
ԷԼ Style ամսագիրը երբեք չի մոռանում հերթական հաճելի անակնկալը մատուցել իր ընթերցողներին:
Ապրիլից ամսագիրը կներկայացնի ԷԼ Style կոկտեյլը, որը հնարավոր կլինի ձեռք բերել մեր քաղաքի լավագույն իմիջային սրճարաններում` L’Orange, L’Orange Azure, Mokka, Glamour Silver, Pascucci: Պատվիրված յուրաքանչյուր կոկտեյլի հետ անվճար կտրվի նաև ԷԼ Style ամսագրի նոր համարը: Կոկտեյլի բաղադրությունն առաջին հայացքից թվում է շատ պարզ, սակայն ունի պատրաստման պարտադիր պայմաններ ու աչքի է ընկնում իր յուրահատկությամբ:
ԷԼ Style կոկտեյլի բաղադրատոմսում ներառված են Becherovka-ն, Blue Curacao-ն և տոնիկը:
Becherovka-ն 20 տեսակի բուժիչ բույսերից բաղկացած չեխական լիկյոր է (թնդությունը` 38), որը պատրաստվում է եզակի տեխնոլոգիայով, ինչը 1807թ-ից ի վեր փոփոխության չի ենթարկվել: Կոկտեյլին վառ կապույտ երանգ է հաղորդում Blue Curacao լիկյորը (թնդությունը` 25):
Մյուս հիմնական բաղադրիչը տոնիկն է: Այն մատուցվելու է կոկտեյլի բաժակով և զարդարված է լինելու սառույցով, անանուխով ու լայմով:



