ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ











1. LG ընկերությունն այս տարի ներկայացրել է աշխարհի ամենաբարակ
(0, 976 դյույմ) LCD հեռուստացույցը` LH95-ը, որը, կարծում ենք, արժե ներառել մեր Must Have ցուցակում: LG-ի այս հրաշքը վաճառքի կհանվի տարվա առաջին կեսին, իսկ գինը դեռևս հրապարակված չէ:



2. Հաջորդ տեխնիկական հրաշքը ներկայացրել է DELL-ը:
Latitude XT Tablet PC 2 կգ կշռող նոութբուքը, որի գինը 2000-2500 դոլար է, multi touch տեխնոլո գիայի շնորհիվ հնարավորություն է տալիս սոսկ մատների հպմամբ կառավարել գործողությունները:



3. Առանձնացնենք նաև 8 դյույմանոց Sony Vaio-ն, որը կշռում է ընդամենը 654գ: Այն ներառում է ժամանակակից նոութբուքին բնորոշ տեխնիկական բոլոր հնարավորությունները, առաջարկվում է 4 գունային երանգներով և արժե 900 դոլար:



4. Համակարգչային նորույթներից արժե ձեռք բերել Windows 7 օպերացիոն ամակարգը, որը նախատեսվում է թողարկել տարեվերջին. այն կդառնա Microsoft օպերացիոն համակարգի նոր հաղթանակը:



5. Ավտոմոբիլային անհրաժեշտ նորույթներից առանձնացնենք գերմանական BMW կոնցեռնի X6 մոդելը, որն աշխարհում առաջին Sports Activity Coupe-ն է:



6. Կանանց համար իդեալական նվեր է Fiat 500 C բացկտուր սպորտային մեքենան, որի վաճառքը կսկսվի այս տարվա մայիսից, ժնևյան ավտոցուցա-
հանդեսում մեքենան ներկայացնելուց հետո:



7. Կանայք տարվա ընթացքում իրենց Must Have ցուցակում պետք է անպայման ներառեն խոշոր չափերի թեւնոցներ, որոնք ցանկալի է կրել մեծ քանակությամբ:



8. Չմոռանա’ք գնել նաև հաստ ներբաններով կոշիկներ, որոնք ևս այս տարի նորաձև են: Եթե հաստ ներբանները ձեզ համար չեն, ընտրե’ք ավելի յուրահատուկ մոդել, ինչպիսին, օրինակ, YSL-ի ցանցավոր կոշիկն է` նորաձևության տան նոր հավաքածուից:



9. Ծոպերով հագուստը նույնպես չի պատրաստվում լքել ակտուալ իրերի ցանկը: Կարող եք ընտրել Ermanno Scervino-ի ծոպավոր բաճկոնը` հանրահայտ բրենդի նոր հավաքածուից:



10. 2009-ի նորույթներից խորհուրդ ենք տալիս ձեռք բերել Van Cleef & Aprels-ի Feerie bույրը, Ջենիֆեր Լոպեսի նոր բույրը` Sunkissed Glow-ն և Essenza del Tempo-ն` Trussardi-ից:

Ունիսեքս բույր երից հետաքրքիր է Կարլ Լագերֆելդի` 2008-ին ներկայացրած նորույթը` Kapsule-ը, որը երևանյան խանութ-սրահներում կհայտնվի միայն այս գարնանը:



11.Խորհուրդ է տրվում գնել նաև չմուշկներ, որոնք, Կ. Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում բ ացված նոր սահադաշտի շնորհիվ, ողջ
տարվա ընթացքում կմնան անհրաժեշտ իրերի ցուցակում:



12. Dolce&Gabbana-ն իր նոր հավաքա ծուի շրջանակներում ներկայացրեց դասականների պատկերներով շապիկների նոր շարք: Եթե նախորդ տարի հայերի տասարդների շապիկներին Պ. Սևակը և Գ. Նժդեհն էին, ապա այս տարի իտալա կան դիզայներական դուետը բոլորիս առաջարկում է Օսկար Ուայլդի կամ Նապո լեոնի թեկնածությունը:



13. Միլանում կայացած նորաձևության շաբաթվա ընթացքում խոսակցությունների գլխավոր թեման մգդակած կտորից շալվարներն էին, որոնք ներառված էին Armani-ի և Dolce&Gabbana-ի հավաքածուն երում:



14. Դասական սպիտակ կոստյումն այս տարի ևս ակ տուալ է, քանի որ գրեթե բոլոր աշխարհահռչակ դիզայներների հավաքածուների ցուցադ րությունների ընթացքում դրանք առկա էին:

Ուստի, եթե ձեր զգեստապահարանում այն բացակայում է,  ճիշտ ժամանակն է տարվա Must Have ցուցակում ներառել նաև սպիտակ կոստյումը:




15. Այս տարվա հիթ են համարվում կտորից պատրաստված և հյուսկեն գոտիները, թեպետ կաշվե գոտիները ևս տարվա ընթացքում պահանջված կլինեն:




16. Եվրոպական գրեթե բոլոր երկրներում ծխելու դեմ ընդունված նոր օրենքը պատճառ է դարձել նաև նոր ըմպելիքի ստեղծման համար: Հոլանդացի գիտնականների ստեղծած Liquid Smoking-ը չի պարունակում նիկոտին և թողնում է նույն ազդեցությունը, ինչը մնում է ծխելուց հետո:

Ըմպելիքն արդեն վաճառվում է եվրոպական գրեթե բոլոր սրճարաններում և ակումբներում, արժե 3 եվրո. տարվա ընթացքում այն, հավանաբար, կհայտնվի նաև Հայաստանում:




17. Տարվա ընթացքում տղամարդկանց համար նախատեսված կոսմետիկ միջոցներն ավելի մեծ պահանջարկ կունենան: Առաջնակարգ նորաձևության տները հայկական շուկայում ևս ներկայացնում են մաշկի խնամքի որակյալ քսուքներ, որոնք նույնպես արժե գրանցել ձեր ցուցակում:




18. Եթե եվրոպացիների համար գործում է ՙկինն ու գինին՚ տարբերակը, ապա հայ տղամարդկանց համար` միանշանակ ՙկինն ու օծանելիքը՚ կարգախոսը: Տարվա նորույթներից առաջարկում ենք բաց չթողնել Burberry-ի նոր` The Beat օծանելիքը, որը վաճառքում կհայտնվի 50 և 75 մլ սրվակներում:

Գիշերային կենսակերպին հետևողները կարող են ընտրել F by Ferragammo Black նոր բույրը, որը ստեղծել է պարֆյումեր Օլիվյե Պորժը: Օծանելիքը երևանյան խանութ-սրահներում կհայտնվի արդեն գարնանը` 30, 50 և 100 մլ սրվակներով:




19. Բաթումին և Անթալիան վաղուց արդեն նորաձև չեն: Այս տարի խորհուրդ ենք տալիս անպատճառ ձեռք բերել Խորվաթիայի ուղեգիր և անմոռանալի հանգիստ անցկացնել Միջերկրական ծովի գողտրիկ կղզիներում:

Լավագույն տարբերակն, ըստ մեզ, Ռովին ծովափնյա քաղաքում նորաբաց Monte Mulini հյուրանոցն է, որտեղ հանգստի 1 օրն արժե 400 եվրո:




20. Մայիսին կարելի է մեկնել Մոսկվա` ներկա լինելու ՙԵվրատեսիլ-2009՚ երգի մրցույթին: Անկախ այն հանգամանքից, թե ով կներկայացնի Հայաստանը, կարծում եմ, շատերն են երազում տոմս ձեռք բերել և ՙՕլիմպիական՚ հանրահայտ ստադիոնից հետևել տարվա ամենահետաքրքիր երաժշտական մրցույթն երից մեկին: