ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








Fashion Cakes համեղ նորաձեւություն
Ոճաբան Լիզա Էդսալվըև իր ընկերը` շվեդ լուսանկարիչ Ֆերիս Էլդգարդը որոշել են տարբերհանրահայտ ու նորաձև ապրանքանիշերի ոճը ներկայացնել թխվածքաբլիթների տեսքով: Այդ կապակցությամբ նրանք մի նորաձև ֆոտոշարք են լուսանկարել:




LOUIS VUITTON իսկական տղամարդու ճանապարհորդություն
Louis Vuitton ապրանքանիշը թողարկել է իր հերթական դասական հոսքագիծը` նախատեսված տղամարդկանց համար: Այն նվիրված է Louis Vuitton-ի համար արդեն խորհրդանշական դարձած ճանապարհորդության թեմատիկային` լինի դա բիզնես-ուղևորություն, թե ժամանցային հանգիստ:




ՓԱՅԼՈւՄ Է ROLEX-Ը` փայլում եք դուք...
Հազարավոր շվեյցարական ժամացույցներից տարեկան ընդամենը 3 %-ն է սերտիֆիկացվում COSC-ի (շվեյցարական քրոնոմետրերի պաշտոնական փորձարկման ինստիտուտ) կողմից: Այդ եզակի մոդելներից է նաև Rolex-ի նոր` Daytona Diamond Chronometer Chronograph-ը:




Chopard ադամանդյա կասկադ
Chopard-ի վերջին եզակի բույրը կոչվում է Cascade, քանի որ դրա ստեղծման համար ներշնչանքի աղբյուր է ծառայել ջրվեժի նման թափվող Haute Joaillerie ադամանդների հավաքածուն: Այդ յուրօրինակ ադամանդյա շտրիխն օգտագործվել է նաև օծանելիքի շշի դիզայնում:




Լոգախցիկից մինչեւ ՙտիեզերք՚
Աշխարհահռչակ Pininfarina դիզայն ստուդիան, որը հեղինակն է շքեղ և հարմարավետ այնպիսի ավտոմեքենայի դիզայնի, ինչպիսին է Ferrari P45-ը, աշխարհին ներկայացրել է լոգախցիկների իր ստեղծած շարքի (ալֆա, գամմա և սիգմա) վերջին գլուխգործոցը: Էլիտար ջակուզիներ արտադրող իտալական Morphosis ընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է Omega Morphosis for Jacuzzi-ն, որն իր ֆունկցիոնալ հնարավորություններով ձեզ կտեղափոխի զգայական ու հեքիաթային մի աշխարհ:




MUMM շամպայններ անսովոր մտահղացում
FX Ballery ընկերությունն իր դիզայներական գյուտով ապացուցել է, որ շամպայնը հյուրերին ճիշտ մատուցելու լավագույն տարբերակն այն սառույցներով լի տարայում տեղադրելը չէ: Ընկերությունը ստեղծել է ապակյա մեծ գնդեր` տոնածառի գնդաձև խաղալիքների նմանությամբ և դրանցում տեղադրել Mumm շամպայններ:




14 000 000` հրավառության համար
Ընդամենը մի քանի ամիս առաջ Դուբայում աննախադեպ ճոխ արարողությամբ բացված ՙԱտլանտիս՚ հյուրանոցն այսօր էլ շքեղության սիրահարների ուշադրության կենտրոնում է: Իսկ մինչ այդ` հյուրանոցի The Palm Jumeirah ձեռակերտ կղզում տեղի ունեցած հանդիսավոր բացումը, որի համար ծախսվել է 20 մլն դոլար, արդարացիորեն համարվել է տարվա կարևորագույն միջոցառում. այդ երեկույթում միայն հրավառության արժեքը կազմել է ֆանտաստիկ մի գումար` 14 մլն ԱՄՆ դոլար:




ՇՈԿՈԼԱԴԵ FERRARI
Այս տարվա փետրվարին ՙՖորմուլա-1՚-ին և Ferrari-ին նվիրված յուրօրինակ
միջոցառում է տեղի ունեցել իտալական Սորենտո քաղաքում: Հանրահայտ
ապրանքանիշի երկրպագուները ներկայացրել են այդ ավտոմեքենայի իրական չափերին համապատասխանող շոկոլադե Ferrari-ն, որը պատրաստված է բելգիական շոկոլադից:




ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԸՆԾԱՆ
Գոհաբանության օրը վաղուց անցյալում է, սակայն Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Բարաք Օբամային չի լքում տոնական տրամադրությունը: Նախագահը երախտագիտություն է հայտնել Միշել Օբամային և, արդեն որպես երկրի ղեկավար, նրան մատուցել իր առաջին նվերը` 30 000 դոլար արժողությամμ մի թևնոց` նախընտրական երկարատև քարոզարշավում իրեն աջակցելու և խորհուրդներով օգնելու համար:




ՆՈՐԱՁԵՎ ԿԱՀՈւՅՔ` ՄԱՐԿԱՏՈՅԻՑ
Եթե ձեր տանը միմիայն ինքնատիպ, անսովոր ու, միաժամանակ, բարձրարժեք կահույք է տեղադրված, ուրեմն իտալացի դիզայներ Լուչիանո Մարկատոյի ստեղծած աթոռների նոր հավաքածուն, վստահաբար, ձեզ կհետաքրքրի:




ԿԱՇԵՊԱՏ ՇԱԽՄԱՏ
Կաշեպատ այս շախմատը դիզայն եր Դալ Նեգրոյի մտահղացումն է: Նրա ստեղծած նրբակերտ խաղաքարերը տրամադրում են երկարատև ու հաճելի մրցակցության:



TISSOT GENEROSI-T
Tissot ընկերության վերջին` Generosi-T մոդելը ոճային հակասության նոր ու զարմանալի մարմնացում է:




ԴԱՅԱԿ` ՍԵՆՅԱԿԱՆ ԲՈւՅՍԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոգեբանների պնդմամբ` աշխատասեղանին մի փոքրիկ ծաղկի առկայությունն անգամ կարող է ազդել մարդու աշխատունակության, տրամադրության ու էներգետիկ դաշտի վրա:





ԱՐԾԱԹԻ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀՐԱՊՈւՅՐՆԵՐԸ
Եգիպտական խորհրդավոր գեղեցկության ու հոլիվուդյան փայլի սինթեզ կարելի է համարել
արծաթյա զարդեղենի այս հավաքածուն,որը վերջերս ընդգրկվեց Լոնդոնի խոշորագույն
ցուցահանդես-վաճառքներից մեկում:





TISSOT PORTO
Ուղիղ 8 տարի առաջ Պորտուգալիայի Պորտո քաղաքն առիթ դարձավ, որ Tissot
ընկերությունը սկսեր իր Porto Heritage ժամացույցների արտադրությունը: