ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








NOKIA 6700
հավակնում է լինել բեսթսելեր

Այս տարվա հունվարին Nokia-ն ներկայացրեց նոր` 6700 մոդելը, որը, ընկերության բնորոշմամբ, արդարացիորեն կարելի է համարել 6300-ի ՙժառանգորդը՚:

Սակայն գեղեցիկ դիզայն և ֆունկցիոնալ բազմաթիվ առավելություններ ունեցող այս հեռախոսը, անկասկած,
ավելի մեծ հաջողություն կունենա: 6700-ն ամ բողջովին պատված է չժանգոտվող պողպատով: Հեռախոսի 5 Մպ տեսախցիկով արված որակյալ լուսանկարները կարող են բացարձակ մաքրությամբ ցուցադրվել 16,7 մլն գույն ունեցող, 2,2 դյույմ անկյունագծով էկրանին:

Մոդելը վաճառքի կհանվի ամռանը, այն էլ` շատ մատչելի գնով` մոտ 350 դոլարով:







ՀԵՌԱԽՈՍ...
HUGO BOSS-ԻՑ անսովոր համագործակցություն
Նորաձևության հայտնի տները սկսել են զբաղվել ոչ միայն հագուստի, այլև հեռախոսների ոճավորմամբ: Hugo Boss-ը, օրինակ, Samsung-ի հետ համատեղ թողարկել է Samsung F480 Hugo Boss հեռախոսը:



ՆՈՐՈւՅԹ SONY ERICSSON-ԻՑ ձայնի իդեալական մաքրություն
Sony Ericsson ընկերությունն անցյալ տարեվերջին ներկայացրեց բջջային հեռախոսների 3 նոր մոդել` W508, C510 և W715: Դրանցից երկուսը կդրվեն ազատ վաճառքի, իսկ երրորդ մոդելի վաճառքը բացառիկ պայմաններով կվստահվի բջջային հեռախոսների օպերատոր Vodafone ընկերությանը: