ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ












Ոմանք նոր ֆիլմերը նախընտրում են դիտել կինոթատրոններում, մյուսները` DVD սրահներում, իսկ նոր սերունդը կինոնորույթներին հետևում է online: Ներկայացնում ենք այն 25 նոր ֆիլմերը, որոնք ԷԼ Style-ը խորհուրդ է տալիս դիտել 2009-ի ընթացքում:

ՀԱՐՍՆԱՑՈւՄԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ

Էմմայի ու Լիվի ընկերությունը խզվում է նրանց` նույն օրը նշանակված հարսանեկան արարողությունների պատճառով: Աղջիկները սկսում են մրցել իրար հետ` փորձելով կազմակերպել ավելի ճոխ հարսանիք, հրավիրելով մեծահարուստ հյուրերի, և ավելի մեծ աղմուկ բարձրացնելով իրենց քաղաքում:

Հարի Վինիկի նոր կատակերգությունը տարեսկզբի ամենահետաքրքիր նորություններից է: Հարսնացուների դերում մրցակցում են Քեյթ Հադսոնը և Էնն Հեթըուեյը:




ՀԱՃԵԼԻ ՈՍԿՈՐՆԵՐ

Փիթեր Ջեքսոնի նոր սարսափ-ֆիլմը ներկայացնում է բռնաբարված և սպանված 14-ամյա աղջնակի մտորումները: Երկնքից հետևելով իրական կյանքին` նա երազում է արդարության կայացման և հանցագործի պատժի մասին:

Ֆիլմում նկարահանվել են Ռեյչել Ուայսը, Սյուզան Սարանդոնը և Մարկ Ուոլբերգը, ով վերջին պահին փոխարինել է դեռևս 2 տարի առաջ այդ դերում հաստատված Ռայան Գոսլինգին:




ՖՐՈՍԹՆ ԸՆԴԴԵՄ ՆԻՔՍՈՆԻ

Ռոն Հովարդի նոր դրաման այս ամիս պայքարելու է Օսկարի համար: Ֆիլմը կազմված է ՙՆախաճաշ Դեյվիդ Ֆրոսթի հետ՚ հեռուստածրագրի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնի տված հարցազրույցների շարքից: Մինչ Հովարդը այս ֆիլմով հետաքրքրվում էին Մարտին Սկորսեզեն, Մայք Նիկոլսը և Սեմ Մենդեսը:

Գլխավոր հերոսներին մարմնավորել են Մարտին Շինը և Ֆրենկ Լանջելան, ովքեր Բրոդվեյում արդեն մարմնավորել էին այդ նույն հերոսներին: Ռոն Հովարդը համաձայնել էր ֆիլմը նկարահանել միայն այն պայմանով, որ գլխավոր դերակատարներ դառնան հենց Շինը և Լանջելան:




ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ ԵՏՆԱԽՈՐՇԻՑ

Ոսկե գլոբուսի՚ այս տարվա տրիումֆատորը, հավանաբար, իրեն արժանի արձանիկները կստանա նաև Օսկարի ընթացքում: Դենի Բոյլի և Լավլին Տանդանի համատեղ նկարահանած դրաման պատմում է 18-ամյա հնդիկ պատանի Ջամալ Մալիկի մասին, ով հնարավորություն ունի շահել 20 մլն ռուփի` մասնակցելով ՙՈվ է ուզում դառնալ միլիոնատեր՚ հեռուստախաղին:

Խաղի ընթացքում ոստիկանները ձերբակալում են Ջամալին` մեղադրելով, թե նա ճիշտ պատասխաններն իմացել է անազնիվ ճանապարհով: Հարցաքըննության ժամանակ
Մալիկը պատմում է իր դժվար մանկության մասին, որի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները զարմանալիորեն համապատասխանում են հեռուստախաղում հնչած հարցերին:




ԿԱՍԿԱԾԱՆՔ

ՙՋոն Պատրիկ Շենլիի դետեկտիվում ներկայացվում է քույր Էլոզիուսի և հայր Ֆլինի միջև ծավալված անձնական պայքարը, որը, ի վերջո, մեկուսի, փակ եկեղեցական այդ դպրոցում հաստատում է հավատք ու արդարություն: Կենտրոնի խստապահանջ տնօրեն քույր Էլոզիուսը տեղեկանում է հայր Ֆլինի` եկեղեցում ուսանողաֆրոամերիկացի աշակերտի հանդեպ ոտնձգությունների մասին:

Նա չունի ոչ մի ապացույց ու, բացի այդ, կանգնած է լուրջ խնդրի առաջ` կա’մ բացահայտել իրականությունը, որը հակասում է հավատքի օրենքներին, կա’մ էլ լռել`կասկածի տակ առնելով սեփական ենթադրությունները: Ֆիլմն արժե դիտել Մերիլ Սթրիփի և Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի փայլուն դերասանական խաղի համար:




ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ

3 տարվա ընդմիջումից հետո ՙՊարֆյումերի՚ ռեժիսոր Թոմ Թիքվերը ներկայացնում է նոր դրամա` Քլայվ Օուենի և Նաոմի Ուոթսի մասնակցությամբ: Ինքնավստահ գաղտնի գործակալը փորձում է պայքարել ամենազոր բանկիրի դեմ, ում միջոցով իրենց կեղտոտ փողերն են ՙլվանում՚ աշխարհի ամենավտանգավոր օլիգարխները:

Հետըզհետե փնտրտուքը տանում է դեպի իրավապահ մարմիններ, որոնց համախոհն է հենց ինքը` Օուենի հերոսը:




ԱԴՐԵՆԱԼԻՆ-2

Նույնիսկ կարիք չկա գովազդելու: Նրանք, ովքեր Ջեյսոն Սթեթհեմին տեսել են ֆիլմի առաջին մասում, անկասկած կդիտեն և սիկվելը: Ֆիլմի ողջ ստեղծագործական կազմը տեղում է, դրայվը` նույնպես, մնում է, որ Չիվ Չելիոսը վրեժ լուծի գանգսթերից, ով գողացել է իր սիրտը` ստիպելով իրեն աշխատել ադրենալինի հզոր չափաբաժնի առկայության պայմաններում:

Ֆիլմում f**k բառը հնչում է 4 անգամ ավելի շատ, քան Միշոյի նոր ձայնասկավառակում: Ճիշտ է, ֆիլմի թրեյլերի դիտումից հետո պարզ չդարձավ, թե ինչպես է կինոնկարի առաջին մասում մահացած հերոսը վերակենդանանում: Թե նա չէր մահացել. գուցե սխալ եմ հիշում...




ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆ

Նախորդ տարվա ՙ27 հարսանիք՚ հիթի ռեժիսոր Էնն Ֆլեթչերի նոր կատակերգությունն ապահովագրական գրասենյակի տնօրեն Մարգարետի մասին է, ում մարմնավորում է Սանդրա Բալոկը. Մարգարետը կանադուհի է և այդ պատճառով չի կարող աշխատել ամերիկյան ընկերությունում: Նրա ընտրությունը կանգ է առնում երիտասարդ ասիստենտ Էնդրյուի թեկնածությանը:

Նրան մարմնավորում է Ռայան Ռեյնոլդսը. զիջելով Մարգարետի սպառնալիքներին` նա համաձայնում է ֆիկտիվ դառնալ նրա ամուսինը: Տիպիկ հայկական իրավիճակ է, այնպես որ արտասահման ուղևորվող հայերին խորհուրդ ենք տալիս անպայման դիտել ֆիլմը` գտնելու համար ՙինչպես ստանալ արտասահմանյան անձնագիր՚ հարցի պատասխանները:




ԱՎԱՏԱՐ

Հեռավոր ապագայում մի խումբ երկրաμնակներ, պատերազմի վետերան, անդամալույծ Ջեյք Սալիի գլխավորությամբ, մեկնում են Պանդորա մոլորակ, որտեղ բնակություն են հաստատել իրենց մշակույթը և լեզուն ստեղծած նաավի ցեղատեսակի բնակիչները: Սալին սիրահարվում է մի չքնաղ նաավիի, ինչն էլ միջմոլորակային ահռելի պատերազմի սկիզբն է դառնում:

Սա Ջեյմս Կամերոնի այս տարվա 2 խոշոր նախագծերից մեկն է. ֆիլմի μյուջեն կազմել է 200 մլն դոլար: Ֆիլմում նկարահանվել են Սեմ Ուորթինգտոնը, Սիգուրնի Ուիվերը և Միշել Ռոդրիգեսը:




ՏԵՐՄԻՆԱՏՈՐ.ՓՐԿՈւԹՅՈւՆ

Տերմինատորի մասին պատմող նոր ֆիլմում մարտաֆիլմերի ամենահայտնի հերոսներից մեկին Շվարցենեգերի փոխարեն մարմնավորել է Քրիստիան Բեյլը: Ֆիլմը նկարահանվել է 2 ամսվա ընթացքում, սակայն նախատեսված 150 մլն-ի փոխարեն ծախսվել է 200 մլն դոլար: Այս ֆիլմը հիմքն է դառնալու նոր եռագրության, որում ներկայացվելու են 21-րդ դարի 2-րդ տասնամյակում և ավելի ուշ տեղի ունեցող իրադարձություններ:

Մինչ օրս պրոդյուսերները, ֆիլմի դերասանական կազմի մասին խոսելիս, կասկածանքով նշում են նաև Արնոլդ Շվարցենեգերի անունը, թեպետ նշում են նաև, որ նրա մասնակցությունը կսահմանափակվի էպիզոդիկ դերով: Ռեժիսոր ՄըքՋին (ՙՉարլիի հրեշտակները՚) ՙՏերմինատորը՚ եռագրության վաղեմի երկրպագուն է: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մայիսին:




ՄՈԼՈՐԱԿ 51

Տարվա ամենախոստումնալից մուլտֆիլմերից մեկը նկարահանել են Խորխե Բլանկոն, Խավիեր Աբադը և Մարկոս Մարտինեսը: Մուլտֆիլմը պատմում է տիեզերագնացի մասին, ով հայտնվել է մի այնպիսի մոլորակում, որի բնակիչները սարսափում են այլմոլորակայիններից:

Ֆիլմի հերոսներին ձայնավորել են Դուեյն Ջոնսոնը, Շոն Ուիլյամ Սքոթը, Գերի Օլդմենը, Ջեսիկա Բիլը: Ահա թե ինչո’ւ է ֆիլմի բյուջեն կազմել 50 մլն դոլար:




ՍԱՌՑԵ ՇՐՋԱՆ.ԴԻՆՈԶԱՎՐԵՐԻԴԱՐԱՇՐՋԱՆ

Ինչ կարելի է ասել վերջին տարիներին ամենասիրելի անիմացիոն ֆիլմերից մեկի մասին: Ռեժիսորն անփոփոխ է, գլխավոր հերոսները` նույնպես, մնում է սպասել նոր գունեղ արկածների և զավեշտալի դրվագների: Հերոսներին հնչյունավորել են Ջոն Լեգուիզամոն, Քուին Լատիֆան և Դենիս Լիրին:

Անիմացիոն ֆիլմն էկրաններին կհայտնվի ամռանը, սակայն խորհուրդ եմ տալիս արդեն այսօր դիտել ֆիլմի թրեյլերը. ձեզ սպասում է երկարատև ժպիտ` սիրված սկյուռիկին տեսնելուն պես:




ԲԺԻՇԿ ՊԱՌՆԱՍԻ ԵՐԵՎԱԿԱՅՈւԹՅՈւՆԸ

Սա վաղամեռիկ աստղ Հիթ Լեդջերի վերջին աշխատանքն է, որը հանձնվել է մեր դատին: Թերի Գիլիամն արդեն նկարահանել էր նրան ՙԳրիմ եղբայրներում՚ և ցանկանում էր նրան անպայման տեսնել նաև իր նոր ֆիլմում: Դերասանի մահից հետո ֆիլմի պրոդյուսերները ստիպված եղան փոփոխել սցենարը, ինչի արդյունքում Հիթի հերոսին` Թոնիին, կմարմնավորեն միանգամից 4 գերաստղեր` Լեդջերը, Ջոնի Դեփը, Քոլին Ֆարելը և Ջուդ Լոուն:

Վերջին երեք աստղերը որոշել են այս ֆիլմից ստանալիք իրենց հոնորարները փոխանցել Հիթ Լեդջերի ընտանիքին: Ֆիլմը պատմում է բժիշկ Պառնասի մասին, ով կարողանում է կառավարել մարդկանց երևակայությունը: Այդ շնորհը նա ստացել է սատանայից` փոխարենը չար ուժին հանձնելով իր դստերը: Սեփական կրկեսային խմբի հետ ճանապարհորդելով` Պառնասը հանրությանն է ներկայացնում իր յուրահատուկ տաղանդը: Պառնասի խմբում պատահական հայտնված Թոնին սիրահարվում է նրա դստերը և որոշում ամեն գնով ազատել գեղեցկուհուն սատանայի ճիրաններից:




X ՄԱՐԴԻԿ. ՍԿԻԶԲ

Իհարկե, ՙX մարդկանց՚ նախորդ երեք մասերի շահութաբերությունը չէր կարող պրոդյուսերներին չստիպել շարունակելու մուտանտների մասին պատմող սերիալը: Եկել է պատմությունը սկզբից վերհիշելու ժամանակը` Լոգանի զինվորական անցյալը և այն,թե ինչպես է նա ՙպարգևատրվել՚ ճակատագրական սղոցե ձեռքերով, ում է անցյալում պատկանել նրա սիրտը...

Ֆիլմի ռեժիսորը Գևին Հուդն է, ում ՙՏարբերակ՚ թրիլերն առիթ ենք ունեցել դիտելու նախորդ տարի: Լոգանին կրկին մարմնավորել է Հյու Ջեքմենը, ով, հիշեցնենք, People ամսագրի 2008թ-ի մենասեքսուալ տղամարդկանց հեղինակավոր վարկանիշային ցուցակում գրավել է առաջին հորիզոնականը:




ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԱՅՐԸ-4

Վերջին տարիների երիտասարդական ամենասիրված թրիլեր-սերիալը շարունակվում է: Այս անգամ պատմության հերոսը Նիք Բենոնն է: Նա, ընկերների հետ մասնակցելով ավտոարշավի, հանկարծ կանխազգում է, որ տեղի ունեցող հսկայական վթարի հետևանքով ընկերների հետ միասին մահանալու է: Նիքին հաջողվում է կանխել վթարը, սակայն մահը բոլորովին էլ չի պատրաստվում շրջանցել նրան և ընկերներին:

Ռեժիսոր Դեյվիդ Էլիսը նկարահանել է սերիալի նաև երկրորդ մասը: Նրա աշխատանքների թվում հայտնի են ՙԲջջային՚ և ՙՕձային թռիչք՚ թրիլերները: ՙՆշանակման վայրը-4՚ ֆիլմի բյուջեն կազմել է 43 մլն դոլար:




ՀԱՐԻ ՓՈԹԵՐԸ ԵՎ ԿԻՍԱՏՈՀՄԻԿ ԱՐՔԱՅԱԶՆԸ

Ամառվա գլխավոր պրեմիերան, իհարկե, Հարիի մասին պատմող հերթական ֆանտաստիկ հեքիաթն է: Ստեղծագործական խմμում փոփոխություն կարծես թե տեղի չի ունեցել. մնում է հետևել Փոթերի նոր արկածներին:




ՄԻ’ ՇՐՋՎԻՐ

Բանաստեղծուհի Ժաննան ամուսնացած է, ունի երկու երեխա: Նա պատր աստվում է հրատարակել իր հերթական գիրքը, սակայն օրեցօր սկսում է խորանալ նրա ներքին անհանգստությունը: Հետևելով մոր խորհրդին` Ժաննան մեկնում է Իտալիա, որպեսզի հանգստանա. այստեղ նա հանդիպում է մի կնոջ, ով մեկընդմիշտ փոխում է իր կյանքը:
Ֆրանսուհի Սոֆի Մարսոյի և իտալուհի Մոնիկա Բելուչիի համատեղ աշխատանքը, անկասկած, դուր կգա եվրոպացի կանանց սիրահարներին:

Աստղային այս զույգին ավելացնենք նաև ռեժիսոր Մարինադը Վանին, ով առավել հայտնի է որպես Օզոնի ՙ8 կանայք՚, ՙԿրիմինալ սիրեկանները՚ ֆիլմերի սցենարիստ: Կանայք նորից համախմբվել են. տղամարդիկ պետք է զգուշանան:




ԽԱՅՏԱՌԱԿ ՇԱՆ ՈՐԴԻՔ

Սա Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմըն է: Արդեն հետաքրքիր է: Ավելացնենք մի քանի անուն դերասանական կազմից` Բրեդ Փիթ, Դայան Կրյուգեր, Թիլ Շվայգեր, Սեմյուել Ջեքսոն…

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են նացիստների կողմից զավթված Ֆրանսիայում: Սյուզաննա Դրեյֆուսի աչքի առաջ գերմանացի գնդապետ Հանս Լանդը գնդակահարում է նրա ընտանիքի անդամներին: Աղջնակը հրաշքով կարողանում է փախչել Փարիզ, ուր սկսում է աշխատել տեղիկինոթատրոններից մեկում` բոլորից գաղտնի կառուցելով վրեժի իր ծրագիրը:




ՀՐԵՇՏԱԿՆԵՐՆ Ու ԴԵՎԵՐԸ

Շատերը կարծում էին, թե Ռոն Հովարդը ՙԴա Վինչիի ծածկագիրը՚ ֆիլմի առաջացրած քննադատության ալիքի պատճառով չի սկսի էկրանավորել Դեն Բրաունի հաջորդ վեպը` ՙՀրեշտակներն ու դևերը՚: Բայց ահա, 4 տարի անց, Թոմ Հենքսը կրկին բացահայտումն երի ճանապարհին է:

Եթե մինչ օրս չեք կարդացել Բրաունի համանուն վեպը, ապա շտապեք. մինչև ֆիլմի պրեմիերան մնացել է ընդամենը 3 ամիս: Պրեմիերան նախատեսվում է անցկացնել մայիսին: Այս դեպքում պարզապես անհրաժեշտ է կարդալ վեպը, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմը: Այս անգամ Հենքսի խաղընկե րուհին կդառնա իսրայելական կինոյի աստղ Աիլիտ Զորորը:




ՄԱՐԴ-ԳԱՅԼԸ

ՙՋումանջի՚ ֆիլմի ռեժիսոր Ջո Ջոնսոնն այս տարի կներկայացնի 1941թին նկարահանված համանուն ֆիլմի իր տարμերակը, որը պատմում է հայրենիք վերադարձած մի անձնավորության մասին, ում կծել է գիշատիչը:

Ֆիլմի դերասանական կազմում են Էնթընի Հոփքինսը, Բենիսիո դել Տորոն, Ջերալդինա Չապլինը, Էմիլի Բլանտը և այլք:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա նոյեմμերին:




ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

ՙԿոմիքսների սիրահարները կարող են պատրաստվել: Գարնան առաջին անակնկալը Զակ Սնայդերի (ՙ300 սպարտացիներ՚) ՙՊահապաններ՚ նոր ֆանտաստիկ ֆիլմն է, որը Ալան
Մուրի համանուն կուլտային կոմիքսի էկրանավորումն է:

Այն պատմում է իսկական գերհերոսների մի խմբավորման մասին, որի գործունեությունն այսօր արդեն արգելված է: Նախկին գերհերոսներն ապրում են հասարակ մահկանացուների պես, թեպետ անց ած տարիների սխրանքները երբեմն հիշեցնել են տալիս իրենց մասին: Ֆիլմի հիմնական սյուժեն ծավալվում է Ռորշախ անունով հերոսի շուրջ, ով փորձում է բացահայտել իր նախկին ընկերոջ սպանության գործը:




ԴՈՐԻԱՆ ԳՐԵՅ

Օսկար Ուայլդի դասական վեպի հիմ ան վրա նկարահանվել են տասնյակ ֆիլմեր, սակայն Օլիվեր Պարկերը որոշել է ևս մեկ անգամ անդրադառն ալ հրաշք երիտասարդի կերպարին: Դորիանը 20-ամյա երիտասարդ է` աննկ արագրելի գեղեցկությամբ օժտված: Տարվելով լորդ Հենրի Ուոթոնի փիլիսոփ այությամբ` պատանին որոշում է երբեք չծերանալ. այդ առաքելությունը Դորիանի փոխարեն կատարում է նրա դիմանկարը:

Այդպիսով, Դորիանի երազանքն իրականություն է դառնում: Բեն Բարնսը, ով նկարահանվել է ՙԿասպյան արքայազնը՚ և ՙԱստղային փոշի՚ հիթերում, մարմնավորել է նոր Դորիան Գրեյին, իսկ լորդ Ուոթոնի դերում հանդես է եկել Քոլին Ֆըրթը:




ՆԱԽԱՆՇԱՆ

Նիքոլաս Քեյջի նոր աշխատանքը: Դպրոցի մերձակայքում ծավալված շինարարական աշխատանքների ժամանակ ուսուցիչ Թեդ Մայլսի ձեռքում հայտնվում է տարօրինակ մի սրվակ, որում արտացոլվում են վերջին 50 տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած արհավիրքները: Ավելին` սրվակը հուշում է ևս 3 ճակատագրական իրադարձությունների մասին, որ սպասվում են մոտ ապագայում:

Ուսուցիչը որոշում է գտնել Դիանային, ում տատիկին ժամանակին պատկանել է այդ սրվակը: Կկարողանա արդյոք Մայլսը փրկել աշխարհը մոտալուտ արհավիրքից, եթե մնացել է ընդամենը 7 օր: Զարմանալի է, ինչպես է Նիքոլաս Քեյջի գործակալը կարողանում դերասանի համար միշտ գտնել այդքան հետաքրքիր և գրավիչ նախագծեր:




ԻԴԵԱԼԱԿԱՆՓԱԽՈւՍՏ

Մեղրամիսն իդեալական ժամանակաշրջան է նորապսակների համար: Ֆիլմիհերոսները, որոնց մարմնավորում են Միլա Յովովիչը և Թիմըթի Օլիֆենտը, որոշում են մեղրամիսն անցկացնել Հավայան կղզիներում:

Տեղեկանալով կղզում հայտնված մարդասպանի մասին` նորապսակները, այնուամենայնիվ, որոշում են շարունակել իրենց ուղևորությունը, ինչի համար շուտովստիպված են լինում թանկ վճարել:




ՖՈՐՍԱԺ-4

Վին Դիզել, Փոլ Ուոքեր, Միշել Ռոդրիգես… նոր մեքենաներ, հին թիմ: Չորրորդ ՙՖորսաժը՚, որը նկարահանել է Ջասթին Լին, սերիալի առաջին մասի շարունակությունն է, այսինքն` ներկայացնում է առաջին 2 մասերի միջևընկած ժամանակահատվածը: Ֆիլմի պրոդյուսերները որոշել են վերադարձնել Դիզելի հերոսին` Դոմ Տորենտոյին:

Վինն իր հերթին նկարահանել է վավերագրական ֆիլմ ՙՖորսաժ-4՚-ի նկարահանումների մասին. ֆիլմն ավելի ուշ հնարավոր կլինի դիտել YouTube կայքում: Ապրիլին սերիալի միլիոնավոր ֆանատները կարող են գնահատել փողոցային մրցավազքերի այսնոր շարքը:




Սրանք տարվա կարևորագույն ֆիլմերի միայն մի մասն են:
Հետևե’ք մնացած ֆիլմերին մեր հաջորդ համարներում:



վերադարձ