Chopard
ադամանդյա կասկադ
Chopard-ի վերջին եզակի բույրը կոչվում է Cascade, քանի որ դրա ստեղծման համար ներշնչանքի աղբյուր է ծառայել ջրվեժի նման թափվող Haute Joaillerie ադամանդների հավաքածուն: Այդ յուրօրինակ ադամանդյա շտրիխն օգտագործվել է նաև օծանելիքի շշի դիզայնում:
Ինչպես Chopard-ի զարդերը, այնպես էլ Cascade օծանելիքը նախատեսված են ՙկարմիր գորգի՚ վրա ճեմող և փայլող աստղերի համար: Այն պարզապես անփոխարինելի է երեկույթների մասնակցելիս, քանի որ օծանելիքի հիմնական բաղադրիչները տաք բուրյ համարվող Belle de Nuit և Evening Maiden գիշերային խոլորձի ծաղիկներն են:
Զգացվում է նաև թուրինջի և մանդարինի ծաղիկների բույրը` վարդագույն պղպեղով համեմված: Բաղադրությունը ներառում է նաև ՙսեքսուալ՚ ամբրա և մուսկուս: Մրգային ծանր բույրով Parfum օծանելիքը հուլիսին 50 մգ և 75 մգ տարաներով արդեն հայտնվել է Լոնդոնում:
|