ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








ՀԵՌԱԽՈՍ... HUGO BOSS-ԻՑ
անսովոր համագործակցություն

Նորաձևության հայտնի տները սկսել են զբաղվել ոչ միայն հագուստի, այլև հեռախոսների ոճավորմամբ: Hugo Boss-ը, օրինակ, Samsung-ի հետ համատեղ թողարկել է Samsung F480 Hugo Boss հեռախոսը:

Հեռախոսի արտաքին տեսքը` 2,8 դյույմ անկյունագծով, հպումով ակտիվացվող դիսփլեյը, ֆոնը, ռինգթոնները, ինչպես նաև հեռախոսի հետ տրվող F480 Tocco Bluetooth աքսեսուարը նախագծվել են Hugo Boss-ի կողմից: 480 եվրո արժողությամբ այս հեռախոսն օժտված է այնպիսի առավելություններով, ինչպիսիք են պատկերի գերազանց որակը, հարուստ գույներ ունեցող դիսփլեյը, 5 Մպ տեսախցիկը և շքեղ տեսքը:








NOKIA 6700 հավակնում է լինել բեսթսելեր
Այս տարվա հունվարին Nokia-ն ներկայացրեց նոր` 6700 մոդելը, որը, ընկերության բնորոշմամբ, արդարացիորեն կարելի է համարել 6300-ի ՙժառանգորդը՚: Սակայն գեղեցիկ դիզայն և ֆունկցիոնալ բազմաթիվ առավելություններ ունեցող այս հեռախոսը, անկասկած, ավելի մեծ հաջողություն կունենա:



ՆՈՐՈւՅԹ SONY ERICSSON-ԻՑ ձայնի իդեալական մաքրություն
Sony Ericsson ընկերությունն անցյալ տարեվերջին ներկայացրեց բջջային հեռախոսների 3 նոր մոդել` W508, C510 և W715: Դրանցից երկուսը կդրվեն ազատ վաճառքի, իսկ երրորդ մոդելի վաճառքը բացառիկ պայմաններով կվստահվի բջջային հեռախոսների օպերատոր Vodafone ընկերությանը: