ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








ARTURO

Ծննդյան տարեթիվը 13 նոյեմբերի 1986թ.
Հասակ 175 սմ, քաշ 58 կգ:

2004թ. ավարտել է ՀՀ Երևանի պարարվեստի ուսումնարանը:
Ստանալով բալետի արտիստի որակավորում` ընդունվել է աշխատանքի Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոն որպես բալետի դերասան և մինչ օրս աշխատում է այնտեղ: 2005թ. համագործակցել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում ՙZuiki՚ հագուստի ֆիրմայի հետ, աշխատել է որպես ֆոտոմոդել և մասնակցել է ցուցադրմանը որպես մոդել: 2007թ. Եգիպտոսի Կահիրե քաղաքում մասնակցել է Narine Telpian ՙNuria՚ Haute Couture հագուստի ցուցադրմանը: 2007թ. մայիսին մասնակցել է Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթին, ներկայացրել Հայաստանը որպես մոդել-դուդուկահար:

Նկարահանվել է բազմաթիվ ամսագրերում որպես ֆոտոմոդել /ԷԼ Style, Prestige, Boom, Ես, Night People Yerevan, Афиша և այլն/: Նկարահանվել է մի շարք տեսահոլովակներում որպես մոդել, պարող:

2008թ. նոյեմբերին Դուբայում մասնակցել է ՙMAX՚ հագուստի ֆիրմայի խանութ-սրահի բացմանը որպես մոդել: Աշխատել է ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հայտնի նկարիչների հետ որպես մոդել:







վերադարձ