ԷԼ-Երեկո «Արմա» հյուրանոցում
2005թ-ի հուլիսի 2-ին ՙԱրմա՚ հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ ԷԼ-երեկո: Լողավազանի ջրերի ցոլքերը,
երեկոյան Երևանի լույսերն ու գունային ստվերները, կոկտեյլի և մյուզիքլի շնորհանդեսները, սպասված հանդիպումներն
ու նոր ծանոթությունները, լավ երաժշտությունը, ժպիտներն ու երջանիկ ակնթարթները... այս ամենով էր հագեցած
ԷԼ - երեկոն:
Երեկոյի գլխավոր իրադարձություններից էր մոդելների բացօթյա ցուցադրությունը, ինչպես նաև ՙՌոմեո և Ջուլիետի՚ աննախադեպ բեմադրությունը:














