի (Make-up studio)      

    Հայկական արժեքներ
    Հայկական արժեքներ

    Հայկական արժեքներ Նուռ, կոնյակ, խաղող. Հայաստանի խորհրդանիշեր, հայկական արժեքներ, որոնց միջոցով կարելի է ճանաչել յուրաքանչյուր հայի, իսկ Շառլ Ազնավուրն արդեն իսկ իր անձով հայության դեմքն է, Հայաստանի հպարտությունը: լուսանկարները` Elite Life ամսագրի լուսանկարիչ` Զավեն Խաչիկյան լուսանկարներում` Էմմա Բալբաբյան դիմահարդարումը` Յանա Բաբաջանյանի (Սերգեյ Զվերև գեղեցկության սրահ), Մանե Սահակյանի (In Style) զարդերը` LOUVRE խանութ-սրահի

Get Adobe Flash player

Columnists
  • Կայքի ղեկավար
    Hasmik Chapkinyan

    Կայքի ղեկավար
    Fashion բաժնի պատասխանատու
    Edita Gaboyan

    Fashion բաժնի պատասխանատու
    LifeStyle բաժնի պատասխանատու
    Nona Gevorgyan

    LifeStyle բաժնի պատասխանատու
    Events բաժնի պատասխանատու
    Noy Simonyan

    Events բաժնի պատասխանատու
    Լուսանկարիչ
    Artyom Harutyunyan

    Լուսանկարիչ
All Columnists