ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








ՓԱՅԼՈւՄ Է ROLEX-Ը`
փայլում եք դուք...



Հազարավոր շվեյցարական ժամացույցներից տարեկան ընդամենը 3 %-ն է սերտիֆիկացվում COSC-ի (շվեյցարական քրոնոմետրերի պաշտոնական փորձարկման ինստիտուտ) կողմից:

Այդ եզակի մոդելներից է նաև Rolex-ի նոր` Daytona Diamond Chronometer Chronograph-ը, որն արտադրված է հատուկ նրանց համար, ովքեր ամեն կերպ ձգտում են շքեղության անվերջանալի մրցավազքում մյուսներից առաջանցնել: Ժամացույցն ունի 40 մմ տրամագծով պատյան, որը պատրաստված է 18 կարատ սպիտակ ոսկուց և զարդարված է 2 շարք թանկարժեք ադամանդներով (44 հատ):

Մոդելը հզորացված է Rolex կոլիբր 4130 բարդ մեխանիզմով, որն ընդգրկում է 290 մաս և ապահովում է 72 ժամ էներգիայի խնայողություն: Rolex-ը գնի մասին դեռևս տեղեկություններ չի հայտնել: