ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








LOUIS VUITTON
իսկական տղամարդու ճանապարհորդություն



Louis Vuitton ապրանքանիշը թողարկել է իր հերթական դասական հոսքագիծը` նախատեսված տղամարդկանց համար: Այն նվիրված է Louis Vuitton-ի համար արդեն խորհրդանշական դարձած ճանապարհորդության թեմատիկային` լինի դա բիզնես-ուղևորություն, թե ժամանցային հանգիստ:

Հավաքածուն հենց այդպես էլ կոչվում է` A Man’s Journey, և բաժանված է երկու մասի` Business Trip և Relaxing Weekend: Այս սեզոն Louis Vuitton-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել աքսեսուարներին` սև երանգավորմամμ հանրահայտ Tambour ժամացույցից մինչև ճանապարհային Mowa պայուսակ: Նոր հավաքածուն հաջողությամբ արտահայտում է վինտաժային ոճը` միաժամանակ չհրաժարվելով դասական մոնոգրամությունից: Այն ներառում է այնպիսի աքսեսուարներ, ինչպիսիք են ոչայնքան մեծ Icare քեյսը, կոկորդիլոսի կաշվից պատրաստված Brazza էլեգանտ դրամապանակը, գոտիներ ու արևային ակնոցներ, թևքաճարմանդներ ու կախազարդեր:


Այնպես որ, այսսեզոն նույնպես տղամարդիկ կարողեն վստահ մեկնել գործուղում` այն համատեղելով հանգստի հետ, առավել ևս, որ այս հավաքածուի աքսեսուարները շատ համահունչ են կանացի Louis Vuitton ապրանքանիշի աքսեսուարներին: