ՆՈՐԱՁԵՎ ԿԱՀՈւՅՔ` ՄԱՐԿԱՏՈՅԻՑ
Եթե ձեր տանը միմիայն ինքնատիպ, անսովոր ու, միաժամանակ, բարձրարժեք կահույք է տեղադրված, ուրեմն իտալացի դիզայն
եր Լուչիանո Մարկատոյի ստեղծած աթոռների նոր հավաքածուն, վստահաբար, ձեզ կհետաքրքրի: Հավաքածուն առանձնանում է դիզայներական
բավականին հետաքրքիր լուծումներով ու նորամուծություններով. թավշակտորից պատրաստված այս աթոռների թիկնակների երկու կողմերը
պատված են դիմապատկերներով ու տարբեր թեմաներով արված տպագրական նկարներով:
Այս աթոռները բացառիկ են նաև այն նորամուծությամբ, որ
դրանցից յուրաքանչյուրն ունի անուն, օրինակ` ՙԱկնթարթ՚, ՙԺամանակ՚,ՙԼռություն՚: Աթոռների թիկնակներիը, ի դեպ, կարող են հայտնվել նաև պատվիրատուի
ցանկությամբ ընտրված դիմանկարներ: Չափազանց յուրօրինակ այս աթոռների գինը սկսվում է 1500 դոլարից:
|