ՆՈՐՈւՅԹ SONY ERICSSON-ԻՑ
ձայնի իդեալական մաքրություն
Sony Ericsson ընկերությունն անցյալ տարեվերջին ներկայացրեց բջջային հեռախոսների 3 նոր մոդել` W508, C510 և W715:
Դրանցից երկուսը կդրվեն ազատ վաճառքի, իսկ երրորդ մոդելի վաճառքը բացառիկ պայմաններով կվստահվի բջջային հեռախոսների օպերատոր Vodafone ընկերությանը: W715-ը ստեղծվել է Walkman շարքի հեռախոսների ցանկը լրացնելու և կատարելագործելու նպատակով, վերջերս ներկայացված G705-ի հիման վրա:
Հեռախոսի գլխավոր առավելությունը ձայնը հոյակապ վերարտադրելու և երաժշտությունը բացարձակ մաքրությամբ նվագարկելու հատկությունն է: Գնի մասին հստակ տեղեկություններ չկան: |