ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








Ժամանցային top 5 հանգստավայրեր


Ամռան ամիսներին սովորական դարձող այս խոսքերը կանխելու համար ԷԼ Style-ն առաջարկում է ակտիվ ամառային հանգիստ անցկացնելու` 2010թ-ի ամենանորաձև տարբերակները: Պետք չէ սահմանափակվել հարևան երկրների` միշտ նույն, արդեն ՙծեծված՚ զբոսաշրջության կենտրոններով:

Մի կողմ թողնենք ՙմենք ինչով ենք պակաս...՚ կամ ՙինչ կմտածեն հարևանները...՚ արտահայտությունները և այս ամառ նախընտրենք այն 5 համաշխարհային կենտրոնները, որտեղ թագավորում են զվարճանքը, հաճույքը և ազատությունը: Տարիներ առաջ նորույթների սիրահար զբոսաշրջիկները, գուցեև, որևէ երկիր էին ուղևորվում համաշխարհային փոփ-աստղերի համերգներին ներկա գտնվելու նպատակով, սակայն այժմ նրանք արդեն շտապում են ներկա լինել ամենահիթային DJ-ների երեկույթներին, օրինակ` DJ Tiesto-ի, Armin van Buuren-ի, David Guetta-ի:

Ամենանորաձև լողափերը, բուտիկներն ու ամենաէքստրեմալ զգացողությունները այստեղ սպասում են ձեզ: Ուր ուղևորվել, որքան գումար է անհրաժեշտ, ինչպես կազմակերպել ժամանցը. այս հարցերի պատասխանները կգտնենք միասին: Եվ այսպես` ֆանտաստիկ զվարճանքների հետքերով ուղևորվում ենք...


 

 

 

վերադարձ