ՆՈՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

FASHION

ԺԱՄԱՆՑ

ԿԱՐԻԵՐԱ








ՄԱՏՉԵԼԻ ՀԱՃՈւՅՔ MERCEDES-Ի ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Mercedes SL63 AMG-ն կփոխարինի արդեն հնացած SL55 AMG մոդելին: Ավտոմեքենան սարքավորված է 8 մխոցանոց 6,3 լ աշխատանքային ծավալով 525 ձ/ու հզորությամբ շարժիչով: Այնպես որ, 4,6 վայրկյանի ընթացքում SL63 AMG-ն զարգացնում է 100 կմ/ժ արագություն:

Նշենք, որ սպորտային այս մեքենայի վրա տեղադրված է սպորտային փոխանցման նոր տուփ` Multi-Clutch Transmission, որը ներառում է դինամիկ ղեկավարման 4 տարբեր ծրագրեր` Comfort, Sport, Sport Plus, Manual և նշանակալիորեն գերազանցում է յոթաստիճան G-Tronic-ին: 2-րդ սպորտային մեքենան` SL 65 AMG-ն, ավելի արագ ու հզոր է, քան SL63 AMG-ին: Այն ու-նի 612 ձ/ու հզորությամբ շարժիչ, 100 կմ/ժ արագության հասնում է 4,2 վայրկյանում, իսկ դրա ամենաբարձր արագությունը կազմում է 250 կմ/ժ: Երկու մեքենաների մոտ նորույթ են համարվում ավելի կատարելագործված ESP համակարգերը` կառավարման եռաստիճան ծրագրով, նոր սպորտային կախոցը, արգելակային և անվտանգության հզոր համակարգերը:

Ավտոմեքենաների ինտերիերը կարելի է բնութագրել 2 բառով` ներդաշնակություն և սեքս: Այս մեքենաների հաջողությունն ապահովված է: Կասեք ինչու: Շատ պարզ: Վերցնում եք սպոր-տային նստելատեղերը, սպորտային ղեկը, կարբոնային մասերը, էքսկլյուզիվ մուլտիմեդիա համակարգը և այդ ամենը վաճառքի եք հանում ոչ աստղաբաշխական գնով:
Էքստազը պատրաստ է:

Mercedes SL63 AMG-ի արժեքը կազմում է մոտ 146 000, SL 65 AMG-ինը` 222 000 եվրո:




AUDI-Ի ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏԸ էլեգանտ հմայք և պարզություն
Հյուսիսային Ամերիկայի միջազգային ավտոցուցադրությանը ներկայացված մեքենաների շարքում այս տարի առանձնանում էր Audi Sportback նոր մոդելը, որն աչքի է ընկնում հատկապես իր նրբագեղ ուրվագծերով:



MERCEDES-BENZ E-CLASS վարորդների ամենագրավիչ պաշտպանը
Դեթրոյթի հեղինակավոր ավտոցուցադրությանը ներկայացվել է Mercedes-Benz E-Class նոր մոդելը, որը, հավանաբար, կդառնա հոսքագծի ամենաթանկ ավտոմեքենան:



ԽՈՐՀՐԴԱՎՈՐ NISSAN-Ը ագրեսիվ և նրբագեղ
Այս ընկերության վերջին արտադրանքը` Nissan GT-R SpecV-ն, ավտոսիրողները բնորոշում են որպես խորհրդավոր մեքենա: