ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








MUMM շամպայններ
անսովոր մտահղացում



FX Ballery ընկերությունն իր դիզայներական գյուտով ապացուցել է, որ շամպայնը հյուրերին ճիշտ մատուցելու լավագույն տարբերակն այն սառույցներով լի տարայում տեղադրելը չէ: Ընկերությունը ստեղծել է ապակյա մեծ գնդեր` տոնածառի գնդաձև խաղալիքների նմանությամբ և դրանցում տեղադրել Mumm շամպայններ: Mumm Demi Sec, Mumm Grand Cru, Mumm Brute Cordon Rouge, 1999 Mumm Cordon Rouge և Mumm Rose տեսակի շամպայնները ներկայացված են 5 տարբեր ապակյա գնդերում, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է ձևով, գույնով ու դիզայնով:


Դեկտեմբերից Փարիզի La Grande Epicerie սպասքի խանութում կարելի է ձեռք բերել FX Ballery ընկերության կողմից ներկայացված այս ինքնատիպ հավաքածուի մասը կազմող ապակյա գնդիկներըª վճարելով 3500 եվրո կամ էլ, հնարավորության դեպքում, 17 500 եվրո` ողջ հավաքածուի համար:







Լոգախցիկից մինչեւ ՙտիեզերք՚
Աշխարհահռչակ Pininfarina դիզայն ստուդիան, որը հեղինակն է շքեղ և հարմարավետ այնպիսի ավտոմեքենայի դիզայնի, ինչպիսին է Ferrari P45-ը, աշխարհին ներկայացրել է լոգախցիկների իր ստեղծած շարքի (ալֆա, գամմա և սիգմա) վերջին գլուխգործոցը: Էլիտար ջակուզիներ արտադրող իտալական Morphosis ընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է Omega Morphosis for Jacuzzi-ն, որն իր ֆունկցիոնալ հնարավորություններով ձեզ կտեղափոխի զգայական ու հեքիաթային մի աշխարհ:



14 000 000` հրավառության համար
Ընդամենը մի քանի ամիս առաջ Դուբայում աննախադեպ ճոխ արարողությամբ բացված ՙԱտլանտիս՚ հյուրանոցն այսօր էլ շքեղության սիրահարների ուշադրության կենտրոնում է: Իսկ մինչ այդ` հյուրանոցի The Palm Jumeirah ձեռակերտ կղզում տեղի ունեցած հանդիսավոր բացումը, որի համար ծախսվել է 20 մլն դոլար, արդարացիորեն համարվել է տարվա կարևորագույն միջոցառում. այդ երեկույթում միայն հրավառության արժեքը կազմել է ֆանտաստիկ մի գումար` 14 մլն ԱՄՆ դոլար:



ՇՈԿՈԼԱԴԵ FERRARI
Այս տարվա փետրվարին ՙՖորմուլա-1՚-ին և Ferrari-ին նվիրված յուրօրինակ
միջոցառում է տեղի ունեցել իտալական Սորենտո քաղաքում: Հանրահայտ
ապրանքանիշի երկրպագուները ներկայացրել են այդ ավտոմեքենայի իրական չափերին համապատասխանող շոկոլադե Ferrari-ն, որը պատրաստված է բելգիական շոկոլադից: