ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








ՄԻՇՈ Duos
Քաղաքը խոսում ա, լսե’ք...

Միշոյի` 2007-ին թողարկված առաջին ձայնասկավառակը` ՙԵկա, տեսա, ու...՚-ն քաղաքում մեծ աղմուկ բարձրացրեց: Այս ամիս Միշոն ներկայացնում է իր երկրորդ ձայնասկավառակը, որում զետեղված են 17 նոր երգեր: Ալμոմի ձայնագրության ընթացքում Միշոն աշխատել է DJ Սերժօյի, Apeh Jan-ի, A Chilla-ի, Արտյոմ Մանուկյանի, Արամ MP3-ի, Սաշի, Շիրազի և այլ հայտնի ու ասպարեզ նոր մուտք գործող անձանց հետ:




LILY ALLEN
It’s Not Me, It’s You

Maroon 5-ի երկրպագուները, անկասկած, կգնահատեն խմբի ռեմիքսների նոր հավաքածուն, որում տեղ են գտել նախորդ 2 ալբոմների սիրված երգերի ռեմիքսները: Ընդգրկված է 18 ծանոթ հիթ, ընդ որում` Ռիաննայի և Մերի Ջեյ Բլայջի հետ զուգերգերը ռեմիքսել են Պոլ Օակենֆոլդը, Տիեստոն, Ֆարելը և այլ հայտնի DJ-ներ ու պրոդյուսերներ: Խմբի դեբյուտային Songs About Jane-ը աշխարհի տարբեր երկրներում դարձավ ոսկե, պլատինե և մուլտիպլատինե: 5 տարի անց, 2007-ին, նրանց երկրորդ ստուդիական ալբոմը` It Won’t Be Soon Before Long-ը, միայն ԱՄՆ-ում վաճառվեց շուրջ 1,6 մլն օրինակով` դառնալով պլատինե:




LILY ALLEN
It’s Not Me, It’s You

Բրիտանուհի Լիլի Ալենի երկրորդ ալբոմը ներառում է 12 նոր երգ, ևս 2-ն էլ` iTunes-ի համար: Դրանք բոլորն էլ ձայնագրվել են լոսանջելեսյան Eagle Rock ստուդիայում` պրոդյուսեր Գրեգ Քորսթինի հետ: Ուշագրավ է, որ երգչուհին, ով հաճախ է Բրիթնի Սփիրսին հաճոյախոսություններ ուղղել մամուլի միջոցով, ձայնագրել է վերջինիս Womanizer հիթի cover տարբերակը: Ալբոմի առաջին սինգլը The Fear երգն է, որի տեսահոլովակն արդեն կարող եք դիտել YouTube-ում: ՙԵս մի փոքր մեծացել եմ, ինչն, անկ ասկած, ազդել է երաժշտությանս հնչողության վրա՚,-ասում է Լիլին:




CHARLES AZNAVOUR

Duos-ը լեգենդար երաժշտի նոր ալբոմն է: Կրկնակի ձայնասկավառակում տեղ են գտել Ազնավուրի գրած երգերը, որոնք երաժիշտը տարբեր ժամանակներում կատարել է աշխ արհահռչակ աստղերի հետ զուգերգով: Սելին Դիոն, Խուլիո Իգլեսիաս, Սթինգ, Էլթոն Ջոն, Էդիթ Պիաֆ, Ֆրենկ Սինատրա ու ևս 1 տասնյակ հռչակավոր անուններ, որոնց հետ իր կարիերայի ընթացքում համագործակցել է Ազնավուրը:




Coldplay - Viva La Vida or Death And All His Friends

Coldplay-ն իր նոր ձայներիզն անվանել է ի պատիվ Ֆրիդա Կալոյի հայտնի կտավի, իսկ ալբոմի շապիկի համար օգտագործվել է Էժեն Դելակրուայի La Liberte' guidant le peuple հայտնի կտավը` 1830թ. հուլիսյան հեղափոխության թեմայով: Ալբոմում ընդգրկված են 10 նոր երգեր, ևս 2-ը` ալբոմի բոնուս տարբերակում: Խմբի վոկալիստ Քրիս Մարտինը հայտնել է, որ արխիվում իրենք ունեն ևս 11 նոր ստեղծագործություններ, որոնք կա'մ կթողարկվեն առանձին ձայներիզի տեսքով, կա'մ հասանելի կլինեն միայն ինտերնետում:




The Beautified Project

The Beautified Project-ն իր 2-րդ ալբոմի շնորհանդեսն անցկացրեց Երևանում` Avant-Garde Folk Club-ում: Behind The Happy Mask ալբոմում տեղ գտած 8 երգերի մի մասն արդեն իսկ հայտնի է խմբի ինտերնետային կայքի և YouTube-ի շնորհիվ: ՙՆոր ալբոմի ձայնագրման ընթացքում մենք ներշնչանք էինք քաղում մեր հայ երկրպագուներից՚,-նշում է խմբի լիդեր Անդրեն: Behind The Happy Mask ալբոմի վերաբերյալ ձեր կարծիքները կարող եք թողնել www.thebeautified.com կայքում:




Usher Here I Stand

4 տարվա ընդմիջումից հետո Աշերը թողարկում է իր հոբելյանական 5-րդ ալբոմը: Դեռևս մարտին մեր երաժշտական հիթ-շքերթներում հայտնվել էր նրա առաջին սինգլը` Love In This Club-ը, իսկ մայիսի վերջին երաժշտական խա-նութներում արդեն կարելի էր ձեռք բերել Here I Stand ալբոմը: Այս անգամ R'n'B աստղն աշխատել է պրոդյուսերներ Ջերմին Դյուպրիի, Փոլոու Դա Դոնի և Թի Փեյնի հետ: Here I Stand-ի ամենասպասված գործերից են Բեոնսեի հետ Love In This Club. Part 2-ն և Ջեյ Զիի հետ The Best Thing դուետը: Ալբոմի մեջ ընդգրկված են 19 նոր երգեր:



Alanis Morissette - Flavors Of Entanglement

Երգչուհու նոր աշխատանքում ակնհայտ է էլեկտրոնային և հիփ-հոփ ազդեցությունը: Իր 7-րդ ստուդիական ալբոմի աշխա-տանքներն Ալանիսը սկսեց 2006-ին հետևյալ հայտարարությամբ` ՙԵս հղի եմ նոր երգերով՚: Ավելի ուշ նա նշեց, որ այս ալբոմը գուցե դառնա նոր խոսք իր կարիերայում, ինչպես ժամանակին Ray Of Light ալբոմը Մադոննայի համար: Ձայներիզի օրիգինալ տարբերակում զետեղված են 12 նոր երգեր, իսկ հատուկ` Delux թողարկման մեջ կընդգրկվեն ևս 5 նոր ստեղծագործություններ:




Линда Скорпионы

"Скорпионы" ալբոմը Լինդայի և հույն հայտնի պրոդյուսեր Լեոնիդաս Կորկոլիսի արդեն 2-րդ համատեղ աշխատանքն է: Ալբոմը ձայնագրվել է վերջին 2 տարիների ընթացքում Մոսկվայում և Աթենքում: Պրոդյուսերի խոսքերով` իր հնչողու-թյամբ “Скорпионы” նոր ալբոմը ստացվել է ավելի ծանր, քան իրենց նախորդ` “АлеАда” համատեղ ալբոմը: Երգչուհու երկրպագուներն այս ալբոմում կգտնեն 9 նոր երգեր ու ևս 3 ռեմիքսներ: