ՇՈԿՈԼԱԴԵ FERRARI
Այս տարվա փետրվարին ՙՖորմուլա-1՚-ին և Ferrari-ին նվիրված յուրօրինակ միջոցառում է տեղի ունեցել իտալական
Սորենտո քաղաքում: Հանրահայտ ապրանքանիշի երկրպագուները ներկայացրել են այդ ավտոմեքենայի իրական չափերին համապատասխանող շոկոլադե Ferrari-ն, որը պատրաստված է բելգիական շոկոլադից: Իր տեսակում բացառիկ, անչափ համեղ այս ավտոմեքենայի պատրաստման համար ծախսվել է 23 000 դոլար, օգտագործվել է 20ց կակաո, և ավելի քան 20 հրուշակագործն
եր շոկոլադե գլուխգործոցի ստեղծման ուղղությամբ աշխատել են 2 ամիս: |
![]() |
Լոգախցիկից մինչեւ ՙտիեզերք՚ |
| Աշխարհահռչակ Pininfarina դիզայն ստուդիան, որը հեղինակն է շքեղ և հարմարավետ այնպիսի ավտոմեքենայի դիզայնի, ինչպիսին է Ferrari P45-ը, աշխարհին ներկայացրել է լոգախցիկների իր ստեղծած շարքի (ալֆա, գամմա և սիգմա) վերջին գլուխգործոցը: Էլիտար ջակուզիներ արտադրող իտալական Morphosis ընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է Omega Morphosis for Jacuzzi-ն, որն իր ֆունկցիոնալ հնարավորություններով ձեզ կտեղափոխի զգայական ու հեքիաթային մի աշխարհ: | |
![]() |
MUMM շամպայններ անսովոր մտահղացում |
| FX Ballery ընկերությունն իր դիզայներական գյուտով ապացուցել է, որ շամպայնը հյուրերին ճիշտ մատուցելու լավագույն տարբերակն այն սառույցներով լի տարայում տեղադրելը չէ: Ընկերությունը ստեղծել է ապակյա մեծ գնդեր` տոնածառի գնդաձև խաղալիքների նմանությամբ և դրանցում տեղադրել Mumm շամպայններ: | |
![]() |
14 000 000` հրավառության համար |
| Ընդամենը մի քանի ամիս առաջ Դուբայում աննախադեպ ճոխ արարողությամբ բացված ՙԱտլանտիս՚ հյուրանոցն այսօր էլ շքեղության սիրահարների ուշադրության կենտրոնում է: Իսկ մինչ այդ` հյուրանոցի The Palm Jumeirah ձեռակերտ կղզում տեղի ունեցած հանդիսավոր բացումը, որի համար ծախսվել է 20 մլն դոլար, արդարացիորեն համարվել է տարվա կարևորագույն միջոցառում. այդ երեկույթում միայն հրավառության արժեքը կազմել է ֆանտաստիկ մի գումար` 14 մլն ԱՄՆ դոլար: | |





