ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








«Լայն փակված աչքերով»


ԷԼ Style-ի` 2006թ մարտի 25-ին կազմակերպած ՙԼայն փակված աչքերով՚ երեկոն Երևանի ժամանցասեր հասարակայնությունը դեռ երկար կհիշի: Կյանքում պատահում են պահեր, երբ թվում է, թե նախկինում արդեն
հայտնվել ես տվյալ վայրում և ականատես եղել այն ամենին, ինչ տեղ է ունեցել հենց այդ պահին և հենց քո
անմիջական մասնակցությամբ: Նմանօրինակ մի իրավիճակում էլ հայտնվեցին այն մարդիկ, ովքեր ստացան
ՙԼայն փակված աչքերով՚ երեկոյի տարօրինակ բովանդակությամբ հրավիրատոմսը:

Մարտի 25-ին ժամը 22.00-ին ՙՍայաթ-Նովա՚ համալիրի դռների մոտ, սև թիկնոցավոր ու դիմակավոր անձանց գաղտնագիրը ասելուց և հրավիրատոմսը ցույց տալուց հետո, հյուրերը հայտնվում էին միայն մոմերով լուսավորված կիսամութ սրահում: Այստեղ էին շոու բիզնեսի ամենահայտնի աստղերը, ամենատարբեր կազմակերպությունների տնօրենները և մենեջերները, քաղաքի նորաձև երիտասարդությունն ու ամենասեքսուալ, գեղեցիկ աղջիկները:

Շոուն հիշեցնում էր բոլորիս քաջ հայտնի ՙԼայն փակված աչքերով՚ հայտնի ֆիլմը. գրեթե մերկ գեղեցկուհիներ, կարմրազգեստ դիմակավոր քուրմ, լարային երաժշտություն... Այդ երեկո միջոցառմանը ներկա հյուրերից երկուսը հեռացան թանկարժեք շահումով:








վերադարձ