ԴԱՅԱԿ` ՍԵՆՅԱԿԱՆ ԲՈւՅՍԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոգեբանների պնդմամբ` աշխատասեղանին մի փոքրիկ ծաղկի առկայությունն անգամ կարող է ազդել մարդու աշխատունակության, տրամադրության ու էներգետիկ դաշտի վրա:
Այդ իսկ պատճառով շատերն իրենց բնակարաններում ունենում են մեկ կամ մի քանի բույսեր: Սակայն մեր օրերի խելահեղ ռիթմը շատերին խանգարում է ժամանակին հոգ տանել սենյակային բույսերի մասին: Այնպես որ, եթե դուք չունեք Փոքրիկ իշխանի հոգատարությունը կամ ստիպված եք լինում հաճախակի բացակայել քաղաքից, ուրեմն Grobal Planter սարքը հենց ձեզ համար է:
Էկոլոգիապես մաքուր պլաստիկից պատրաստված այս գունավոր ծաղկամանների ներսում տեղադրված են ջրով լցված փոքրիկ ռեզերվուար և հատուկ սարք, որն ինքնուրույն որոշում է հողի խոնավության աստիճանը:
Այն պահին, երբ խելացի սարքը ՙզգում է՚, որ հողը չորացել է, սկսում է աստիճանաբար ջրել ձեր սիրելի բույսը: Ջրելու գործընթացը դադարում է, երբ սարքը համոզվում է, որ հողը բավականաչափ խոնավ է: Դեռևս Grobal Planter-ը հնարավոր է ձեռք բերել միայն պատվերով:
Թեև կարծում ենք` սիրելի ծաղկին նվեր մատուցելու համար 20 դոլարն այնքան էլ թանկ չէ:
|