Bugatti Royale-ի թագավորական հմայքը
Ֆրանսիական Bugatti ապրանքանիշը եղել և մնում է ամենաէքսկլյուզիվ ավտոմեքենաներ արտադրող միակ ընկերությունը։ Նույնիսկ ամենալեգենդար մեքենաների նեղ շրջանում ընկերության արտադրանքին հատուկ տեղ է հատկացված։ Մինչև օրս դեռ ոչ ոքի չի հաջողվել այնպես ցնցել հասարակության երևակայությունը, ինչպես դա ժամանակին արեց Էթորե Բուգատին, իսկ հետո արդեն` նրա հետնորդները։
2 տարի հետո Bugatti-ն կսկսի նոր Royale ավտոմեքենայի թողարկումը։ Ի դեպ, Bugatti Royale անունով առաջին ավտոմեքենան լույս աշխարհ է եկել անցյալ դարի 30-ականներին։ Այդ ժամանակ այն համարվում էր ամենաշքեղ սեդանը, որը երբևէ արտադրվել էր։ Հսկան կշռում էր մոտ 3200 կգ և շարժվում 8 մխոցանի 12,7 լ հզորությամբ շարժիչի շնորհիվ։

Թերևս, բոլորդ էլ հիշում եք վերջերս ցուցադրված Veyron կուպեն և կարծում, թե նոր Royale-ը դրա նման է լինելու։ Իզուր։ Նրբագեղ Bugatti Veyron-ին կփոխարինի 30-ականների ոճով պատրաստված հեթչբեքը։ Այն սարքավորված կլինի 8 լ աշխատանքային ծավալով W16 շարժիչով, որը կունենա 700-800 ձ/ու հզորություն։ Եթե 1001 ձ/ու հզորությամբ Veyron-ի արժեքը կազմում էր մոտ 1,5 մլն եվրո, ապա Royale-ը կարժենա 1 մլն եվրո։ |