ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








ՄԻ ԽՆՁՈՐԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ


-Ով է քո լավագույն ընկերը:
-Խնձորը...
Այս երկխոսությունը տարիներ առաջ գուցեև տարօրինակ թվար շատերին, սակայն մերօրյա սերունդը վստահ քայլերով դառնում է խնձորամոլ, սիրում ու երկրպագում է այս մրգի հետ կապված գրեթե ամեն ինչ, իսկ պատճառը մեկն է` օրեցօր ընդլայնվող Apple-ի կայսրությունը...

Լինում են, չեն լինում` ոչ այնքան հեռավոր 70-ականներին 2 ընկեր են լինում, 2-ն էլ` Սթիվ անունով, ու նրանք ստեղծում են խնձորի մի նոր տեսակ, որը մի քանի տա-րի անց պատմությանը հայտնի մյուս բոլոր խնձորները թողնում է ստվերում: Սթիվ Ջոբս և Սթիվ Վոզնյակ. նրանց համատեղ աշխատանքը 1976թ-ի ապրիլի 1-ին տալիս է իր առաջին պտուղները` Apple Computers անվանումով: Apple անվանումը Ջոբսն առաջարկել էր այն պատճառով, որ հեռախոսային գրքույկում ընկերության անվանումն Atari-ից առաջ լինի, իսկ Atari-ն այն տարիներին համարվում էր նրանց պոտենցիալ մրցակիցը: Քչերին հայտնի առաջին տարբերանշանը դառնում է Իսահակ Նյուտոնի նկարը` գլխավերևում ծառից կախված խնձորով:

 

 

վերադարձ