MERCEDES-BENZ E-CLASS վարորդների ամենագրավիչ պաշտպանը Մեծահարուստները, արաբական շեյխերը և առհասարակ Mercedes-ի երկրպագուները կարող են հերթ կանգնել. Դեթրոյթի հեղինակավոր ավտոցուցադրությանը ներկայացվել է Mercedes-Benz E-Class նոր մոդելը, որը, հավանաբար, կդառնա հոսքագծի ամենաթանկ ավտոմեքենան: Արտաքին դիզայնով և սրահի շքեղությամբ այն հիշեցնում է 1950-ականների լեգենդար Ponton Mercedes-ի ժամանակակից տարբերակը: Ընկերության E-Class ինդեքսը կրող արտադրանքի տեսականին միշտ էլ զետեղվել է ամենաթանկ ավտոմեքենաների ցանկում, տարբերվել աչքի զարնող դիզայնով, հիանալի ընթացքով ու բարձրակարգ շարժիչով: Բացառություն չէ նաև այս ավտոմեքենան:Այն առանձնանում է իր հսկայական անիվներով, հզոր կամարներով և գրավիչ առաջնամասով: Նոր արտաճանապարհային մեքենան սարքավորված է V6 շարժիչով, որն ունի 231 ձ/ու հզորություն և 6,8 վայրկյանում զարգացնում է 100 կմ/ժ արագություն: Չնայած արագությանն ու տեխնիկական կատարյալ ցուցանիշներին` այս մեքենան 23%-ով ավելի քիչ վառելիք է ծախսում, քան իր նախորդները: ![]() Մեքենայի դիզայնում կատարվել է 20-ից ավելի տեխնիկական նորամուծություն: Ինչպես միշտ, Mercedes-ի մասնագետները ջանք չեն խնայել գրավիչ դիզայնի հետ մեկտեղ նաև մեքենայի բացառիկ անվտանգությունն ապահովելու համար: Մեքենան զինված է վերահսկման նորագույն Attention Assist, Adaptive Main Beam Assist համակարգերով, որոնք տագնապահարույց իրավիճակներում իրենց ՙձեռքն են վերցնում՚ այս կատաղի գազանի սանձերը: Համակարգն ակտիվանում է այն ժամանակ, երբ զգում է վերահաս վտանգը` կանխելով մեքենային սպառնացող բախումները: Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ Mercedes E-Class-ը հանդես է գալիս վարորդի ամենախելամիտ խորհրդատուի դերում: |
![]() Այս նպատակին են ծառայում նաև ավտոմեքենայի լուսարձակները, որոնք գործում են երթևեկության բոլոր կանոններին համապատասխան, և դրանց անհարկի լուսարձակումը չի խանգարում մյուս վարորդների անվտանգ երթևեկությանը: Adaptive Main Beam Assist համակարգի տեսախցիկը հետևում է երթևեկությանը և վերահսկում վարորդի` ղեկին լինելու բոլոր րոպեները: Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ Attention Assist համակարգը վերահսկում է վարորդի զգոնության աստիճանը: Մեքենայի գինը դեռևս հայտնի չէ, թեև մասնագետները կանխատեսում են, որ այն ավտոտնակում իր տեղը կգտնի առասպելական գումարների դիմաց: |
![]() |
AUDI-Ի ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏԸ էլեգանտ հմայք և պարզություն |
| Հյուսիսային Ամերիկայի միջազգային ավտոցուցադրությանը ներկայացված մեքենաների շարքում այս տարի առանձնանում էր Audi Sportback նոր մոդելը, որն աչքի է ընկնում հատկապես իր նրբագեղ ուրվագծերով: | |
![]() |
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ NISSAN-Ը ագրեսիվ և նրբագեղ |
| Այս ընկերության վերջին արտադրանքը` Nissan GT-R SpecV-ն, ավտոսիրողները բնորոշում են որպես խորհրդավոր մեքենա: | |



Մեծահարուստները, արաբական շեյխերը և առհասարակ Mercedes-ի երկրպագուները կարող են հերթ կանգնել. Դեթրոյթի հեղինակավոր ավտոցուցադրությանը ներկայացվել է Mercedes-Benz E-Class նոր մոդելը, որը, հավանաբար, կդառնա հոսքագծի ամենաթանկ ավտոմեքենան: Արտաքին դիզայնով և սրահի շքեղությամբ այն հիշեցնում է 1950-ականների լեգենդար Ponton Mercedes-ի ժամանակակից տարբերակը: Ընկերության E-Class ինդեքսը կրող արտադրանքի տեսականին միշտ էլ զետեղվել է ամենաթանկ ավտոմեքենաների ցանկում, տարբերվել աչքի զարնող դիզայնով, հիանալի ընթացքով ու բարձրակարգ շարժիչով: Բացառություն չէ նաև այս ավտոմեքենան:


