ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








ԽՈՐՀՐԴԱՎՈՐ NISSAN-Ը ագրեսիվ և նրբագեղ


Հեղինակավոր ապրանքանիշերի արտադրած ցանկացած ավտոմեքենա անմիջապես հայտնվում է ուշադրության կենտրոնում: Այդուհանդերձ, հեշտ չէ դառնալ սեզոնի ‎ֆավորիտ, եթե ավտոմեքենայի, այն էլ` էքսկլյուզիվ նմուշի վրա Nissan ապրանքանշանը չէ: Այս ընկերության վերջին արտադրանքը` Nissan GT-R SpecV-ն, ավտոսիրողները բնորոշում են որպես խորհրդավոր մեքենա: SpecV-ին խորհրդավորություն են հաղորդում ոչ միայն տեսքը, այլև իրեն առնչվող տեղեկատվության սակավությունը:



Առայժմ հայտնի է միայն, որ SpecV-ի ամենամեծ առավելություններից մեկը տեխնոլոգիական ցուցիչներն են: Արագաշարժությունն այս մեքենայի պարագայում նաև թեթևության շնորհիվ է: Մեքենան պատրաստող թիմը երկար ժամանակ է ծախսել հատկապես ներքին լուսավորությունն ապահովելու համար: Մեքենայի ագրեսիվ արտաքին դիզայնը հակադրվում է նրբագեղ ինտերյերին, և հենց այս հակադրությունն էլ գրավում է շքեղ մեքենաների սիրահարներին: Հիացնում է նաև կաշվի ու թանկարժեք նյութերի համադրությունը: Բնական, բարձրորակ կաշին կիպ գրկում է նստելատեղերը: Արդեն իսկ պարզ է, որ մեքենան ստեղծողները չեն պատրաստվում այն հանել սերիական արտադրության: SpecV-ն վաճառքում կլինի հավանաբար այս ամսից` շուրջ 170 000 դոլար արժեքով:







AUDI-Ի ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏԸ էլեգանտ հմայք և պարզություն
Հյուսիսային Ամերիկայի միջազգային ավտոցուցադրությանը ներկայացված մեքենաների շարքում այս տարի առանձնանում էր Audi Sportback նոր մոդելը, որն աչքի է ընկնում հատկապես իր նրբագեղ ուրվագծերով:



MERCEDES-BENZ E-CLASS վարորդների ամենագրավիչ պաշտպանը
Դեթրոյթի հեղինակավոր ավտոցուցադրությանը ներկայացվել է Mercedes-Benz E-Class նոր մոդելը, որը, հավանաբար, կդառնա հոսքագծի ամենաթանկ ավտոմեքենան: