ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԸՆԾԱՆ


Գոհաբանության օրը վաղուց անցյալում է, սակայն Միացյալ
Նահանգների նորընտիր նախագահ Բարաք Օբամային չի լքում
տոնական տրամադրությունը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Միշել Օբամային և, արդեն որպես երկրի ղեկավար, նրան մատուցել իր առաջին նվերը` 30 000 դոլար արժողությամբ մի թևնոց` նախընտրական երկարատև քարոզարշավում իրեն աջակցելու և խորհուրդներով օգնելու համար: Զարդի դիզայներն է Ջիովանի Բոսկոն, ով սպասարկում է թագավորական ընտանիքն երի անդամներին և շոու բիզնեսի հայտնի դեմքերին:

Թևնոցը պատրաստված է ամենաթանկ մետաղից` ռոդիումից և պատված է բազմաթիվ ադամանդահատիկներով: Իտալացի դիզայները զարդը ստեղծել է ընդամենը մի քանի օրվա ընթացքում, քանի որ Օբաման ցանկացել է իր ամենամեծ խորհրդատուին անակնկալ մատուցել հենց նախագահական երդմնակալության օրը:








ՆՈՐԱՁԵՎ ԿԱՀՈւՅՔ` ՄԱՐԿԱՏՈՅԻՑ
Եթե ձեր տանը միմիայն ինքնատիպ, անսովոր ու, միաժամանակ, բարձրարժեք կահույք է տեղադրված, ուրեմն իտալացի դիզայներ Լուչիանո Մարկատոյի ստեղծած աթոռների նոր հավաքածուն, վստահաբար, ձեզ կհետաքրքրի:



ԿԱՇԵՊԱՏ ՇԱԽՄԱՏ
Կաշեպատ այս շախմատը դիզայն եր Դալ Նեգրոյի մտահղացումն է: Նրա ստեղծած նրբակերտ խաղաքարերը տրամադրում են երկարատև ու հաճելի մրցակցության: