ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








FERRARI 612 SCAGLIETTI 2008

Այսուհետ դուք ինքներդ կարող եք որոշել, թե ինչպիսին պետք է լինի ձեր սեփական Ferrari-ն: Մարտին Ժնևում տեղի ունեցած ավտոշոուի ժամանակ Ferrari ընկերությունը հայտարարեց, որ այսուհետ անհատական մոտեցում է ցուցաբերելու Ferrari 612 Scaglietti մոդելը նախընտրող յուրաքանչյուր գնորդի հանդեպ:
Ferrari-ն հնարավորություն է ընձեռում նրանց ստանալ այս մոդելի իրենց նախընտրած տարբերակը: Խորհրդակցելով ընկերության բարձրակարգ մասնագետների հետ` գնորդները կարող են ընտրել մեքենայի աքսեսուարները, գույնը, դետալների պատրաստման նյութերը: 612 Scaglietti նոր մոդելը շարունակում է Ferrari-ի ավանդույթները և չդավաճանելով սկզբունքներին` այն լավագույնս ներկայացնում է տեխնիկական էվոլյուցիան:


Գերհզոր V12 շարժիչով աշխատող մեքենան այժմ արդեն կարող է պարծենալ էլեկտրաքրոմիկ ամբողջական ծած-կով: Ծածկի առանձնահատկությունն այն է, որ էլեկտրա-քրոմիկ ապակեծածկը փոփոխվում է կոճակի մի հպումով` հնարավորություն ընձեռելով մեղմացնել կամ ուժեղացնել արևի ճառագայթների թափանցումն ավտոմեքենա: 540 ձ/ու հզորությամբ Ferrari 612 Scaglietti-ի առավելագույն արագությունը 315 կմ/ժ է:

Իսկ 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է 4,2 վայրկյանում: Տվյալները տպավորիչ են: Հնարավոր է, բայց մի' մոռացեք, որ ձեր ցանկության դեպքում դրանք կարող են էապես փոխվել:




AUDI-Ի ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏԸ էլեգանտ հմայք և պարզություն
Հյուսիսային Ամերիկայի միջազգային ավտոցուցադրությանը ներկայացված մեքենաների շարքում այս տարի առանձնանում էր Audi Sportback նոր մոդելը, որն աչքի է ընկնում հատկապես իր նրբագեղ ուրվագծերով:



MERCEDES-BENZ E-CLASS վարորդների ամենագրավիչ պաշտպանը
Դեթրոյթի հեղինակավոր ավտոցուցադրությանը ներկայացվել է Mercedes-Benz E-Class նոր մոդելը, որը, հավանաբար, կդառնա հոսքագծի ամենաթանկ ավտոմեքենան:



ԽՈՐՀՐԴԱՎՈՐ NISSAN-Ը ագրեսիվ և նրբագեղ
Այս ընկերության վերջին արտադրանքը` Nissan GT-R SpecV-ն, ավտոսիրողները բնորոշում են որպես խորհրդավոր մեքենա: