AUDI Q7 COASTLINE
Ժնևյան ավտոշոուի ժամանակ Audi-ն ներկայացրեց իր ձյունաճերմակ մարգարիտը` Q7 Coastline կոնցեպտը
Իսկ ինչու չկառուցել զբոսանավ անիվների վրա՚,-մտածեցին Audi-ում և արեցին:
Q7 Coastline-ում համադրվել են ուժը և գեղեցկությունը` 12 ցիլինդրանոց տուրբոդիզելի հզորությունը և աներևակայելի էլեգանտ ոճը: Ծովային մոտիվը՚ զգացվում է ամեն ինչում: Նախ գույնը. նորույթը ձյունաճերմակ է, ինչպես և վայել է իսկական զբոսանավին: Այնպիսի տպավորություն է, կարծես Audi-ի դիզայներները որոշել են աշխարհին իսկական մարգարիտ նվիրել, որն իր շլացնող փայլով կգերի Audi-ի ՙծովային գայլերի՚ սրտերը: Սրահի ինտերիերը նույն գունային գամմայում է` լրացված ալյումինե տարրերով, ինչպես, ասենք, դռները փակելու համար նախատեսված կոճակներով և զանազան մակօղակներով:

Փոխանցման միացման բռնակը, կենտրոնական և կողային արմնկակալները, ինչպես նաև նստելատեղերի թիկնակները եզերված են թանկարժեք փայտա-տեսակներով, ինչը սրահին յուրահատուկ էլեգանտություն է հաղորդում: Էլ ինչ զբոսանավ առանց տախտակամածի: Բեռնախցիկի հատակը պատված է մուգ կաղնու փայտով: Audi Q7-ն ունի նաև DVD սկավառակով արբանյակային նավիգատոր և Bang&Olufsen ապրանքանիշի աուդիոհամակարգ:
Այն սարքավորված է 500 ձ/ու հզորությամբ 6 լ V12 շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն հավաքում է 5,5 վայրկյանում: |